Օր երրորդ
-Իմ ու կնոջս
հարաբերությունները ձևական կողմով շատ լավ էին առաջ գնում,սակայն եթե խորքը
նայելու լինեինք,ապա երկուսս էլ պարզ կարող էինք նկատել,որ ամեն ինչ առաջվա պես
չէ: Մեր հարաբերություններում անկեղծության պակաս էր զգացվում:
Արմենը արդեն
Լազարյանի սենյակում էր:Երրորդ օրը խոստանում էր լույս սփռել կարևորագույն
խնդիրների ու պատճառների վրա:Լազարյանը այդ հույսն էր տածում:
-Ու դու
շարունակեցիր դավաճանել կնոջդ:Միայն թե չեմ
հասկանում ՝ինչու հենց նույն
մարմնավաճառուհու հետ:Չէ որ կարող էի ընտրել ուրիշի:
-Այո ,կարող
էի:Բայց ես իմ սկզբունքներին անդավաճան եմ:Դավաճանել կնոջս ամեն անգամ նոր ու նոր
որևէ պոռնիկի հետ,դա ավելի ստոր քայլ էր ինձ թվում, իսկ այսպես գոնե ինքս ինձ
հավաստիացրի,որ մեղքը մեկն է,նույնը,անփոփոխը: Իհարկե ամեն ինչ սրան էի վերագրում
միայն երկրորդ դավաճանությանը գնալու ընթացքում,սակայն այդ երկրորդ անգամն էր,որ
տվեց ինձ մի բան,որի կարիքը զգում էի երկար ժամանակ:
Առավոտյան ,երբ
սովորականի պես պատրատվում էի վճարել նրան իր ծառայությունների համար,նա հրաժարվեց:<<Գիտե՞ս,քո մեջ մի բան կա,որ չի թողնում դասել քեզ սովորական հաճախորդներիս շարքին,-անսպասելիորեն հայտարարեց նա,-ես դա զգացի հենց առաջին
գիշերվանից հետո:Իզուր
չէր,որ ես քեզ ներկայացա իմ իսկական անունով:Չէի
ուզում,որ մեր մեջ ինչ- որ բան կեղծ
լիներ:Ամեն
ինչ այնպես լավ էր՝բուռն,անկեղծ համարձակ գիշերը,հետո
քո այդ միամիտ
ցանկությունը՝ ծանոթանալ: Դավաճանության մեջ փորձառուները գիտեն,որ երբեք չի կարելի
հարցնել մարմնավաճառին իր անունը,մեկ է,խաբված
են լինելու: Անմիջապես հասկացա որ դա քո առաջին անգամն է,բայց
մի բան հուշում էր,որ վերջինը չէ:Այդ մեղքը
մեկ անգամ ճաշակողը,երկրորդ անգամից երբեք չի հրաժարվում>>,-այսպիսի վիճակագրական խոսքով ավարտեց նա:
Զարմանած էի,ինչ
խոսք,բայց
գերադասեցի լռել:Նրա
գնալուց հետո շատ
երկար խորհեցի լսածիս մասին:<<Գուցե նա ճի՞շտ էր>>,-մտքումս միայն
այս թեական միտքն էր պտտվում:
Հաջորդ գիշերը նրան նույն
մայրուղուց վարձեցի,գնացինք արդեն կարծես սեփականաշնորհած մոթելի մեր
նույն սենյակը:Նա անմիջապես անցավ իր պարտականություններին:Սակայն այս անգամ նրանից իմ ուզածը
բնավ էլ սեքսը
չէր:<<Ընտանիքս քայքայվում է>>,-անսպասելիորեն դուրս թռավ բերանիցս:Նա բարձացրեց գլուխը իր կքանստած դիրքից ու հպարտ հայացքով նայեց ինձ վրա:Նրա հայացքում անմիջապես կարդացի իմ պարտությունը,կարծես նա շարունակ կրկնում էր.<<Փորձառուները երբեք
չեն սխալվում>> :
Միաժամանակ իմ մտածմունքներին ես շարունակում էի.<<Ես սիրում եմ իմ կնոջը
ու թեև ես հիմա դավաճանում եմ նրան,բայց ես նրան
սիրում եմ:Ուղղակի մենք սառել ենք իրար
հանդեպ>>:Ու դեռ երկար նրան փորձում էի պատճառներ բերել,ապացուցել :Իսկ նա համբերատար լսում էր ու միշտ
նրա կարծիքով ես անմեղ
էի:Դե իսկ մեղավորին ինչ է պետք ,եթե
ոչ մեկը ,ով իր կողմից
կլինի,ով կասի, որ ամեն ինչը իր մեղքով չի տեղի
ունեցել:Ես ,փաստորեն,գտել
էի այդ մեկին:
Ողջ գիշեր խոսեցինք իրար հետ
և միայն լուսադեմին առանց գիտակցելու երկուսս էլ քնեցինք:Արթնացա կնոջս զանգից.<<Մենք պետք է հանդիպենք>>,-լսեցի նրա ձայնը խոսափողում:Անմիջապես հասկացա, որ բարկություն կա նրա
խոսքերում,նրա
տոնի մեջ:Պայմանավորվեցինք
,որ մեկ ժամ
հետո կլինեմ տանը:Սակայն
անջատելուց հետո զարմանք ապրեցի:Օլեսիան չկար:Նա ինձնից վաղ էր արթնացել ու անհետացել էր:Ինձ կարգի
բերեցի ու ճանապարհ վերցրի դեպի տուն:
-Արմեն,ուզում ես վաղը
շարունակենք ,նկատելի է,որ դու
քեզ լավ չես
զգում,-ընդհատեց նրան Լազարյանը:
-Ոչ,ոչինչ չպետք է
թողնել վաղվան,վաղը մշուշոտ է,այն կարող է և չբացվել,-պատասխանեց նրան Արմենը:
Լազարյանը նրա
պատասխանից բան չհասկացավ,այնուհանդերձ պատրաստ էր լսել շարունակությունը:
-Կինս արդեն ինձ
սպասում էր տանը:Ես ներս մտա ամբողջովին լարված:Գիտեի,որ հիմա մի բան կատարվելու
է,բայց նման շրջադարձի չէի սպասում:Նստեցի նրա դիմաց ու անգամ քաջություն չունեի
նրա աչքերին նայելու:Նա երկար սպասեցնել չտվեց իրեն:Առանց բառ ասելու վրաս նետեց
մի ծրար:<<Ի՞նչ է>>,-պարզ է,որ հետևեց իմ հարցը:<<Ինքդ
նայիր,հիացի՜ր>>,-հեգնելով ասաց կինս: Ծրարը բացելուց հետո կգերադասեի
մեռնել, քան բարձրացնել աչքերս ու նայել նրա վրա: <<Որտեղի՞ց քեզ
սրանք>>,-հարցրի ես:<<Ոմն բարեգործից:Հիանալի մերկ ֆոտոշարք
է,չէ՞:Ասեմ ,որ երբեք ճաշակում չես թերացել,բավականին էլ գեղեցիկ է այդ…այդ
անառակը>>,-վերջին բառերը հատուկ դեմքիս շպրտելով՝ վեր կացավ տեղից ու
պատրաստվում էր դուրս գալ,երբ հիշեց որ մոռացել է խոսքն ավարտել.<<Ա՜խ այո՛,մոռացա
ասեմ,որ վաղվանից զբաղվես մեր ամուսնալուծության հարցերով >>: Դուռը
շրխկոցով փակեց ու գնաց: Իսկ ես այրվում էի ամոթի ու կատաղության միաժամանակյա
դրսևորումից: Շունչս կտրվում էր:Աստված է վկա,որ դա կյանքիս ամենադաժան պահն
էր:Բաժանվել իմ մասնիկի՞ց,բաժանվե՞լ ինքս ինձնից:Դա չէի կարող թույլ տալ:Մարմինս
սկսեց պաղել միանգամից,սառը դող անցավ միջովս: Սիրտս վրեժ էր ուզում:Բայց ումի՞ց:
Չէ որ ամեն ինչի մեղավորը հենց ես էի:Բայց գիտե՞ք,մենք երբեք չենք կարողանում
գիտակցել մեր սխալը,ավելի հեշտ է միշտ մեղադրել ուրիշներին:
Հենց այդ մեղավորի
փնտրտուքով էլ դուրս եկա փողոց,նստեցի մեքենան ու նորից սկսեցի քշել անհայտ
ուղղությամբ:Անգիտակցորեն հայտնվեցի նույն փողոցի վրա,որտեղից միշտ վարձում էի
Օլեսիային:Սակայն նա չկար:Շարժիչը միացրեցի ու նորից սլացա անհայտ
ուղղություններով,հույս ունենալով,որ կգտնեմ նրան գոնե գիշերը այդ նույն փողոցի
վրա՝ իրեն վաճառելիս:Ես ուղղակի զրուցելու կարիք էի զգում,իսկ ավելի հարմար տարբերակ քան այդ մարմնավաճառն էր,իմ կյանքում, ցավոք, չկար:Սակայն ի զարմանս ինձ գիշերն էլ նրան չգտա փողոցի վրա,իր սովորական առուտուրով զբաղվելիս:Հենց այդ ժամանակ էր,որ կասկածը սկսեց բույն դնել հոգուս մեջ:<<Իսկ եթե հանկարծ նա՞ է նկարների հեղինակը>>,-անընդհատ կրկնում էի ես իմ մեջ,ու ինքս էլ վախենում որևէ վերջնական պատասխան տալուց:Որոշեցի այնքան սպասել մոտակայքում, մինչև նա հայտնվի:Գիշերն արդեն կես էր եղել,երբ հանկարծ հայտնվեց նա,ինչպես միշտ իր գլխավոր զենքը՝կրծքերը,ի ցույց դրած,մազերը պարանոցի ձախ կողմում հավաքած, վառ շպարված,ու իր սովորական շրջազգեստը հագին,որի առկայությունը այդքան էլ մեծ բան չէր փոխում նրա հագուկապի մեջ: Անմիջապես գործի գցեցի շարժիչը, հասնելով նրան՝ արգելակեցի:Ճանաչելով մեքենաս նա,անգամ չսպասելով, որ կանչեմ իրեն,նստեց:Կես ժամ հետո մենք մոթելի մեր մշտական սենյակում էինք:
Կատաղությունից տեղս չէի գտնում:Որքան էլ փորձում էի կասկածներս ցրել,մեկ է դրանք արդեն տիրել էին ինձ:<<Դու՞ ես եղել>>,-առանց պարզաբանելու ինչի մասին է խոսքը դիմեցի նրան:<<Ի՞նչն եմ ես եղել>>,-քմծիծաղ տալով ու միաժամանակ գրպանիցս ծխախոտ հանելով,որպեսզի վառի,ի պատասխան հարցիս հարցրեց նա:
Արյունը խփեց գլխիս:Նա հեգնում էր:<<Սա նրա ձեռքի գործն է>>,-վայրկենապես անցավ մտքովս:Խլելով նրա ձեռքից ծխախոտը,բռնելով նրա կոկորդից շրխկոցով նրան գամեցի պատին՝չդադարելով խեղդել նրան:Նրա սիրտը վախից
թպրտում էր: Ցնցումն այնքան մեծ էր,ու ժամանակամիջողն այնքան կարճ,որ նա անգամ
չհասցրեց լցնել աչքերը:Կամ էլ ուղղակի արցունքները մարմնավաճառների համար չեն:Նրանք այնքան դաժանություն ու ծեծ են ճաշակում իրենց ողջ <<մասնագիտական>> կյանքի ընթացքում,որ կորցնում են լացելու այդ պարզ ունակությունը:
Արմենի մտքերը գնալով նորից մթագնում էի:Նա շոշափելիորեն զգում էր նույնը,վերապրում ամեն ինչ:Լազարյանը փորձում էր նրան հանգստացնել:Հանկարծ Արմենը հարձակվեց Լազարյանի վրա ,բռնեց նրա կոկորդից.<<Ասա,պոռնի’կ,դու ես ուղարկել նկարները կնոջս,դե’ խոսիր>>: Բառացիորեն վերապրելով նույնը նրա հոգեկանը նորից խանգարվել էր ու Լազարյանին նա նմանեցնում էր Օլեսիային:Արմենը ձախ ձեռքով բռնել էր Լազարյանի կոկորդից,իսկ աջով ինչ որ բան էր փնտրում իր թիկունքում,սեղանի վրա:
-Իսկ ու՞ր է դանակը,-հանկարծ հիմարացած արտաբերեց նա:Ու տեսնելով,որ կռիվ է տալիս իրականության ու հիշողությունների միջև,բաց թողեց Լազարյանի կոկորդը:Հետ հետ գնալով նա նստեց իր աթոռին:
-Պահնորդներ,-գոռաց Լազարյանը:
-Այո՛ տիկին,-ներս վազելով՝ պատասխանեց ոստիկանը:
-Կարող եք ուղեկցել հիվանդին,մենք վերջացրինք:
Ոստիկանները արդեն իրենց վերահսկողության տակ էին վերցրել Արմենին:Նա շարունակում էր անհասկանալի բաներ ասել,շարժումներ անել:Հասնելով դռան մոտ՝Արմենը հետ դարձավ,ու տեսնելով իրեն ուղված Լազարյանի ճանապարհող հայացքը,ասաց.
-Ներեցեք:
Ապա ոստիկանները նրան ուժ գործադրելով դուրս հանեցին սենյակից,որտեղ մնաց միայն Լազարյանը:Նա վախից դողում էր:Եվս մի քանի վայրկյան ու ինքն էլ կարժանանար նույն բախտին:Ապա մոտենալով պահարանին՝ այնտեղից վերցրեց ձայնագրիչը,միացրեց ու կամաց,հազիվ լսելի ձայնով ասաց.
-Արմեն Սահակյանը հաստատապես մտածված սպանություն չի գործել: Սպանության ժամանակ նա եղել է հոգեբանորեն անհավասարակշիռ վիճակում: Պատճառը, ինչպես և կարծում էի, ըտանեկան բարդ հարաբերություններն են եղել,ու կնոջ ամուսնալուծվելու պահանջը: Վերջ երրորդ սեանսին:
Անջատելով ձայնագրիչը Լազարյանը պառկեց աշխատասենյակի բազմոցին,վախից կուչ եկավ ու ինքն էլ չհասկացավ՝ ինչպես,քնեց:
Արդեն երեկոյացել էր:Հանկարծ աշխատակիցներից մեկը դուռը շեշտակի բացելով՝ գոռաց.
-Տիկին Լազարյան,ձեր հիվանդը՝Արմեն Սահակյանը…
-Ի՞նչ,Արմենը ի՞նչ:
-Նա ինքնասպանություն է գործել:
Իսկ Լազարյանի մտքում պտտվում էին Արմենի խոսքերը.<< Էդ ես չեմ իրեն սպանել,էդ ինքն է ինձ
սպանել: Անգամ էն աշխարհում նա ինձ հանգիստ չի թղնում……. Ոչինչ չպետք է թողնել վաղվան,վաղը մշուշոտ է,այն կարող է
և չբացվել>>:
Комментариев нет:
Отправить комментарий