2016-11-14

Մենք սովորեցինք ապրել իրար մեջ...




Մենք սովորեցինք ապրել իրար մեջ
Մեռնելու նման՝
Անցավ, առանց հոգսերի ու զգացմունքի:

Մենք իրար գտանք կորցնելուց հետո,
Որ կորցնենք նորից գլուխները մեր,
Ու գրավ դնենք վերջին կաթիլն էլ պատիվ կոչվածի
Սիրո ոտքի տակ:


Մենք կարողացանք իրար որոնել
Գտնողի հույսով,
Բայց պահե՜լն, ավա՜ղ, բարդ էր ավելի
Հազար հանգույցով:

Մեղապարտը...

Կա-չկայի սահմանեզրում
Կանգած եմ ես՝ քամուց քշված.
Քո տվածից բան չեմ ուզում,
Բավ է արդեն որքան խլված
Զգացումներ եմ ես այրում
Կյաքի-մահի այս քուրայում:
Քուրան՝քուրա,
Բայց թե հիմա
Ո՞ր կաթսայում եփած ցասման
Սառցակալված բեկ շղթայից
Փրկեմ սիրտս, որի համար
Բավ է արդեն քո խլածը:
Իսկ թե խլածն անդարձվե՞լ է,
Էլ ես ինչպե՞ս ճամփաներին
Տամ նոր եզերք ու խաչմերուկ,
Էլ ու՞մ համար փնտրեմ ուղի վերադարձի,
Էլ պատասխան իմ ո՞ր հարցին
Մեկ էլ լսեմ ձայնդ խռով,
Որ նոր ուժով
Ինձ խլում է իմ մարմնից
Ու կանգնեցնում քո խորանին,
Որ խաչ հանի:
Թո՜ղ խաչ հանի,
Մեկ է ես էլ հոգնել եմ այս կացուկամից,
Քո տվածից, քո խլածից հոգնել եմ ես.
Թող խա՛չ հանի,
Սառցակալած քո զայրանքի սյունին գամի
Ու մտրակի քո տարածի հիշեցումով:

Քեզ հորինեցի





















Քեզ հորինեցի, որ կիսեմ վախերս,
Որ անտիրությանս մեջ գեթ տեր լինեմ քեզ.
Քեզ հետ կիսեցի բոլոր իղձերս,
Որ երազները մեր կապեն մեզ:


Քեզ հորինեցի, որ ինձ բեռ դարձած
Այս կյանքի կեսը նվիրաբերեմ,
Բայց քեզ ինձանից շատ կյանք էր տրված,
Ասա՛, էլ ի՞նչս ես քեզ հետ կիսեմ:



Եվ հիմա արդեն իմ հորինածի դեմ
Չնչին եմ զգում հոգով ես այնքան,
Որ ինձ բեռ եղած վախն ու իղձերս
Դարպաս առ դարպաս մարմինս առան: