2021-04-18

Տատյանա Տոլստայա «Գիշեր»

 

«Գիշեր» պատմվածքը Տատյանա Տոլստայայի համանուն ժողովածուի պատմվածքներից է։  Ժողովածուի պատմվածքների մեծ մասը գրվել է դեռևս անցած դարի 80-ից 90-ական թվականներին։ Սա կարևոր ուղենիշ է այս ժողավածուն կարդացողների համար, քանի որ ընկղմվելով Տ․ Տոստայի այս «հիվանդ» աշխարհ՝ ընթերցողը կարող է տարակուսանքի մեջ հայտնվել։ Բայց ժամանակաշրջանը կարծես թե բացատրում է ամեն ինչ։ Հիվանդ էր կառավարությունը, հիվանդ էր երկիրը, հիվան էր հասարակությունը․․․ Եվ այս հիվանդ հասարակությունից ծնվում են գրողի հերոսները։

Ժողովածուն ընթերցելիս գրեթե անմիջապես տարօրինակության զգացողություն է առաջանում ու գրեթե մինչև վերջ չի լքում ընթերցողին։ Այս ժողովածուում տարօրինակ է ամեն ինչ՝ և՛ գլխավոր հերոսները, և՛ երկրորդական կերպարները, և՛ իրականության պատառիկները, որի մեջ թաթախված էին այդ հերոսները, և՛ անցյալի արձագանքները, որտեղից եկել են նրանք։

 «Գիշերը» պատմվածք է մտավոր թերզարգացմամբ հերոսի մասին։

Այստեղ մենք երկու աշխարհ ենք տեսնում՝ հակադրված իրար։ Մեկը բնակեցված է տարօրինակ մարդկանցով, մյուսը՝ սովորական մարդկանց աշխարհն է։ Առաջին աշխարհում են ապրում Ալեքսեյ Պետրովիչն ու Մայրիկը, իսկ մյուսում՝ անհասկանալի, անգամ թշնամաբար տրամադրված Տղամարդիկ ու Կանայք։

Պատմությունը վարվում է երեխայի տեսանկյունից, ավելի ճիշտ՝ հասուն մարդու տեսանկյունից, ով դեռ դուրս չի եկել մանկությունից։ Փոքրիկ երեխային հատուկ է իրեն ու մորը որպես տիեզերքի կենտրոն ընկալելը, մնացյալ բոլորը, ովքեր կապված չեն իրենց հարազատ տան հետ, օտար են, այդ իսկ պատճառով անդեմ հորեղբայրներ ու մորաքույրներ են։

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...