2013-08-09

Շատ եմ հոգնել աշխարհից ու հիվանդ եմ երևի,-Պ. Սևակ

Պատմում է բանաստեղծուհի Մետաքսեն

Դեկտեմբերյան մի ցրտաշունչ գիշեր սովորականի պես ոտքով տուն էի գնում:Քայլում էի Նիգլիննայա փողոցով դեպի Չեխով:Առատ ձյուն էր եկել ու բարակ մաղմղոցով շարունակվում էր դիզվել:Նոր էի թեքվել Պուշկինյան փողոցը,երբ ինձանից մի 20-30 քայլ առաջ տեսա գլխաբաց մի տղամարդու:Նա հազիվ էր ոտքը ոտքի առաջ դնում:Հազալիս կանգ էր առնում:Մի քանի անգամ գլանակ վառեց:Քայլեց,քայլեց,հետո այնպես փլվեց մայթեզրին,կարծես տակը գորգ էին փռել...
Ես ներքին վախ ունեմ հարբածների նկատմամբ:Ոտքս կախ գցեցի,կռացա՝ իբր կոշիկիս քուղերն եմ կապում ու մի կողմից հետևում էի նրան:Սպասում էի գնար,հետո շարունակեի ճանապարհս:Հարբածը կածես ինքն իրեն խոսեց,ասածը ձեռքի շարժումով մի կողմ շպրտեց ու վեր կացավ,շարունակեց քայլել փողոցն ի վեր:Լուռ,ամայի փողոցում մեր սառած ոտնաձայններն սկսեցին կռվշտել:Նյարդայնացա:Քայլերս արագացրի ,որ անցնեմ առաջ:
 -Ընկերուհի՛,կարելի՞ է Ձեզ ուղեկցել,-ականջիս հասավ նրա օրորվող ռուսերենը:Ծիծաղս եկավ:Իր հալին չէր նայում:Նա խոսքը կրկնեց:
 -Ո՛չ,-իր լեզվով պատասխանեցի՝խոսքը թողնելով բերանում:
 Իմ կոպիտ տոնից վիրավորվեց ու գունագեղ հայհոյանքով աշեց իմ կանացիությունը:Ես ապշեցի:Հայհոյանքը ոչ միայն սրամիտ էր,այլև՝հայերեն:Կանգ առա:Մոտեցավ:
 -Դուք հա՞յ եք,-դիմեցի հայերենով:
 -Այո՜,հայ եմ,-հանկարծակիի եկած՝ուրախացավ:
 -Դուք հարբած եք,-շպրտեցի՝ առանց երեսին նայելու:
 -Ո՜չ,պարզապես մի քիչ խմել եմ...Հետո շատ եմ հոգնել աշխարհից ու հիվանդ եմ երևի:Կարո՞ղ եք զգալ ջերմաստիճանս...
 Մեկնեց ոսկրոտ ձեռքը,որ սառնամանիքի մեջ շատ տաք թվաց,ու զգացի,որ դեմս կանգնած է հիվանդ ու օգնության կարիք զգացող մի հայ:Սիրտս մղկտաց:Շատ էի կարոտել Հայաստանին...
 -Դուք հիբանդ եք,դժվարությամբ եք քայլում,հենվեք ուսիս՝ուղեկցեմ տուն,-առաջարկեցի նրան:
 Ծիծաղեց:
 -Նախ՝ եկ ծանոթանանք,հետո կերևա,թե ով ում պիտի ճանապարհի:Անունդ ի՞նչ է,և ի՞նչ ես կորցրել գիշերվա կեսին Մոսկվայի փողոցներում:
 -Ձերն ի՞նչ է,-ժպտացի,և մի ակնթարթ աչքս սառեց երեսին:
 -Դուքդ չի լինի՞ մեջտեղից կիսես...
 -Կիսեցի...
 -Անունս Պարույր է,ազգանունս ՝Սևակ:
 -Վա՜յ,-բնազդով ետ մղվեցի:
 -Ի՞նչ է,շա՞տ եմ սարսափելի:
 -Ո՜չ,ի՜նչ ես ասում,-շշկլված պաշտպանվեցի ու,երբ անունս և ով լինելս ասացի,լռվեց տեղում ու զարմանքով բացականչեց.
 -Ա՜յ աղջի,էդ դու՞ ես...Ինձ պատմել են,որ դու մի ամիս քնել ես  ինստիտուտի բակում՝նստարանի վրա,ճի՞շտ է...Ախար ամոթ է մեզ...Ուզում էի քեզ տեսնել,տղաները տեղդ չգիտեին: Ասում են՝բանաստեղծ Դմիտրի Սարիբեկյանն էլ Ուրալի հանքերում է աշխատում...
 Եվ գլուխը տարուբերելով ավելացրեց.
 -Մեր հայության ճակատագիրը մեզ կրնկակոխ հետևում է...
 Գնալով քայլերը դժվարանում էին:
 -Մի՜ քաշվիր,հենվիր ուսիս,ինձ դժվար չէ,ուզում ես ՝կշալակեմ,միայն ասա,թե ու՞ր տանեմ...
 -Էս գիշեր ես գնալու տեղ չունեմ...Ես դուրս եկա մի տեղից,որ թափառեմ ու թեթևանամ...Մի նայիր,որ մի քիչ խմած եմ.օղի խմեցի,որ չմրսեմ:Հա,դու չասացիր ,թե էս որտեղի՞ց ես գալիս...Գիշերվա ժամը երեքին ի՞նչ գործ ունես մենակ փողոցում...
 -Հայությունդ բռնե՞ց...

Թողոով մեկ զնգաց ծիծաղս...

2013-08-08

Գարեգին Նժդեհ:Առյուծածին մայրեր

Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը

  Միշտ էլ հիշենք,թե մեր հայրենիքը ծնված է մի կնոջ սրտից,նրա սիրուց և արցունքներից,այն արյունից,որ նա թափեց մեզ համար:
  Մայրերը պիտի հովազներ ծնեն,այլ ոչ թե կատու:
  Հայուհին,որին կարելի է ճանաչել հազարավոր օտարուհիների մեջ այն կնիքով,որ նրա ճակատին դրել է ձիգ դարերի տառապանքը,որ կարող է փոխարինել խազափայտի տիրամորը,-հայ կինը ավելի հերոսուհի,քան թախծության մայր պիտի լինի:
 
Նա միայն պիտի չողբա վերքերն իր հայրենիքի,այլև մեր սերունդներին անսահման սեր և պաշտամունք պիտի ներշնչի դեպի այդ վերքերը:
  Նա ավելի պիտի  սիրե և հպարտանա,քան կարեկցի:
  Ահա թե ինչու հայ կինը հայրենասիրության տաճարի սրբազան կրակը անշեջ պահողն է:
  Բնությունը կնոջ ձեռքով է գրում տղամարդկանց սրտի մեջ:
  Նրա հայրենասիրությունը,որպես աստվածային կրակ,բոց,ջերմություն,պիտի արթնացնե թմրած առյուծը իր ժողովրդի մեջ,պիտի բարձրացնի մեր առօրյա կյանքի թափը,պիտի քաղցրացնե  ու հեշտացնի անձնազոհությունը:Ոգիացած հայրենասիորություն,որից ժողովուրդները ստեղծում են մի հրաշագործ ուժ՝անհրաժեշտ՝հայրենիքի անկախության ու հզորության համար:
  Ժողովրդի բարքերը,-գովելի թե պարսավելի,-կախում ունեն մայրերից:
  Հաճախ վիրավոր,բայց հոգեպես անպարտելի.միայն նման ժողովուրդներն են հաղթում պատմության մեջ:
  Հաջողում են նրանք,որոնք ծանոթ չեն հուսահատություն կոչված տկարության:Իսկ չեն հուսահատվում ժողովուրդները,որովհետև մարդկության ընտանիքի  բոլոր անդամները/մեր մտավորականության որոշ մասից զատ/,գիտեն,որ մեկի հայրենի հողը չի կարող մյուսի համար մնայուն հայրենիք դառնալ,որ դա հավիտենական արդարության օրենքի ուժով վաղ թե ուշ վերադարձվում է իր տերերին ,եթե վերջինների մեջ չի նվազել սերը դեպի հարազատ երկրամասը:
  Իսկ սեր և նվիրում դեպի հայրենիքը ներշնչում և սնուցում է հայրենասեր մայրը:
  Հայ կինը:
  Սրա միջոցով հեղափոխենք հայ ընտանիքը,այդ վերջինի միջոցով՝հայությունը:
  Սկսենք հայ կնոջից,աշխատենք անդուլ,մինչև որ սրա կաթը կդառնա հայրենապաշտության սրբազան կաթը:

  Հարենապաշտորեն դաստիարակենք հայ կինը և նրան թողնենք մեր մատաղ սերնդի դաստիարակության գործը:
  Հայ կնոջ միջոցով դարձի և զգաստությոան հրավիրենք գաղութահայության ազգայնորեն սկարացած տարրերը:Նրա պաշտպանության ու գուրգուրանքին հանձնենք մեր մայրենի լեզուն ,եռագույնը, անկախության մայիսը՝սրբությունները մեր ցեղի:Ապագան վտանգված մեր որբախնամ ժողովուրդը,մեկ էլ կրկնենք,չկորչելու համար հրամայողաբար պիտի դառնանք արիադավան և արիախնամ:Հայ կնոջից սպասենք հոգեբանական այդ հրաշքը:
  Ունենանք առյուծածին մայրեր,որոնց արիական որդիները ավելորդ դարձնեին Հայաստանը պաշտպանողարվեստական ամրությունից:
  Ամեն ինչ՝սեր,հարգանք,ակնածանք,հայրենասեր մորը:

Մարդկությունը երջանիկ կլինե՞ր,եթե բռնակալները կարողանային հասակ առնել...


Նապոլեոն  Բոնապարտ ->ծնվել է 1769թ-ի օգոստոսի 15-ին  Կորսիկա կղզու Այաչո բնակավայրում:1799-1804 թթ եղել է Ֆրանսիական Հանրապետության առաին կոնսուլ,1804-1815 թթ՝ֆրանսիացիների կայսր,ֆրանսիական զորավար և պետական գործիչ:
Հասակը՝161-162 սմ



Վլադիմիր Իլյիչ Լենին --> Ռուս հեղափոխական գործիչ և բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության ղեկավար,Ռուսական Խորհրդային  Սոցիալիստական առաջին ղեկավարը և ԽՍՀՄ փաստացի ղեկավարը 1922թ-իցմարքսիստական փիլիսոփայության հետագա զարգացման շնորհիվ այդ հեղափոխական ուսմունքը կոչվեց <<մարքսիզմ-լենինիզմ>>:
հասակը՝160-162 սմ



Իոսիֆ Ստալին (իսկական ազգանունը` Ջուղաշվիլի) ,նշանավոր կուսակցական քաղաքական գործիչ,կոմունիստական կուսակցության առաջնորդ:1920-ական թթ. դարձել է երկրի,չաև ամբողջ Սովետմիության առաջնորդ:Ծայրահեղ բռնի միջոցներվ Ստալինը անցկացրել է ԽՍՀՄ-ում ինդուստրացումն ու կոլեկտիվացումը:Հետպատերազմյան տարիներին նրա նախաձեռնությամբ կրկին ծայր են առել բռնությունները:Ստալինը վախճանվել է 74 տարեկան հասակում/1879-1953 թթ/:
Հասակը՝164 սմ





                                          Լավրենտին Բերիան->

 Ստալինի մահից հետո, նա փաստացի դառնում է երկրի ղեկավարներից մեկը. Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ և ներքին գործերի նախարար:
Մալենկովին և Խրուշչովին դուր չէին գալիս նրա քաղաքական հայացքները ևնրանք  կազմակերպում են Բերիայի ձերբակալությունը: Բերիան մեղադրվում է պետական դավաճանության, լրտեսության և բռնությունների մեջ: Դատարանը նրան մահապատժի է դատապարտում, և 1953-ի դեկտեմբերի 23-ին Լավրենտի Բերիան գնդակահարվում է:

Հասակը՝163 սմ




Ադոլֆ Հիտլեր ->  գերմանացի քաղաքական գործիչ, նացիոնալ-սոցիալիզմի հիմնադիրներից մեկը, նացիոնալ-սոցիալիստական կուսակցության առաջնորդը, Գերմանիայի կանցլերը (1933-1945) և բռնապետը (ֆյուրերը) 1934-1945թթ.:
Հասակը՝ 158 սմ