2025-07-26

Նարինե Աբգարյան «Ապրել»․ մեջբերումներ (մաս 2-րդ)

 

҉ ...ուզում եմ՝ ամառը հավերժ լինի։ Որ քայլեմ փողոցով ու երիցուկի պես հավաքեմ մարդկանց ժպիտները: Ամեն ժպիտում՝ արև: Մի գիրկ արև: Ոչ ոք չի ափսոսում, բոլորը տալիս են: Ես լաց չեմ լինում, ես հավաքում եմ: Ինձ համար դժվար չէ, ես կարող եմ (Ամառը):

҉ Մայրը հրաժարվեց մեկնելուց. մնաց տունուտեղին, ունեցվածքին տեր կանգնելու. «Օրերից մի օր պատերազմը կվերջանա, ու դուք էլ հետ կդառնաք»: Միասին մեկնելու հորդորներն էլ կտրուկ մերժել էր: «Ես ասորուհի եմ, ինձ մատով չեն դիպչի»: «Մայրիկ, ախր, չե՞ս տեսնում՝ շուրջդ ինչ է կատարվում»,- արտասվել էր Նունիկը: «Պառավ կնիկ եմ, ով ինձ վրա ձեռք կբարձրացնի»,- մայրն այդպես էլ տեղի չէր տվել։ Ձեռք բարձրացնող եղավ, իհարկե: Նրան քրջե տիկնիկի պես մտցրին բեռնատարի անվադողի մեջ ու ողջակիզեցին: 

Նարինե Աբգարյանի «Ապրել» ժողովածուի մասին․ մեջբերումներ (մաս 1-ին)

 

«Ապրել»-ը Նարինե Աբգարյանի պատմվածքների ժողովածուն է ամենից սարսափելիի մասին, ինչը միայն մարդը կարող է վերապրել։ Պատերազմը խլում է հազարավոր, հարյուր հազարավոր կյանքեր։ Բայց մի՞թե հարցը քանակն է։ Մի՞թե մի հոգու, հարազատ մեկի կորուստը նույնքան ցավոտ չէ, որքան մասշտաբային պատերազմում ճզմվող հոգիների կորուստը։ Աբգարյանը գրում է հարազատների մեռնելուց հետո ապրելու մասին, ժամանակի մասին, որը շարունակում է հոսել՝ անկախ մարդկանց ցանկությունից, գրում է մայրերի ու հայրերի, երեխաների ու ամուսինների մասին, գրում է նրանց մասին, ովքեր ստիպված են ապրել հարազատներին կորցնելուց հետո։ Ի՞նչը կարող է ավելի դաժան լինել, քան մոր ցավը, որ այդպես էլ չճաշակեց որդու՝ պատերազմից կենդանի վերադառնալու համը, քան ֆիզիկական բթացնող ցավը, երբ տեսնում ես ականի վրա մասունքների բաժանվող փոքրիկ աղջնակին։ Ի՞նչը կարող է ավելի ցավոտ լինել, քան մահվան ճիրաններում տառապող հորը տեսնելը, որի վրա մի կենդանի տեղ չի մնացել։ Գիրքը ծանր է և միաժամանակ  իմաստնությունով լեցուն անկախ ամեն ինչից, անկախ այն բանից, որ մահը գրեթե միշտ հաղթանակած է դուրս գալիս, պետք է սովորել ապրել։

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...