2013-10-19

Սպասումը նվիրում է.../by Քրիստինե Խալաթյան /

 Ես չեմ հոգնել սպասելուց,
Սպասումը նվիրում է,

Սպասումը լուռ անհատակ
Կործանում է,
Սպասումը որոնում է,
Սպասումը քեզ տեսնելու
Հաղթանակի բերկրություն է,
Սպասումը մոլորում է,
Իսկ հետո էլ ինքդ քեզնից
Նեղանալու հատուցում է,


Սպասումը շատ նման է
Այն ճոպանին, 
Որ կապել են ու ցած գցել
Մեծ կամրջից
Ու դու պիտի վախից գոռաս`

          Հաճելի է....         





Սպասումը անջրպետ է,

Կամ կամուրջ է անջրպետին,
Կամ այն տեղը, 
Որտեղ վերջում ասիր`
Հաջող...
Շատ գրեցի, հիմա կարդա ու որոշի
Սպասում եմ, թե մեկնում եմ
Վերադարձի....

  

                                                                                                    

2013-10-18

Սիրտս գրկողը նեղը սիրուդ....




Դու էլ հագուստի նման ես, գիտե՞ս,
Ցրտերը անցան,ու թեթևացած 
Սիրտս մերկացրի քո ճնշող նեղից:

Միայն թե ոչ մի հանգուստ չեն նետում,
Մինչ նորը չլինի:
Իսկ եղանակը քեզ չի էլ հարցնում,
Նորը ունես դու ,թե հինը պիտի
Պահարանից քո վերստիին դառնա 
Ու իր նեղությամբ սիրտդ մամլի:

Դու այն հագուստն ես,որ ինչքան էլ հին,
Բայց հարազատ է,սիրելի սրտին...

Բարի ճանապարհ...



Բարի ճանապարհ կարող եմ մաղթել,

Միայն թե ճամփան այդ պետք է քեզ բերի
Աշխարհից խռոված սրտիս դռները:



Անկարող եմ ես ինքս ինձ խաբել,
Քեզանից պարտվել ,
Ու նույն ժամանակ 
Քո հաղթանակի 
Գույներով ապրել:

Բարի՛ ճանապարհ..
Ու թո՛ղ ճամփան քո հաղթական լինի,
Իսկ իմ պարտության հատուցումը թող
Գալուստդ լինի...

2013-10-15

Գարեգին Նժդեհ ֆիլմը դիտեք մեր բլոգում:Հաճելի կինոդիտում


Հատված 1-ին

Հատված 2-րդ
Հատված 3-րդ
  
Հատված 4-րդ
Հատված 5-րդ

Մոնա Լիզա:Դաժան photoshop-ի անխնա զոհը.Մաս 3-րդ-20 նկար



 Մշակութային վանդալիզմի ամենավառ փաստը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Այսպիսի ծաղրածուությունները պետք է պատժելի դարձնել:
Այսպիսով՝ Մանա Լիզա:Դաժան photoshop-ի անխնա զոհը 3:















    





                      




Ընտրությիւնը ընտրութեանց

Քեզ անբախտ  ասե՞մ,թե ուղղակի տառապյալ,
Ա՜խր դու ինքդ ես այսհերթ մեղավոր.
Չէ՛ ,չկա՛,հասկանու՞մ ես, չկա պատճառ,
Ու մեղքն էլ քոնն է,չկա տարբերակ:

Երկար գթացի,սիրեցի,բայց ի՞նչ
Ո՞ւր հասցրեց մեզ իմ կույր սերը,
Քիչ մնաց ես ինձ ցավից սպանեմ,
Բայց ցավալի էին առավել քո տված մահերը:


Պատրաստ էի քեզ հետ գնալ մինչև վերջ,
Իսկ վերջ ասածս անվերջությունն է...
Իսկ դու պատրաստ չէիր լոկ մի ընտրության,
Ընտրություն ասածդ էլ անհայտի մեջ է:

Դե ինչ, տառապի՛ր,ինքնակեղեքվի՛ր,
Ընտրի՛ր նրան, որ անհայտի մեջ է,
Բայց վաղը խոսք տուր չվերադառնալ,

Երբ պարզվի, որ սխալը քո մեջ է:

Փրկեա՛ զնա....


Դու՛, որ վերևում ես, լսու՞մ ես ինձ,
Ինձ՝ քո ստեղծածին,միլիարդից մեկին,
Գիտե՞ս, թե ի՞նչ եմ ուզում ես քեզնից.
Փրկի՛ր կործանումից միայն այն Մեկին:

Քեզ բավարա՞ր չէ արդյոք խնդրանքս,
Ես կյանք եմ խնդրում ուրիշի համար:
Մեկը քիչ է գուցե ,բայց երկուսն ,ինչ խոսք,
Թվագումար է,մեկ պլյուս մեկին:

Ու փրկիր նրան ինձնից,իմ սիրուց,
Թող նա չտանջվի երկընտրանքի մեջ,
Ես նրա ընտրանքը գիտեի շատ վաղուց,
Միայն թե, գիտե՞ս,՝սիրում էի:

Բացակա ներկայությունդ



Երեկվա երազիս պես թարմ ես դու
Ու այնքա՜ն սառը,
Կարծես ոչ թե երազներից,
Այլ հողից ես եկել ինձ մոտ...



Ու թեև այստեղ ես,
Հավետ իմ կողքին,
Բայց մի տեսակ դու
Սառն ես ու հեռու:
Չկա ջերմությունդ,
Որ տալիս էիր ինձ.
Չկա և այն գգվանքը,
Որ թանկ էր ամենից...
Չէ՛,չգտե՜մ,
Մի տեսակ սառն ես դու,
Իսկ ես չեմ ուզում քեզ
Այդպես ճանաչեմ...

Թող որ սիրեմ փառահեղ..

Թո՛ղ ես թևածեմ քո մտքերի շուրջ
Ու նրանց չդիպչեմ,
Դու եղի՛ր հավետ իմ մտքերի մեջ,
Ու մի՛ պատկանիր ինձ...
Հազարապատիկ ավելի լավ է հեռանալ,
Քան թե մերձությամբ հավերժ ցավեցնել
Դեռ չսպիացած վերքերը սրտի..
Իսկ թե մնում ես,մնա՛ փառահեղ.
Թո՛ղ որ ես լինեմ քո մտքերի մեջ,
Ու նաև սրտիդ.
Իսկ դու,վերստին, օդ ու ջուր դարձած,
Իմ մկանների
Ու արյուն մղող իմ երակների մեջ...
Սիրի՛ր այնպես, որ
Ես անզորանամ սիրուդ տիրանալ
Իր ողջ չափերով.
Իսկ թե չես կարող,
Թո՛ղ որ մոռանամ՝
Ինչ ասել է,թե
Կա կյանքում սիարած,

Ու փայփայված անձ՝
Գաղափար դարձած :

2013-10-13

Մոնա Լիզա:Դաժան photoshop-ի անխնա զոհը.Մաս 2-րդ-14նկար

 Դե ինչ ձեզ ենք ներկայացնում Մոնա Լիզայի դեմ կատարված ՛՛հանցագործություններից՛՛ ևս 14-ը :ՃՃ Վայելե՛ք :ՃՃ






                                            








                                                 





Չի փոխվել ոչինչ....

Ոչինչ չի փոխվել.
Նույն մանուկն ես դու,
Իսկ ես դաստիարակ:
Միայն թե հիմա քո կամակորության դեմ
Ունեմ մի միջոց՝
Իմ համբերությունը..
Ու թողնում եմ ես կամքիդ միմիայն
Խաղալը կյանքով.
Տես՝ միան հանկարծ
Այն չգցես վայր,
Կոտրես լի սիրով
Կճճուճը սրտիս..
Նոր է կավը դեռ,
Պետք է չորանա,
Հին ճաքը պետք է դեռ
Կավից վերանա...

Դու ի՛մ անզգուշ,
Կամակո՛ր ,համա՛ռ,
Տես ,որ այս կյանքում
Իմ սրտի համար
Չկրես բեռը մեղավորության..
Քանի որ արդեն,
Ոնց հասկանում եմ,
Չի փոխվել ոչինչ..
Նույնն ես դու,մանկի՛կս,
Միայն թե ես եմ ծերացել փոքր ինչ,
Կավը չորացել,
Բայց սրտիցս ավաղ

Չի վերացել ոչինչ:

Մոնա Լիզա:Դաժան photoshop-ի անխնա զոհը.Մաս 1-ին-15 նկար

  Հաճախ է պատահում,որ հանրային որևէ դեմք կամ արժեք
ենթարկվում է photoshop-այնի հարձակումների:Բայց առավել հաճախ ապականվել է Դա Վինչիի ՛՛Մոնա Լիզա՛՛ աշխարհահռչակ կտավը:Մենք մի քանի մասից բաղկացած
ֆոտոշարքով կփորձենք ձեզ ցույց տալ  այն բոլոր ՛՛գլուխգործոցները՛՛ ,որոնք իսկապես ծիծաղ են հարուցում:Եվ այսպես՝մաս առաջին,15 նկար...