Է. Ա. Պոն իր ողջ կյանքում վախեցել է մթությունից: Հավանաբար վախի առաջացման պատճառներից է եղել այն, որ մանուկ հասակում ապագա գրողը սովորել է .... գերեզմանոցում: Նրանց դպրոցն այնքան աղքատ է եղել, որ մաթեմատիկայի ուսուցիչը հանում-գումարումը աշակերտներին սովորեցրել է գերեզմանոցում՝ յուրաքանչյուրին տալով մեկ գերեզման և առաջադրանք՝ հաշվել, թե որքան է ապրել հանգուցյալը:
Երբ Վ. Հյուգոն աշխատում էր իր "Փարիզի Աստվածամոր տաճարը" վեպի վրա, նա իր ձեռքով կտրում է մազերն ու մորուքը և մկրատը շպրտում լուսամուտից: Նա իր արարքը բացատրում էր իրեն աշխատել տալու ձգտումով. քանի դեռ մազերն ու մորուքը չէին երկարել,նա չէր կարող դուրս գալ տնից: Իսկ տանը փակված նրան մնում էր միայն աշխատել:
Երբ Վ. Հյուգոն հրատարակում է իր "Թշվառները" և իրեն արձակուրդ տալիս գրական գործից, նա անհամբերությամբ ուզում է իմանալ՝ ինչպես ընդունվեց գիրքը ընթերցողների կողմից: Նամակ է ուղարկում իր հրատարակչին. միայն մեկ նշան՝ "?": Պատասխանը իրեն երկար սպասեցնել չի տալիս՝ "!":

Չարլզ Դիկենսը, ի տարբերություն Է. Ալ. Պոյի սիրում էր գերեզմաններում անցկացնել իր ժամանակը: Նրան անասելի հետաքրքրում էին հատկապես անհայտ գերեզմանների "տերերը":