Հնազանդ կեցվածքով
ապրելով՝ չարը չի քչանում, և այն, որ «բարությունը բեռ արած սերունդը» վախենում է ուժին
ուժով պատասխանել, բարկացնում է Աղունին։ Նրանք հեռու են արուին հատուկ հաստատակա-մությունից,
ապրում են անձայն, լուռումունջ, ծառի կյանքով՝ անշարժ, միայն «բերք ու բարիք տալով»
և փոխադարձը ոչինչ չակնկալելով։ Ու քանի որ դա այդպես է, ապա «քոնոնք նորից կզրկվեն
ու նորից կզրկվեն, ու նորից, ու նորից հիշողություն չեն ունենա»։
Այս հիվանդագին սիրո զարգացմանը մայրը հակադրում է ատելությունը։ Եվ չնայած Աղունը գիտակցում է,