2025-03-19

Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» վիպակը

 

Հնազանդ կեցվածքով ապրելով՝ չարը չի քչանում, և այն, որ «բարությունը բեռ արած սերունդը» վախենում է ուժին ուժով պատասխանել, բարկացնում է Աղունին։ Նրանք հեռու են արուին հատուկ հաստատակա-մությունից, ապրում են անձայն, լուռումունջ, ծառի կյանքով՝ անշարժ, միայն «բերք ու բարիք տալով» և փոխադարձը ոչինչ չակնկալելով։ Ու քանի որ դա այդպես է, ապա «քոնոնք նորից կզրկվեն ու նորից կզրկվեն, ու նորից, ու նորից հիշողություն չեն ունենա»։

Այս հիվանդագին սիրո զարգացմանը մայրը հակադրում է ատելությունը։ Եվ չնայած Աղունը գիտակցում է,

որ իր սերունդը վախենում է ատելությունից, բայց նա համոզված է, որ այն վերջնականապես չի մեռել նրանց մեջ։ Պարզապես նրանք ի ցույց են դնում միայն սերը՝ գոհացնելով ու խաբելով թե՛ միջավայրին, թե՛ իրենք իրենց։ «Մի վախեցեք, մեռնելը դժվար է, ուզենաք էլ՝ չեք մեռնի, մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի – տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն․ տղամարդու պես մի անգամ կանգնեք՝ թող ձեզ զոռով ծալեն․․․»։

 

ՎԻՊԱԿՆ ԱՌՑԱՆՑ

ՎԻՊԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ



Комментариев нет:

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...