Պարոն Դին նստած էր մեծ բազկաթոռին․ գոտին թուլացրած էր, երեկոյան թերթերը՝ ցրված ծնկներին։ Խաղաղաբար ծխում էր իր ծխամորճը և խորհում, թե որքան հրաշալի է աշխարհը։ Այսօր նա վաճառել էր երկու հուռութ և մի հմայախոտ․ կինը եռանդով պտտվում էր խոհանոցում՝ համեղ կերակուր պատրաստելով։ Խողովակն էլ իր հերթին էր հաճելի ծխվում։ Բավարարվածության մի հևոցով պարոն Դին հորանջեց ու ձգվեց։
Մորտոնը՝ նրա իննամյա որդին, շտապ անցավ հյուրասենյակով՝ գրքերով ծանրաբեռնված։
–Ինչպե՞ս անցավ այսօր դպրոցում,-ձայնեց նրան պարոն Դին։
–Լա՛վ,– ասաց տղան՝ դանդաղեցնելով քայլերը, բայց միաժամանակ շտապելով իր սենյակ։
–Իսկ դա ի՞նչ է,– հարցրեց պարոն Դին՝ մատնացույց անելով որդու՝ գրքերով ծարնաբեռնած ձեռքերին։
–Պարզապես հաշվապահության մասին ինչ-ինչ նոր բաներ են,– պատասխանեց Մորտոնը՝ խուսափելով նայել հորը։
Նա արագ իր սենյակ անցավ։
Պարոն Դին շարժեց գլուխը։ Տղան ինչ-որ հիմարությամբ էր լցրել գլուխը․ ուզում էր հաշվապահ դառնալ։ Հաշվապահ․․․ ո՛չ ավել, ո՛չ պակաս։ Ճիշտ է, Մորտոնը լավ էր թվաբանությունից, բայց նա պետք է մոռանար այդ անհեթեթ մտադրությունը։ Նրան ավելի մեծ բաներ էին վիճակված։
Դռան զանգը հնչեց։
2025-08-31
Ռոբերտ Շեքլի «Հաշվապահը»
Подписаться на:
Сообщения (Atom)
Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»
«Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...

-
I Լուսակե ր տ է ապա ր անքը Թա դ մո ր ի , Անապատում , ո ր պես ե ր ազ ոսկեհյուս . Յոթն հա ր յու ր սյունի վ ր ա մա ր մա ր ի Սլան...
-
Պրոմեթևսը(հին հունարեն ՝ Προμηθεύς ) հին հունական տիտան-աստվածներից մեկն էր, մարդկանց արարիչը և պաշտպանը։ Ըստ առասպելի՝ ծեփել է մարդկ...