2021-03-30

Ռեյ Բրեդբըրի «Ամառային առավոտ, ամառային գիշեր»

 

«Ամառային առավոտ, ամառային գիշեր»-ը (անգլ՝ Summer Morning, Summer Night) պատմվածքների ժողովածու է՝ գրված ամերիկացի ֆանտաստ, արձակագիր Ռեյ Բրեդբըրիի կողմից 2007 թվականին։

Ժողովածուն շարունակությունն է «Խատուտիկի գինի» վեպի և «Հաջողությո՜ւն, ամառ» վիպակի։ Սրանց հետ միասին այն կազմում է հեղինակի մանկության մասին պատմող ինքնակենսագրական եռագրությունը։

Ժողովածուն բաղկացած է 27 պատմվածքներից, որոնցում իրադարձությունները տեղի են ունենում Գրինթաուն հորինված քաղաքում։

Այս ժողովածուում իրենց անմիջական շարունակությունն են ստանում նախորդ երկու գրքերի որոշ սյուժետային գծեր (ինչպես մարդասպանի պատմությունը «Խատուտիկի գինի» վեպից), այստեղ ընթերցողին հնարավորություն է տրվում վերջին անգամ քայլել պատանության շեմը հատող Դագլասի և նրա եղբոր՝ Թոմի հետ։

Այս ժողովածուում դուք կգտնեք պատմություններ առաջին սիրահարությունների, կրծքի տակ թևածող թիթեռնիկների, ջենտլմենության մասին, այն մասին, թե ինչպես պետք է ապրել կյանքը, որպեսզի հետո չափսոսեք արածի, իսկ ավելի հաճախ՝ չարածի համար։