2014-01-18

Arman Veranyan's Blog: Երբ սիրտդ բաբախում է դավաճանության ռիթմով

Arman Veranyan's Blog: Երբ սիրտդ բաբախում է դավաճանության ռիթմով: Նախապատմություն Ուզում եմ ասել,որ այս պատմության հերոսները իրական մարդիկ են,ուղղակի պատմության որոշակի մանրունքներ իրականության համեմատ փոփ...

Խելացի մտքերի ու խորհուրդների TOP 20

1-Երբեք չես կարող իմանալ,ինչ կպատահի քեզ հետ.կարևորը մի՛ հանձնվիր:

2-Եթե քեզ հետ ամեն ինչ լավ է,ոչ ոքի դրա մասին մի՛ ասա:

3-Դիպլոմի միջոցով կարող ես առօրյայի համար վաստակել,իսկ ինքնակրթությունը քեզ կարողության տեր կդարձնի:

4-Արա՛ այն ,ինչից ամենաշատն ես վախենում:Դա քո հանդեպ ինքնավստահության կհանգեցնի:

5-Եթե երազանքիդ իրականացման ճանապարհին շատ խոչընդոտներ են ի հայտ գալիս, ուրեմն դու պարտավոր ես ուղղակի հասնել երազանքիդ:

6-Հաջողակ տղամարդը ոչ թե նա է,ով տեսնում է խնդիրը,այլև նա ,ով գիտի լուժումը:

7-Եթե ուզում ես քեզ ենթարկել աշխարհը,առաջին հերթին քեզ ենթարկիր կրքերդ:

8-Մարդն իր կյանքում ունենում է իր ուզածները,իսկ եթե չունի որևէ բան,նշանակում է լավ չի ուզել:

9-Հիշիր:Եթե Աստված ուզում է քեզ երջանկացնել,նա քեզ դնում է բարդ ճանապարհի վրա,քանի որ հեշտությամբ երջանկություն ձեռք չես բերի:

10-Եթե դու առաջինն ես,ուրախացիր,քանի որ դու լավագույնն ես,բայց եթե դու երկրորդն ես՝ուրեմն դու ոչինչ ես:

11-Շրջապատում կգտնվեն բազմաթիվ այնպիսիք,ովքեր կհավաստիացնեն ձեզ ,որ չեք կարող: Իսկ ձենից պահանջվում է միայն հետ դառնալ ու ասել՝դե՛ տեսեք:

12-Տարիքի հետ շատ բան է փոխվում՝կարծիքը,ցանկությունները, հայացքները ,փոխվում ենք ինքներս:

13-Խելացիները շատ են,համարձակները՝քիչ:

14-Կյանքում ամեն վայրկյանը մի հնարավորություն է. հնարավորություն փոխել ամեն ինչ:

15-Ամենից առաջ կարևոր է ինքնագնահատականը:Եթե դու թերագնահատում ես քեզ,դիմացինն էլ կանի նույնը: Խելացի մտքերը ծնվում են ինքնավստահությունից:

16-Մի վախեցեք փորձել ձեզ համար նորը:Մինչ դուք ձեր կաղապարների հետևից եք ընկնում,ուրիշը գրավում է ձեր կյանքը:

17-Ձեզ ոչ ոք պարտական չէ...Ամեն ինչ դուք պետք է անեք ձեզ համար:

18-Հիշեք, ավելի լավ է լինել հասարակ զինվոր,քան արքայական մունետիկ:

19-Հիմարություն է խնդրել Աստծուց այն,ինչին կարող ես ինքդ հասնել:

20-Բոլորն են հոգնում:Անգամ ամենաուժեղները:Բայց ի տարբերություն մնացածների նրանք շարունակում են գնալ դեպի իրենց նպատակը՝ լուռ,ատամները կրժտացնելով ցավից:

2014-01-16

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին-Պաուլո Կոելիո

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին
Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:

- Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, հարցրեց տրտմած աղջիկը:
-
Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
-
Մի տխրիր, ասաց սրինգը, դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
-
Այո, ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
-
Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
-
Օ, որքան լուրջ է այդ ամենը, ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
-
Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով: