2014-10-27

Պրոմեթևս:Կրակատու հերոսի առասպելը


Պրոմեթևսը(հին հունարեն ՝Προμηθεύς ) հին հունական տիտան-աստվածներից մեկն էր, մարդկանց արարիչը և պաշտպանը։ Ըստ առասպելի՝ ծեփել է մարդկանց կավից, իսկ Աթենասը նրանց մեջ կյանք է շնչել։
Պրոմեթևսը մարդկային տոհմի հովանավոր ու դաստիարակն էր վերջինիս գոյության առաջին շրջանում։ Օլիմպոսից կրակը գողանալու և մարդկանց նվիրելու համար Զևսը դաժանորեն պատժեց նրան՝ գամելով Կովկասյան լեռներին։ Զևսի ուղարկած արծիվն ամեն օր ծվատում էր նրա լյարդը, որը գիշերվա ընթացքում նորից վերականգնվում էր։Պրոմեթևսի տանջանքներին վերջ տվեց Հերակլեսը, որն իր ճանապարհորդություններից մեկի ժամանակ հանդիպեց նրան ու ազատեց շղթաներից։Այն ժամանակ, երբ Պրոմեթևսը կրում էր իր տառապանքը, նրա մոտ է գալիս Իոն` գետերի աստված Ինաքոսի դուստրը, ում սիրահարվել էր Զեւսը եւ խանդոտ Հերայից թաքցնելու համար նրան դարձրել էր կով: Հերայից փախչելով՝ Իոն հասել էր մինչեւԿովկասյան լեռներ:Պրոմեթեւսը կարողանում էր գուշակել մոտ ապագան եւ Իոին ասաց, որ նա անցնելու է Բոսփորը, որն իր պատվին կստանա իր անունը, որ նշանակում է «կովի գետանց», հետո, լինելով շատ տեղերում, հասնելու է մինչև Նեղոս, որտեղ և Զեւսը նրան է վերադարձնելու նախկին կերպարանքը։Պրոմեթևսը նաև գուշակեց, որ դրանից հետո Իոն Զևսից ունենալու է որդի՝ Եւպաթոս անունով և նրա ժառանգը շատ սերունդներ հետո կազատի իրեն տառապանքներից։և, իսկապես, բազում սերունդներ հետո Եւպաթոսի ժառանգներից մեկը եղավ մեծագույն հերոս Հերակլեսը, ում շնորհիվ Պրոմեթևսն ազատվեց գերությունից։

Աղբյուրը՝ ՀայՎիքիպեդիա

Комментариев нет: