2015-12-11

13 տերմին, որ կարող ենք փոխառել կամ փոխառել ենք անգլերենից

Սիկվել (անգլ. Sequel [siːkwəl], լատ. sequo`շարունակում եմ) գիրք, կինոնկար կամ ցանկացած այլ ստեղծագործական պատմություն, որը փաստացի իրենից ներկայացնում է այլ ստեղծագործության շարունակությունը: Սիկվելների հատուկ խումբ են կազմում «հոգևոր սիկվելները», որոնք որևէ ստեղծագործության ուղղակի շարունակությունը չեն, բայց միևնույն ժամանակ հաշվի են նստում մի շարք նույն հասկացողությունների և գաղափարների հետ, ինչպես և դրանց նախորդող ստեղծագործությունները:

Պրիկվել (անգլ. Prequel, ստեղծված pre-(մինչ) նախածանցի և sequel բառի համադրմամբ)- Ստեղծագործություն, որը ժամանակագրական կարգով նկարագրում է իրադարձություններ՝ կատարված մինչև հիմնական ստեղծագործությունը: Պատկերացրեք վեպ, որը գրված է ոմն հերոսի մասին, և նկարագրում է համաշխարհային 2-րդ պատերազմի տարիները: Հետո հեղինակը գրում է մեկ այլ գիրք, որտեղ ցույց է տալիս նույն հերոսին արդեն մինչպատերազմական տարիները(հենց դա էլ կոչվում է պրիկվել):

Ինտերկվել (անգլ. Interquel, inter(միջև)+sequel)- գեղարվեստական գործ, ստեղծագործություն, որի իրադարձությունները տեղի են ունենում մինչ այդ լույս տեսած այլ ստեղծագործությունների միջև: Այդ կերծ ինտերկվելը մի ստեղծագործության համար դառնում է սիկվել, մյուս ստեղծագործության համար պրիկվել:

Միդկվել (անգլ. Midquel, middle(կես, մեջտեղ)+ sequel)- ֆիլմ, գիրք կամ ցանկացած այլ գեղարվեստական ստեղծագործություն, որտեղ զարգանում է նախորդ ստեղծագործությունների սյուժեն: Միդկվելի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն ժամանակագրորեն վերաբերում է հիմնական սյուժեյի ընթացքին, ի տարբերություն սիվելի, որը հաջորդում է հիմք-ստեղծագործությանը, և պրիկվելի, որը նախորդում է դրան: Օրինակ՝ «Բեմբի 2» անիմացիոն ֆիլմը, որը ցույց է տալիս գլխավոր հերոսի հասունացումը, ինչը չի ցուցադրված «Բեմբի» մուլտֆիլմում:

Տրիկվել–հանդիսանում է սիկվելի սկիվելը, այսինքն հաջորդական ստեղծագործություններից երրորդը: Օրինակ՝ «Ազատության 50 երանգները» գիրքը հանդիսանում է «Մոխրագույնի 50 երանգները» և «50 երանգով ավելի մուգ» գրքերի շարունակությունը:

Կվադրիկվել- հաճախ օգտագործվում է որպես բնութագրիչ ստեղծագործության 4 -րդ բաղադրիչի համար: Օրինակ՝ «Taxi 4» ֆիլը հանդիսանում է «Taxi» ֆիլմի կվադրիկվելը:

Սփին-օֆ (անգլ. spinn-off)- հանդիսանում է գեղարվեստական ցանկացած ստեղծագործության թեմաներից մեկի անջատված և դրա հիման վրա ստեղծված նոր թեմայի բնութագրիչ անունը: Սփին-օֆերը հիմնականում հաճախադեպ երևույթ են սերիալների դեպքում, օրինակ «Ֆլեշը»(The Flash) «Նետ» (Arrow) սերիալի սփին-օֆն է, «Առաջնածինները» (The Originals)՝ «Վամպիրի օրագրերը» (The Vampire Diaries) սերիալի:

Դիալոգիա- Բոլորիս քաջ հայտնի տրիոլոգիայի «ընկեր» տերմինն է, որով անվանվում են սյուժետային գծով իրար կապված երկու գեղարվեստական ստեղծագործությունները: Դրանից հետո «Տրիալոգիա», «Թեթրալոգիա», «Պենտալոգիա»(անգլերենում հաճախ փոխարինվում է «Քվինտետ» տերմինով), «Հեքսալոգիա», «Հեպտալոգիա» և այլն:

Կամեո (անգլ. cameo,  [ˈkæmioʊ])- Գեղարվեստական ցանկացած ստեղծագործության մեջ (Ֆիլմ, թատերական ներկայացում և այլն) որևէ էպիզոդիկ կերպար, որի ենթատեքստում կարելի է հասկանալ հանրաճանաչ որևէ մարդու:

Ռիմեյք (անգլ. remake, բառացիորեն՝ վերամշակում)- Հայտնի որևէ ստեղծագործության (հիմնականում՝ ֆիլեր, բազմասերիանոց կինոնկարներ) վերաթողարկում՝ փոխոխության ենթարկված սյուժեով և նոր ստեղծագործական անձնակազմով: Օրինակ՝ «Կապիտան Ամերիկա»(1944) ֆիլմը գրեթե ամեն երեսնամյակում ունի իր ռիմեյքը. 1979 թ. «Կապիտան Ամերիկա», 1990 թ. «Կապիտան Ամերիկա», 2011թ. «Կապիտան Ամերիկա: Առաջին Վրիժառուն»:

Քավըր-տարբերակ (անգլ. cover version): Երաժշտական հայտնի ստեղծագործության կատարում այլ խմբի կամ անհատի կողմից: Քավըր տարբերակը կարող է իր մեջ պահպանել օրիգինալ տարբերակից ինչ-որ մաս, սակայն դրան համադրվում է նաև նոր տարբերակը:

Ռեմիքս (անգլ. Re-mix)- երաժշտական ստեղծագործության տարբերակ՝ ձայնագրված օրիգինալ տարբերակից ավելի ուշ և ավելի ժամանակակից արանժիրովկայով: Հաճախ ռեմիքսը իրենից ներկայացնում է օրիգինալ կատարման տեմպը փոխած  տարբերակը, այդ պատճառով էլ հասարակությունը, ռեմիքս ասելով, անմիջապես մտածում է երգի «արագացված» տարբերակի մասին:

Հիատուս (անգլ. Hiatus)- Ցուցադրության դադար հեռուստատեսային որևէ կանոնավոր ծրագրի մեջ: Սա գովազդը չէ, այս դադարը կարող է տևել մեկ շաբաթից մինչև մի քանի ամիս: Օրինակ՝ ամերիկյան կաբելային հեռուստաալիքները դադարեցնում են իրենց ծրագրերը Ծննդյան տոներից առաջ և վերսկսում տոներից հետո կամ փետրվար ամսին: Սա կոչվում է ձմեռային հիատուս:

Աղբյուրը՝ https://ru.wikipedia.org

2015-12-10

Փերթ առ փերթ՝ ամբողջություն (Մաս 1)

1.
Կարելի է ապրել անգամ օդ շնչելով,
Եթե միայն օդը ունի քո մարմնի համը իր մեջ,
Քո վարսերի, քո պարֆյումի իրեն ձգող բույրը ունի
Ու թե հանկարծ քո ՀԱ դարձած ՉԷ-ին վանող ուժը ունի:



2.
Սիրտս թողաած ձեռքերիդ մեջ
Գնում ես ես, որ կարոտես,
Էլ չեմ գալու, խաղերին վերջ,
Սերես տուժեց , տանջվելուն վերջ...

3.

Վերցրո՛ւ արևը, այն էլ ինձ պետք չէ,
Տա՛ր քո հետ ուր որ կամենաս գնալ,
Թող աչքերս էլ արև չտեսնեն,
Եթե Արևս այլևս ինձ հետ չէ:

4.
Թող մի վերջին անգամ նայեմ երեսիդ,
Անզգամ հայացքս պտտեմ շուրջդ:
Թող, թո՜ղ… ու գուցե ամեն ինչի վերջ,
Դառնա սկիզբը մի նոր վերջերի...

5.Հրաժեշտը, պարզվում է,
Դժվարին արվեստ է.
Կա կարգ ու կանոն,
Ու կան բնորդներ...
Միայն թե, գիտե՞ք,
Ունի թերություն...
Այն քանդակում չէ,
Քանդում է կյանքեր…



6.
Գնալուց հետո ես կմնամ
Քո աչքերի արևներում,
Քո աչքերի մոխիրներում,
Որ հողմազարկ կուրացրել են
Ինձ այսքան ամ:

7.
Կյանքի նատյուրմորտային
Գեղագիտության մեջ
Բոլորս մեր դերն ունենք,
Դիրքն ունենք...
Բոլորս մեր սիրածն ունենք
Ու մեզ սիրողն ունենք…

8.
Բաժան-բաժան արված,
Արյունի մեջ
Սիրտս դեռ խուլ թպրտոց է հանում:

Մերկացրո՜ւ դանակդ,
Սիրտս կարոտ է քո գթությանը…

9.
Ու թե հարյուր է,
Հազար չի դառնա,
Իսկ թե հազար է,
Դեռ քիչ է միլիոնից…

Բայց ի՞նչ է միլիոնը միլիարդի առաջ…

10.
Мне бы твою веру, что затаилась глубже в душе,
Мне бы сердце твое, что любить умеет как не кто другой,
И я может тогда бы стал живее, добрее,
И видел бы в людях то, что видать не дано...

2015-12-09

Կյանքը՝ դառը հաբ


Հրո ճարակ, մթի խարակ,
Բոցի լեզու, կայծի բարակ
Ու երկար գիծ ու այրված
Դեմք մի՝տարիներից երկար ապրած
Մաշված, գժված ու խեղանդամ:

Կնճռոտված է դեմքն այն գունատ,
Կնճռոտված է կյանքի դասով,
Ձեռքերը զույգ հանց զույգ մահակ
Ու խաչված են հնոց կարգով:

Այնքան շատ ցավ կա այդ դեմքում,
Այնքան խոր դաղ այդ ձեռքերում:
Կյանքից ցաված, կյանքից դաղված
Այս  դժբախտի հոգու մթում
Որքան լացի, մահացածի
Ողբահառաչ ձայն է մխում:

Մխում, մարում ու նոր բոցով
Իր լափլեզու բերնով կրծում,
Արյունոտում դիակ-մարդուն:
Բոց է քամում, ուժ է քամում,
Ու ողջ ապրած դաժան կյանքի

Մահահոտված ուղին գծում:

2015-12-06

Աշխարհին հումանիզմ է պետք

Բարևներից բացի մեզ էլ ի՞նչ է մնում,
Սիրելուց բացի էլ ի՞նչ քաղցր բան
Զարմացած ենք հավերժ այս կյանք մտնում,
Ու ամեն կերպ փախչում չանչից մահվան:
Բարություն անելուց էլ լավ բան,
Լավութուն անողին ժպտալ բարությամբ,
Մի «շնորհակալ եմ», ու աշխարն ուրիշ է,
Մի փոքր ժպիտ, ու ցավը վերհուշ է...

Ծերության ժամին գեթ մի բաժակ ջուր,
Ու մի քաղցր խոսք ասող հո պետք է,
Մեր միջի Մարդուց թե որ մենք փախչենք,
Էդ հո հանցանք է... մարդս անպետք է...