Հրո ճարակ, մթի խարակ,
Բոցի լեզու, կայծի բարակ
Ու երկար գիծ ու այրված
Դեմք մի՝տարիներից երկար
ապրած
Մաշված, գժված ու խեղանդամ:
Կնճռոտված է դեմքն այն
գունատ,
Կնճռոտված է կյանքի դասով,
Ձեռքերը զույգ հանց զույգ
մահակ
Ու խաչված են հնոց կարգով:
Այնքան շատ ցավ կա այդ
դեմքում,
Այնքան խոր դաղ այդ
ձեռքերում:
Կյանքից ցաված, կյանքից
դաղված
Այս դժբախտի հոգու մթում
Որքան լացի, մահացածի
Ողբահառաչ ձայն է մխում:
Մխում, մարում ու նոր բոցով
Իր լափլեզու բերնով կրծում,
Արյունոտում դիակ-մարդուն:
Բոց է քամում, ուժ է
քամում,
Ու ողջ ապրած դաժան կյանքի
Մահահոտված ուղին գծում:
Комментариев нет:
Отправить комментарий