2015-10-09

Ժամանակն անխնա է

Տը՛կ,տը՛կ, տը՛կ.
Ինչ-որ բութ տկտկոցով հառաչում է ժամացույցս....
Այնտեղ, ուր ժամանակն է հոսում,
Սերս կորսվում է,
Զգում եմ,թե ինչպես ավազահատիկված
Փշուր-փշուր է լինում այն՝
Բախվելով անհայտի պատերին,
Բախելով դռները հույսերի կուտակված,
Դիմելով աշխարհին համայն,
Ձեռնոց նետելով հենց իրեն՝մահ
ին:


Ու ժամացույցս էլի անգթացած
Սայլի հետևից շնչասպառ,
Հևիհև,
Վայրահաչ տվող շան պես
Գալարվում է...
Երկրագունդը կլոր է,
Ու էլի մի տեղ նորից կհատվեն
Իմ սիրտն ու քո սերը,
Ավազը ջուր կդառնա,
Կհալվեն ժամանակները,
Ու ես,անցյալի դառն դասերիս ուսված,
Ամուր կբռնեմ ձեռքդ,
Չեմ հանձնի էլ ավազե հողմաղացներին
,
Չեմ կորցնի էլ ոչ մի շրջապտույտ…
Ձեռնոց նետելով հենց իրենց՝մահերին:

Գովք գինու

Գինու դատարկ շշերի դիմաց
Նստել եմ հիմա,
Ու մթագնորեն երզում եմ,տե՛ս,
Կարծես ակամա:

Կերտում եմ քեզ երազներում
Ես նկարչի պես,
Ուզում եմ երակներիս մեջ
Դու գարուն բերես:

Գինովցած եմ թեթև,
Բայց սիրտս սթափ է դեռևս,
Ուզում եմ գարուններիս մեջ,
Ետ բերես արևս: 


Ու հիմա կամկար նայում եմ գավին,
Իրական ես դու՞,
Թե ցնորք մոլեգին,
Արբե՞լ եմ գինով,
Գուցե քեզանո՞վ…

Ես հիմա  գիտեմ,
Որ գարնանաբեր
Ու արևաշունչ Բաքոսս ես դեռ:

Դե՜, խլվլա արյունս, ցնծա ջահելա՜ծ,
Կվառի կրակը նա կյանքիս անթեղված: 


2015-10-08

Պարի՛ր անձրև



Պարի՛ր անձրև,
Պարի՛ր հոգուս կամարներում,
Թրջիր եղած ներկաս սիրով,
Որ ես…
Հուսա՜մ, հուսա՜մ:
Պարիր անձրև,
Պարիր այնքան, որ իմ հոգին,
Գլխապտույտ գահավիժի
Երջանկության բարձր սարից...

Պարիր անձրև,
Ու խլացրու ցավի սերմած խժդժոցը,
Որ նահատակ սիրո համար
Գարունների թարմություն գա,
Որ ես…
Ապրե՜մ,ապրե՜մ:

2015-10-06

Թույլ տուր որսալ քեզ օդի մեջ...

Թույլ տուր որսալ քեզ օդի մեջ,
Ամեն հևքի
Փերթի
Թերթի
Հալոցքի մեջ:
Թող քո օդը թթվածնանա
Իմ թոքերում,
Ու իմ հևքի ելևէջը
Թող լոկ քեզնով ամբողջանա:
Ամեն պոկված փերթի մեջ ես
Թող գտնեմ քեզ՝հուշից բեկոր,
Գրի առնեմ լրագրի լուսանցքի մեջ
Ու գիրք կազմեմ...Բազմահատո՜ր:

Ու իմ կախված, թույլ սրտի մեջ
Անունդ թող գարնանային հալոցքի պես
Սիրո առատ բերրիություն միշտ խլվլա: