2013-10-12

Պրեմիերա.Քրիստինե Պեպելյան և Մարտ Բաբայան-Лишь любовь


Հոբելյանական հաճախորդը 18+

<<Հոբելյանական հաճախորդը>>՝հայկական գեղարվեստական ֆիլմը դիտել առցանց   18+

՛՛Երկաթ՛՛ Փրոդաքշնը ներկայացնում է Արա Երնջակյանի ՛՛Հոբելյանական հաճախորդը՛՛ մելոդրաման Լուիզա Ներսիսյանի և Դավիթ Քացառավանի մասնակցությամբ:
Պատահականոթյուններ,որոնք ի զորու են փոխել ճակատագրեր:
Սովորական սիրախաղ ու անսովոր հանգուցալուծում:
















Սիրո ախտով...



Ջերմում եմ ես սիրո ախտով,
Ու ասում են՝բուժվելու չեմ.
Իսկ ու՞մ է պետք բուժումը այդ,
Երբ որ ախտը դեռ ապրում է:
Ու կրում եմ իմ խաչը ես,
Բողոքում եմ,ըմբոստանում,
Միայն թե, տե՛ս ,դեղս կանգնած
Վրաս անգամ չի էլ նայում:



Ու այրվում եմ տենդով սիրո,
Այրվում,բայց չեմ հատնում երբեք,
Ու ապրում ես ես վարակված
Ախտով գուցե ,բայց դե սիրո...



2013-10-09

Խաչմերուկներում ՀԱ-ի ու ՉԷ-ի

Օդը լցված է դառն գույժերով:
Չկաս դու:
Ու արդեն ճամփան
Քեզ մոլորել է
Խաչմերուկներում
Հա-ի ու չէ-ի:

Օդի մեջ արդեն պարտության գույն կա,
Սևին է տալիս.
Ու սիրտս սևված
(պարտությունից էլ սև)
Հասկանում է, որ
Չկաս դու արդեն,
Ու որ էլ պետք չէ
Փնտրել ամեն օր:

Օդը լի է դեռ քո հաղարջի պես սև
Աչվացդ հայցքով.
Ու հայացքդ լուռ
Հետևում է դեռ՝
Չհասկանալով ,որ
Չկաս էլ,չկաս...
Իսկ ես հոգնել եմ
Պատասխան փնտրել
Միշտ ու ամեն օր:

Օդը ի՞նչ է որ...
Այն կներշնչվի
Ու կարտաշնչվի,
Միայն թե դու էլի
Չկաս,չես լինի...

Կարոտել եմ քեզ,
Ի՛մ շունչ լիաթոք,
Տեսլի՛ք աչքերիս...
Բայց դե ճամփան քեզ
Մոլորել է տես
Խաչմերուկներում

Հա-ի ու չէ-ի:

Ես ուզում եմ..

Ես ուզում եմ..
Սիրել հայտնի
Ու փոխադարձ:
Ես ուզում եմ
Ամեն անգամ
Չերկնչել մահվան դիմաց:
Ես ուզում եմ,
Որ իմ կողքի
Դատարկ տեղը
Լցվի քեզնով:
Ամեն անգամ
Քեզ տեսնելիս
Ես չեմ ուզում
Սուտ ձևացնել,
Թե իմ սիրո աճյունը սուրբ
Արդեն թաղել եմ ես խորը:

Ու թող լցվեմ ես քեզանով.
Միայն թե դու լինես լիքը....
Համաձայն եմ անգամ ,եթե,
Թե դու լինես այն զրոյից,
Որ ինքն իրեն դատարկություն,
Բայց մեկի հետ
Դեռ կարող է
Հասնել մինչև անվերջություն..
Ես ուզում եմ
Լինել մեկը անվերջության:
Ես ուզում եմ
Զգալ ափդ դեմքիս վրա
Ու չարթնանալ հանկարծ քնից:

Ես ուզում եմ քեզնից ահա
Մի ողջ մարմին ու էություն:
Ես ուզում եմ միասնաբար
Հարթենք կնճռոտ ճանապարհներ,


Ես ուզում եմ...
Բայց մի հոգու ուզելը դեռ

Ոչինչ չարժե...

2013-10-08

Արի՜ ծիծաղենք...

Մանկան առողջ ծիծաղով վարակի՜ր հոգիս,
Կարոտ եմ արդեն քո մանկությանը,
Իմ անկարգությանն ու մեր հիմարությանը..
Մանկան ծիծաղով դու ինձ վարակիր,
Թո՛ղ սիրեմ արդեն մանուկ հասակից.
Առաջին սիրո ցավից հետո էլ,
Ես ,մեկ է, կընտրեմ նույն ուղղությունը..

Մանկան ծիծաղով արի՛ ծիծաղե՜նք,
Իմ անկարգ սիրո ու քո դեռևս
Դասեր չքաղած մեղկության վրա...

Մանուկն արդար է..մենք չենք սխալվի,

Արի՜ ծիծաղենք...

Երթ անգամ...

Դու սիրում ես լինել հեռու,
Իսկ ես ատում եմ հեռավորությունը,
Երբ այն ընկած է ոչ թե քաղաքների,
Այլ մեր միջև:

Անգամ եթե ինձ քեզնից բաժանում է
Օդե մի պատ,
Մեկ է, դու հեռու ես:
Դու սիրում ես խաղալ հեռվից,
Վախենում ես մոտենալուց վնասել քեզ,
Ես ատում եմ քո խաղերը,
Երբ որ դրանք ո՛չ թե մանկան խաղալիք են,
Այլ իմ կյանքի բեկորների խամաճիկը..

Ես ատում եմ բեկորները,
Եթե անգամ լոկ դրանցով
Ես կարող եմ դեմքդ գտնել
Հազար հազար դեմքերի մեջ,
Որ խաղում են քեզ պես հմուտ
(Ու քեզնից էլ դեռ առավել...)
Ինձ նման մի խաղ ատողի
Եւ կամ էլ թե հեռուները
Իրենց ոտքվ չափածների
Սրտերի հետ...

Ես ատում եմ օդի միջին
Անվերջ հնչող այս տագնապը..
Քեզ մոտիկից չունենալու

Հին տագնապը...


2013-10-06

Սրտիդ բանալին

Փնտրում եմ ես ,անվերջ տնտղում 

Դարակներդ դարավոր գոց,

Քո սրտի բանալին եմ ես փնտրում

Այդքան լիքը բանալու մոտ:


Չկա..չկա...չե՛մ գտնում ես

Ու վհատվում եմ ակամա,

Մի՞թե չկա ճամփա դեպ քեզ,

Չեմ գտնելո՞ւ ես բանալին:


Բայց կա միջոց դեռ գտնելու,

Դեռ ամեն ինչ չէ,որ կորած է,

Ես կնետեմ դեպ դարակներդ գոց

Սրտիս պաշտպան իմ բանալին:


Ու կձգեն նրանք իրար՝

Քո բանալին ու իմը,որ

Ես կնետեմ՝որպես թե խայծ,

Փականներին ատամնավոր:



Ու կանգնած եմ երկընտրանքի առաջ հիմա.

Բացե՞մ սիրտդ,թե՞... հավիտյան գոցած մնա....

Արի կեղծենք մերկությունը....

Արի՛ երազենք ,
Մերկացնե՛նք երազները մեր,
Թո՛ղ լինեն առանց շղարշ,
Թո՛ղ լինեն պարզված,
Հեռու մարդկային կեղծիքի՛ց,
Ստի՜ց,
Դավի՜ց,
Կորստի՜ց,
Ցավի՜ց ահռելի...
Թո՛ղ մերկության մեջ
Մեզ տաք-տաք սնեն
Երազները մեր:

Արի մերկանանք մեր գաղտնիքներից,
Թույլ լինենք մի օր,
Կարոտ մեկմեկու,
Արի՛ բարկանանք սիրելու նման
Ու արի սիրենք առանց բարկանալ...

Արի՛ թափանցենք անեզրություններ,
Գոնե մեկ օրով կտրվենք հողից
Ու այն ամենից, ինչ մարդկայն է:
Արի՛ ունկնդրենք քամու սուլոցին
Ու նրան հանձնենք մեր երազները՝
Արդեն մերկացված,
Առանց շղարշի,
Մեր մերկությունը իրենց մեջ թաքցնող
Մերկ երազները...



Արի կեղծենք մերկությունը...