Իսկ ես
ատում եմ հեռավորությունը,
Երբ այն
ընկած է ոչ թե քաղաքների,
Այլ մեր
միջև:
Անգամ
եթե ինձ քեզնից բաժանում է
Օդե մի
պատ,
Մեկ է, դու հեռու ես:
Դու սիրում
ես խաղալ հեռվից,
Վախենում
ես մոտենալուց վնասել քեզ,
Ես ատում
եմ քո խաղերը,
Երբ որ
դրանք ո՛չ թե մանկան խաղալիք են,
Այլ իմ
կյանքի բեկորների խամաճիկը..
Ես ատում
եմ բեկորները,
Եթե անգամ
լոկ դրանցով
Ես կարող
եմ դեմքդ գտնել
Որ խաղում
են քեզ պես հմուտ
(Ու քեզնից
էլ դեռ առավել...)
Ինձ նման
մի խաղ ատողի
Եւ կամ
էլ թե հեռուները
Իրենց
ոտքվ չափածների
Սրտերի
հետ...
Ես ատում
եմ օդի միջին
Անվերջ
հնչող այս տագնապը..
Քեզ մոտիկից
չունենալու
Հին տագնապը...
Комментариев нет:
Отправить комментарий