2013-10-09

Խաչմերուկներում ՀԱ-ի ու ՉԷ-ի

Օդը լցված է դառն գույժերով:
Չկաս դու:
Ու արդեն ճամփան
Քեզ մոլորել է
Խաչմերուկներում
Հա-ի ու չէ-ի:

Օդի մեջ արդեն պարտության գույն կա,
Սևին է տալիս.
Ու սիրտս սևված
(պարտությունից էլ սև)
Հասկանում է, որ
Չկաս դու արդեն,
Ու որ էլ պետք չէ
Փնտրել ամեն օր:

Օդը լի է դեռ քո հաղարջի պես սև
Աչվացդ հայցքով.
Ու հայացքդ լուռ
Հետևում է դեռ՝
Չհասկանալով ,որ
Չկաս էլ,չկաս...
Իսկ ես հոգնել եմ
Պատասխան փնտրել
Միշտ ու ամեն օր:

Օդը ի՞նչ է որ...
Այն կներշնչվի
Ու կարտաշնչվի,
Միայն թե դու էլի
Չկաս,չես լինի...

Կարոտել եմ քեզ,
Ի՛մ շունչ լիաթոք,
Տեսլի՛ք աչքերիս...
Բայց դե ճամփան քեզ
Մոլորել է տես
Խաչմերուկներում

Հա-ի ու չէ-ի:

Комментариев нет: