Նամակ 1-Նորից ցանկություն ունեմ գրելու,ու նորից քեզ...իմ…իմ <<անցյալ ներկայացած>>:
Գիտե՞ս,քո լռությունը ինձ մի կողմից օգնում է:Ժողովուրդն ասում է`եթե խոսում ես, ու չի պատասխանում,ուրեմն՝ դու պատի հետ ես խոսում:Իսկ դու պա՞տ:Այո,ինչու՞ ոչ:Դու կլինես իմ երազների տան հիմնապատը,ես իմ երազները կկառուցեմ քո հիմքի վրա,ու այդ երազանքի տունը կլինի այքա՜ն ամուր,այնքա՜ն հուսալի ու այնքան երջանիկ...Միայն թե, չես լինի դու,այսինքն կլինես, միայն թե պատի տեսքով...Ու ի՞նչ ,մենք համաձա՞յն ենք կյանքի բաշխած այս դերերին՝դու պա՞տ ,իսկ ես՝ պատշա՞ր:
Մյուս կողմից,ասում են՝ լռությունը համաձայնության նշան է:Բայց այդպես էլ չեմ հասկանում, ինչի՞ն ես դու համաձայնում...Գուցե կյանքի՞,կամ թե...իմ չեղած բացակայությա՞ն,երբ անգամ չես էլ հասցրել զգալ ներկայությունս ու գուցե բնավ էլ չհասցնես:
Իսկ դու, միևնույն է, լռում ես...
Իսկ ես միևնույն է քեզ եմ ուղղում այս անիծյալ նամակը..
Իսկ մենք երբեք էլ չենք հասցնի կարդալ մեր նամականին:Չգիտեմ՝ դու պահում ես այս նամակները քեզ մոտ թե ոչ,բայց ես պահարանիս մեջ պահած ունեմ քո լռությամբ մակագրված ամեն երկտողը,որոնք ի պատասխան իմ նամակների գրել եմ ինքս ու այդպիսով ստացել մի ամբողջ կապոց:
Ինչքան հիմար է մեզ դարձնում սերը,ու ինչքան բան ենք մենք սկսում հասկանալ:
Կարոտում եմ քեզ ու չեմ դադարում քեզ սիրել իմ....իմ խորհրդավոր Գանձ,որ ինչպես հանկարծակի հայտնվեց ,նույնպես և հանակարծակի անհետացավ...
Հ.Գ.Գիտե՞ս՝ ինչու՞ քեզ գրեցի:Մի քիչ հիմարություն կարող է թվալ բայց…(Ինչպիսի՜ հակադրություն:Ես քեզ գրում եմ,ու դա հիմարություն է,իսկ դու չես գրում, և դա դարձյալ հիմարություն է....):Երեկ երազիս էիր այցելել:Դու, որ արթուն կյանքում չես ուզում կողքս անգամ նստել,հանկարծ հայտնվել էիր երազումս ու այնքա՜ն իրական էիր,այնքա՜ն իրական էր ամեն ինչ՝և՛ կայծակը,և՛ դու, և՛ քո վախը,և՛ քո կծիկ մարմինը իմ գրկում,և՛ իմ սարսափը,որ կարող է այդ ամեն ինչը անիրական լինել:Ու փաստորեն ես ճիշտ էի:Կորցնելու վախը ,ասում են ,մարդուն իմաստուն է դարձնում:Ես իմաստնացել էի,չէ որ աշխարհի բոլոր դռների բանալին հենց այդ պահին իմ գրկում էր,և ես զգում էի նրա բոլոր սանտիմետրերը...
Միայն թե գիտե՞ս՝փականնները խափանվել էին...Ամեն ինչ անդառնալի էր....
Քո...՝ԵՐԲԵՔ ԷԼ ՔՈՆԸ ՉԴԱՐՁԱԾ:

Նամակ
2-Բարև աշխարհի ամենահիմարիկ…աշխարհի, բայց ոչ իմ...
Այսօր մի տեսակ այլ զգացողություն ունեմ,գիտե՞ս:Մի տեսակ ինձ թվում է՝ դու չպիտի լինես:Բայց, գիտե՞ս,լուսինն է մեղավոր:Ես այսօր բացեցի սիրտս նրան,ու նա ինձ խորհուրդ տվեց անկարելին՝մոռանալ:
Ես եմ մեղավոր:Եվ ո՞վ ասաց ինձ բացել սիրտս նրան:Բայց...չդիմացա:Ա՜խր նա այնքան անկեղծ էր ժպտում:Նա գողացել էր քո ժպիտը,նա գողացել էր քո քնքշությունը ու ինձ այդկերպ զինաթափ արեց:
Նա օգտվեց իմ միայնությունից,իսկ ես(միայնակս...հը՜մ)…իսկ ես մի տեսակ դրա կարիքն զգում էի,ինչ խոսք:

Ժպիտդ...ա’խր ես չէի
կարող շփոթել,այո՛,այո՛,այն դրոշմված էր լուսնի շուրթերին:
Իսկ գուցե ես զառանցում եմ: Գուցե դա ընդամենը երազ էր, գուցե ես ուղղակի քնե՞լ էի քո պատկերը բանտարկելով թարթիչներիս տակ : Բայց այդ դեպքում ինչու՞ մոռանալ:
Լավ...Քեզ գրկում եմ ամու՜ր ,ամու՜ր,ինչքան հնարավոր է գրկել օդը, ես քեզ սիրում եմ, ինչքան կարող է սիրել միայն մահկանացուն,շեքսպիրյան մահկանացու սիրահարը:Քեզ շնչում եմ,ինչպես ատելություն սերմանող այս դեղին վարդերից եկող հոտն եմ շնչում: Քեզ տեսնում եմ հիմա ու միշտ ,ինչպես ճակատագիրս:Երկուսիդ էլ Աստված գաղտնի է պահում ինձնից...
Ես քեզ սիրում եմ,կսիրե՞մ...ի՞նչ իմանանք....ով գիտի՝կգա վաղը,թե ոչ:
Քո...՝Քեզնով ապրող...

3-Նորից ու նորից բարև իմը չդարձա՛ծ գեղեցկուհի...
Ահա արդեն ինչքան ժամանակ է ես քեզ չեմ գրել,ու կարծես ժամանակը կապարի պես ծանրացել է մտքիս,փակել բոլոր ճամփաներն իմ դեմ ու լոկ տանջում է ինձ՝հիշեցնելու ,որ արդեն մեկ ամիս է թույլ եմ տվել մեծագույն սխալ...
Բարև քեզ ,իմ չշահվա՛ծ տոմս,իմ կյանքի չհաղթա՛ծ վիճակախաղ:Տեսնես՝ քո մոտ ինչպես է անցել այս ամիսը....Ես լուռ էի,ու դա քեզ ուրախացնու՞մ էր,գուցե ընդհանրապես չես էլ հիշե՞լ,որ կար,այո՛ կար, մեկը որ գրում էր,զզվեցնում քեզ իր՝ անընդհատ կրկնվող սիրո խոստովանություններով: Ինչ արած ,սիրո մեջ նորություն չկա,ես որտեղի՞ց նորովի սիրահարվեի:
Այս մեկ ամսում ինչ ասես, որ չարեցի մոռանալու համար քեզ,համոզելու համար ինձ,որ կա կյանք առանց քեզ:Բայց ո՛չ,դու մեխի պես խրվել ես կյանքիս մեջ ու դուրս գալու միտք էլ չունես:Հիշու՞մ ես,ես քեզ ասել էի, որ դու իմ երազած կյանքի, տան պատի հիմնաքարն ես:Բայց ,կարծես, երազներս փլվում են,սիրո մեջ երկրաշարժ է եղել.կյանքը կործանվում է:
Ինձ մի տեսակ առանց ապահովագրության անծայրածիր ծովը դուրս եկած նավի եմ նմանեցնում:Ղեկս տվել էի անհայտի ձռքը,գնում էի դեպի անհայտը, և ահա թերևս ամենաորոշը նավարկությանս մեջ վախճանն է լինելու,վախճանը փոթորկի ձեռքով,որ մարդիկ հիմարաբար սեր են կոչում...Ես էլ մարդ եմ,ու հավատացել եմ հեքիաթների...
Բարև քեզ ...ու ներիր սիրելուս համար..չնայած ասում են սիրո համար ներողություն չեն խնդրում,այնուամենայնիվ ես ներողամտությունդ եմ հայցում մի սխալի համար,որ ավելին է քան մեխը ,որ անփութորեն սխալ տեղ է մեխվել,քան նավը,որ առանց լրացուցիչ ապահովագրվելու բաց ծով է դուրս եկել նավարկելու,քան սուտը,որ յուրաքանչյուրս կրում ենք մեր մեջ...Ներիր,չէ որ քո մոտ ներելը հազար անգամ ավելի հեշտ է ստացվում,քան սիրելը:
Բարև,հազար բարի...

Հ.Գ.Հոգնել եմ կյանքի անկիրթ դասերից...
Նամակ 4-Բա՜րև, ի՛մ արև,բարև միակ լուսատու կյանքիս:
Դու տեսնում ես արդյո՞ք,հասկանու՞մ ես,թե ինչ ճիշտ եմ ընտրում բառերը:Ախր արեգակին պետք է հեռվից նայել...Ու ես կամա թե ակամա հեռու եմ քեզնից:Ի՞նչ արած՝ իմ անմեղ մեղավորս,անսեր սիրածս,իմ անջերմություն արևս:
Աշխարհը դեպի գլոբալ տաքացում է գնում,իսկ մեր միջև օդը սառչում է:Հավատալու՞ բան է:Հավատալու՞ բան է,որ ամեն անգամ քեզ տեսնելիս օդը շիկանում է,հպվում դեմքիս ու ես սիրուց, քո շիկացրած օդից վառվող երեսս եմ փորձում թաքցնել:Տղան շիկնել չգիտի,հիշի՛ր,միայն եթե նրան չեն այրում սիրո հուրերը:

Բարև ու էլի բարև:Տեսնես
երբ կավարտվեն այս հեռակա բարևները:Սերը մի բան է,որ ինչքան էլ ուժեղ լինի,մեկ է հեռավորությունից
սառչում է:Ու ես վախենում եմ սառած օդից,սառած զգացմունքներից,սառած սիրուց:Ուզում
եմ,որ երբևէ այս հեռվից ու մենակ հնչող բարևը փոխվի բարի լույսի,որը կլսեմ քո շուրթերից՝
առավոտ վաղ՝շաղախված ու թաթախված սև սուրճի թմրեցուցիչ համով ու հոտով:Ուզում եմ բարևը
կորչի,թող միայն մնան հայացքները.....
Մոտալուտ հանդիպումներից առաջ, չգիտեմ՝ ինչու, նորից անխելքանում եմ,մոռանում եմ փորձս տառապանքի,ապրումների,ու վերստին առաջին անգամվա պես անկողնում մինչ լուսաբաց նստած եմ անցկացնում գիշերը:Պատկերդ հազիվ անէանում է լուսաբացին,ու մինչ հասցնում է խավարած ուղեղս պատկերդ վերջնականապես մոխրացնել,ստիպված եմ լինում արթնանալ զարթուցիչի ձայնից:Իսկ որքան կուզեի,որ դու լինեիր իմ զարթուցիչը...
Բարև...արևս...հազար բարին ընդ քեզ....

5- Է՜հ, էլի բարև:Լիքը սրտով բարև:Հանաք բան չէ՝լիքը սիրտ:Մնում է միայն պարզեմ՝ էդ ինչով է լիքը:
Գժվել եմ գիտես:Մենակության հետ խաղ եմ խաղում:Ինքը երազանք է պահում,ես եմ սկսում գուշակելը,հետո ես եմ պահում իմ երազանքը, ու նա է սկսում գուշակել:Միշտ պարտվող եմ դուրս գալիս,քանի որ երազանքս անփոփոխ է ու մի անուն ունի՝ԴՈՒ:
Սիրում եմ պայթեցնել մենությունը ռոմանտիկ երաժշտությամբ:Գիտե՞ս ինչու: Երբ չորս կողմդ միայն պատեր են ու երաժշտությունը արձագանք է տալիս նրանց մեջ,ակամայից այն,որքան էլ չուզեմ,ներխուժում է սիրտս,ու դու այնտեղից դուրս ես գալիս գոնե մի քանի րոպեով: Հիանալի րոպեներ են դրանք:

Իսկ երբ դադարում է
երաժշտությունը ու դու նորից քո տեղն ես վերադառնում:Կանգնում եմ հայելու դիմաց, նայում
սրտիս ու ասում՝բարև իմ վտարված:
Լինում են պահեր,որ ցանկանում եմ հեռախոսս փշուր- փշուր անել:Դե պարզ է չէ՞, թե ինչու: Չեմ կարողանում իմ մեջ ուժ գտնել հաղթահարելու քեզ զանգահարելու այդ անհաղթահարելի ցանկությունը:Բայց հետո հիշում եմ որ բաժանորդը ինձ համար ընդմիշտ ահնասանելի է... Ցավում եմ,իսկ ես ուզում էի լսել ձայնիդ երաժշտությունը....
Բարև...բարև...Իմ....անհասանելիություն ....

Քո …՝մենակությունը
քեզնով լցնող:
Շարունակելի....