2015-09-26

Ապրելու արվեստը

Ինձ սովորեցրիր ապրելու արվեստը
Այնպես մեղմ, հանգիստ ու հետո հանկարծ
Ասես հորդ անձրև սիրելու կարիքը
Ինձ բացատրեցիր...
Ինձ սովորեցրիր ապրել գնալուցդ հետո,
Զարմանալի էր, բայց ոչ անհնար,
Քեզ չունենալու առավելությունները
Դու բացատրեցիր...

Ու կյանքը էլ չեմ համարում ես անարդարություն,
Գալիս ենք, գնում,
Երբե՛ք հավերժում:

2015-09-25

Աշնան անձրևի սերենադը

Իմ անձրևներից քեզ բաժին հանել
Ու կնքել եմ քեզ խոնավ դրոշմով,
Իմ արևները ճամփիդ խավարել
Ու աչք են թրջում՝ չգալդ լալով:
Մեր նստարանին անձրևն է կաթում,
Մեզ է սպասում
Անկատար սիրուց, կյանքից անվայել
Աշունն է լացում

Ու հիմա, երբ որ
Իմ անձրևները քեզ նվիրեցի
Ու կնքեցի քեզ աշուններիս մեջ,
Իմ արևները ճամփիդ փայլեցին,
Որ լույս տան պայծառ ճամփիդ սիրակեզ:

2015-09-24

Կարապները երազանքներիս

Հոգնած են կարապները երազանքներիս,
Հոգնաբեկ
Ու մերկ են
Հուշերի խճողված այս լաբիրինթում:

Ծուռաչ են նրանք,
Սպասման դատյալ,
Կարոտ են,կորոտ
Իրենց կեսին դարձյալ:

Թևատ են, հոգնած իմ կարապները,
Անուժ են այլևս
Ու արդեն թերևս
Էլ բաղձանքի՝ չեն կարող
Չափել երկինքներ:

Հուսատ են, դահճված,
Ա՜խ, քարկոծված են
Խե՜ղճ կարապները:
Հազիվհազ, աչքծերպ նայում եք երկինք
Ա՜խ, դուք ձեր սիրուն կարոտ կարապներ,
Երգեք հոգնաբեկ, մահը ձեր աչքում
Երգը կարոտի,

Երգը կարապի…

2015-09-22

Վախեր...

Լուանում է: Գիշերամութում
Խուլ՝ քաղաքի ձայնին հորդող,
Նստած են երկուսը անշարժ,
Վախենում են ու երազում:
                                    
Վախն է օձացած փաթաթվում նրանց,
Հանգչում է հույսը՝ լապտերների պես,
Իսկ սերը, որ մի օր մեղրացած ծորաց
Հիմա թակ-միակ ապավենն էր, տե՛ս:

Գալիքը հիմա հուզում է նրանց,
Ճնշում ահռելի իր ճանկերի տակ,
Ապագան մութ է, օրը՝ մութուլույս,
Կենաց կածանը չեն տեսնում  հստակ:

Ու լոկ ապավեն իրենց սիրուն զորեղ,
Նրանք շարժվում են, առաջ, միշտ առաջ,
Քաղաքի հարաճող աղմուկը ձայնեղ,
Խեղդում է իր մեջ ամեն մի մարմաջ: