2016-01-25

Սիրաբանություն

Մատներս ու մազերդ սիրախաղ են անում
Այնպես ներդաշնակ են նրանք՝
Քո մազերը այնպես խելքամաղ են անում
Սիրո խաղով տարված մատներին իմ տաք:

Քո բոցառատ վարսերը գետ,
Իմ ափը քար գետում վարար
Ջուրը հոսում, գալարվում է,
Շոյում ամեն թուփ, ամեն քար:

Հետո մաշում, բարակում է
Քարը հոսքիդ թափից ահեղ
Ճիշտ այդպես էլ նվաղում է
Ձեռքս կրակ վարսերիդ մեջ:

Ճիշտ այդպես էլ նվաղում է
Սիրտս, որի մեջ դու
Ցանել ես սերմ սիրախաղից՝
Հավետ ցավեր պատճառելու: