Տոնի՛ր
Հրաշքը
Ու թող անիծվի թախիծը,
Միայն թե կյանքը փայլատակի…
Ա.Վ.
Ինչ-որ տեղ՝ քաղաքում, հիմա նախատոնական եռուզեռ է, ամենքը շտապում են, որ չուշանան, որ հասցնեն, որ տոնեն… Ու այնպես հաճելի է մարդ-կանց լինել վազքի մեջ, ապրել վազքի շնչով՝ շնչա-կտուր, խելահեղ գրկել ձյունը՝ այդ թատերականն ավարտած գեղեցկուհի դերասանուհուն, պարել կյանքի ռիթմով… Միայն թե չուշանան…
Դեռ մեկ տարի առաջ այդ մարդկանցից մեկն էր նաև Խեսուսը՝
կյանքը աչքերում վառած, երգը սըր-տում, կյանքի ռիթմին համընթաց, դեռ մի բան էլ այդ
ընթացքը հետևում թողնող այդ երիտասարդը, ում
մասին այդպես փափագում եմ խոսել ես: Դեռ նոր բոլորած կլիներ իր քսան տարին, բայց այնպես
հմուտ կյանք խաղալ գիտեր: Երիտասարդները, ընկերները նրանից այնքան սովորելու բան ունեին,
այնպես նա կարող էր նրանց գրավել դեպի իրեն իր խելքով ու կյանքի իմացությամբ:
Լավ կյանքից
չէր, որ նա այդպես հմուտ էր, վարժ-ված կյանքին: Ճակատագիրը ամեն անգամ մի կա-րևոր դաս
էր տվել նրան, դաս, որ ինչքան էլ նա փոր-ձեր մոռացության մատնել, անկարող էր… Ինչպե՞ս
հաշմանդամը մոռանա, որ ոտք չունի, կամ ինչպե՞ս կույրը դադարի մտածել իր կուրության մասին, ինչպե՞ս դադարի երազել արևի լույսը… Այդպես
էլ նա ինչպե՞ս կարող
էր մոռանալ այն անհամար կորուստները, որ կյանքը որպես դաս կամ որպես դառը հեգնանք շնորհել
էր նրան: Անկարելի էր… Սակայն ամեն անգամ նա կարողացել էր ոտքի կանգնել, դիմացել էր,
տոկացել, ամեն մի դառը դա-սին որոշ ժամանակ անց ճանապարհել էր ժպիտով: Ու սրանից էր,
որ նա գիտեր կյանքը, նրա դեմն առնելու ու նրան իրեն ենթարկելու այնքան կարևոր գաղտնիքները:
Որքան էլ
ծեծված չթվա ընթերցողին մոտիվը, այնուամենայնիվ մենք ուխտ ենք արել ներկայացնել Խեսուսին
ու նրա քսանամյա ճակատագիրը այնպես, ինչպես որ կա:
Ամեն ինչ սկսվեց նրա ծննդյան նույն գիշերը : Հարբեցող
հայրը՝ Ալֆրեդոն, որ այդպես էլ չկարո-ղացավ իր տեղը գտնել մարդ կոչվող, բայց անա-սունից
ոչնչով չտարբերվող մի շարք ալկոհոլիկների մեջ, այդ օրը սովորականի պես շուտ տուն եկավ:
Ավելորդ կլիներ, բայց մեկ է, նշենք, որ իհարկե նա աշխատանքից չէ, որ վերադարձավ տուն:
Չնայած աշխատանք կոչվածը այդ անասնակերպի համար հարաբերական է: Իրեն հարցնելու լինենք,
կասեր որ աշխատում է: Միթե մեծագույն ջանք ու եռանդ չի պահանջվում ամեն օր առանց հոգնության
երկու շիշ օղի դատարկելը, որից հետո այդպես ջանասիրաբար, իր անձը չխնայելով կռիվ անելը
և այլ այդպիսի
չափազանց ծանրածանր աշխատանքներ, որ թերևս ոչ բոլորս ենք ի վիճակի անել: Իրականությունը չթաքցնելու համար ասենք,
որ ամուսնությունից առաջ նա հարբեցող չէր, սակայն ինչպես որոշները իր շրջապատից, այնպես էլ ինքը չկարողանալով հոգալ ընտանիքի ծախքերը, որոշեց իր անկարո-ղությունը, իր անպետքությունն ու ոչնչությունը լուծել խմիչքի միջոցով:
Այդ ամենավերջին հարբեցողը սովորականի պես տուն եկավ շատ վաղ: Այդ տանը մի շարք բաներ, որ մարդու կողմից խիստ դատապարտելի են, դարձել էին սովորական: Սովորականի պես նա եկավ, մեկնվեց ողջ հասակով բազմոցին, սովորականի պես ուտելիք ուզեց, սովորականի պես լսեց նույն պատասխանը, որը ոչ մի կերպ նրա սրտի կողքով անտարբերությամբ չանցավ ու սովարականի պես սկսվեց ծեծ ու ջարդը: Մարտան՝ նրա կինը, որ ամենասովարական կերպով վարժվել էր ամեն ան-գամվա ծեծին, այս անգամ չդիմացավ: Ալֆրեդոն, աչ-քերն արյուն առած, այնպես հարվածեց կնոջը, որ վերջինս փռվեց գետնին ինչպես գետնաշոր, որին վիճակված է ամեն անգամ մաքրել ուրիշի հետքերը: Մարտան զգաց, որ իրեն շատ վատ է զգում, որ հնարավոր է կամ վաղ ծննդաբերություն կամ էլ վիժում լինի, ու այնպես գոռաց ցավից, որ անգամ ամենաամեհի գազանն էլ կարեկցանքով կլցվեր նրա հանդեպ, ու՜ր մնաց Ալֆրեդոն, որ ինչքան էլ տրվել էր անասնակերպ կենցաղին, բայց դեռ մարդկայնությունը վերջնականապես չէր կորցրել:
Երկու ժամ անց Ալֆրեդոն իր արցունքներով էր լողացնում նորածին որդուն, իսկ ներսում՝ հիվանդա-սենյակում, վիրահատական սեղանին էր պառկած մարմինն ամբողջովին կապտուկներով ծածկված Մարտան… Անշնչացած էր… Իսկ նրա ոսկե գան-գուրներում կյանքի քամին դեռ իր վերջին շրջայցն էր անում: Մեռնելուց առաջ հասցրել էր որդուն անուն տալ՝ Խեսուս, որպես թե Հիսուս, որ հույսն էր մարդկության, իսկ Խեսուսը՝ հույսը նոր ընտանիքի:
Կյանքի առաջին հարվածը հասցված էր, ինչ անենք թե
անգիտակից մարդուն: Դժվարը մեկ դժբախտության այցելելն է: Նա գալիս է ու տեր դառնում
ժամանակիդ, կյանքիդ ու չես էլ հասկանում, թե երբ և որտեղից, ում չար կամեցողությամբ
կամ դրդմամբ, ում անեծքով այն հայտնվեց քո մոտ: Մնում է մաքառել:
Չէր անցել դեռ երկու տարի մեռավ նաև ալկո-հոլիկ
հայրը: Սրա մահը այնուամենայնիվ սպասելի էր: Տղան անցավ տատի ու պապի խնամքի տակ: Տատը,
նրա մեջ տեսնելով իր մահացած որդուն, ավելի ճիշտ որդու մահվան պատճառը, ատում էր երեխային:
Այս նոր տանը նրան կարեկից էր միայն պապը, ում էլ ամբողջ սրտով սիրում էր Խեսուսը:
Բայց ժողովուրդն ասում է՝ Աստված լավերին է տա-նում: Մահացավ նաև պապը, երբ տղան ընդամենը
ինը տարեկան էր, իսկ չանցած երեք երկարուձիգ տարիներ, մահացավ նաև տատը, որի մահը,
եթե ան-կեղծ լինենք, մոտ տասներկուամյա պատանուն այնքան էլ մեծ ողբերգություն չթվաց:
Սակայն ողբերգությունը նոր էր սկսվում…
Մանկատուն…
և այսպես վեց տարի:
Մանկատանը,
չնայած մի խարազանի, որ ինչ էլ անես չի իջնում, չնայած Որբություն կոչվող պիտակին, լուսավոր պահեր այնուամենայնիվ կա-յին: Առաջին հերթին
այս վեց տարիները Խեսուսին սովորեցրին դիմակայել ամենօրյա բախումներին, կոփվել կամքով,
սովորեցրին սովը դարձնել ամենօրյա հագուստ, որ կա ու չկա, որի առկայության կամ, թե
նույն է, բացակայության դեպքում (այնքան հին է), մրսել և՛ շոգ ու կիզիչ արևի տակ, և՛
ձմռան սաստիկ սառնամանիքին:
Մանկատունն էր, որ նրան տվեց մի քանի սրտակից ընկերներ՝
Ռոդրիգոյին, Անաստասին ու գեղեցկուհի Պաուլային: Կյանքում լավագույն ընկեր-ներին գտնում
են դժբախտության պահին, ու հենց դժբախտությունն էլ միացնում է նրանց… Ցավը որքան էլ
անարդար խաղ է մարդու հանդեպ, բայցևայնպես այն նաև միացնում է բախտակից-ներին, դարձնում նրանց անքակտելի:
Տանութը
լրանալուն պես Խեսուսը դուրս եկավ մանկատնից՝ պատրաստված կյանքի ցանկացած հարվածին:
Սակայն մի ցավ կար, որ նա դեռևս չէր ճաշակել: Ամեն մեկն ուն իր աքիլլեսյան գարշա-պարը:
Պատահեց
այնպես, որ չէր անցել դեռևս կես տարի, ինչ Խեսուսը դուրս էր եկել մանկատնից, իսկ նրա
սիրտը այնպես տենչում էր դեռ չճաշակված այն գայթակղության խնձորը: Բայց ամեն լավ բան,
որը նույնպես հարաբերական է,վաղ թե ուշ պատահում է:
Դրսում
նա կարողացել էր իր հետաքրքիր բնույթի շնորհիվ գտնել ընկերներ, սակայն պարզհոգի երի-տասարդին
տրված չէր ճանաչել իսկական ընկեր-ներին կեղծավոր թշնամիներից:
Մի անգամ
բացօթյա սրճարանում
ամառվա տա-պից շունչ քաշելու մտադրությամբ ընկերական հավաքը վերածվեց ավելիին, քան
կարելի էր սպասել:
Խեսուսը
սիրահարվել էր մատուցողուհուն: Թվում է, թե ոչինչ չկար այդտեղ արտառոց, սիրտ է, կարող
է նաև սիրահարվել: Միայն թե աշխարհումս հենց այսպիսի դեպքերն են գալիս ապացուցելու
ժողո-վըրդական այն ասույթը, թե նմանը նմանին է գըտ-նում:
Խուսափելով
ավելորդ երկարաբանությունից, և չուզելով, որ ընթերցողը հոգնի մեր պատմությունից,
ասենք, որ նրանց սերը տևեց մի ամբողջ տարի ու կես. այսպես մտածում էր Խեսուսը այն նախա-տոնական
գիշերը, որից սկսեցինք մեր այս պատմու-թյունը: Շուրջ մեկուկես տարվա ընթացքում նրանք
ուղղակի իրար համար դարձան օդ ու ջուր, նրանք իրար մեջ գտան այն ամբողջ իմաստը, որ տրված է կյանքից: Պարզվեց աղջիկն էլ մանկատնից է:
Ու այդ նույն դաժան կյանքն էր, գոյի խնդիրն էր նրան դարձրել մատուցողուհի:
Չնայած
անկախատեսելի են մեր կյանքի ուղի-ները, սակայն նարաթուխ սիրո ճանապարհը սկզից ևեթ
տատասկով էր պատված: Սիրո շնորհիվ բացա-հայտվեցին նրա ձեռք բերած ընկերների
դիմակները: Ամոթ էր սիրել մատուցողուհուն, ըստ նրանց, իսկ առավել ամոթալի էր ընկեր
մնալ մատուցողուհուն սիրողի հետ: Եվ արդեն Խեսուսն զգում էր, որ ամեն անգամ կյանքի
մի նոր հարված ստանալուց հետո ինքը թուլանում է, ամեն անգամ ի պատասխան տված ժպիտը
գնալով ավելի ձևական է դառնում, քան առաջ էր: Եվ հենց այդժամ Խեսուսը հիշեց իր
դժբախտության ընկերներին, ովքեր, եթե նրա հիշողությունը դաժան կերպով մոռացության խաղը
չէր խաղում իր հետ, պետք է որ այս Նոր տարին դիմավորեին արդեն մանկատնից դուրս, ու
նա ինքը իրեն ուխտեց գնալ տեսնել նրանց և առաջարկել իր օգնությունը: Բայց ինչպես ասում
են՝ ուբաթը շաբա-թից առաջ ընկավ …
Մոտենում
էին ամանօրյա տոները, սրճաններում ասեղ գցելու տեղ չկար: Խուլիան՝ Խեսուսի շնչելու
ամենաթանկ շարժառիթը, այդ օրերին անընդհատ նկատում էր, որ մի հաճախորդ անընդհատ բարում
է: Պատահում էր անգամ, որ նրան օրվա մեջ մի քանի անգամ էր տեսնում: Այդ ամենօրյա սրճարանային
հաճախորդը հագնված էր բավականին պատշաճ, միշտ առատ թեյավճար էր թողնում, և որ նրան
առանձնացնում էր մյուսներից Խուլիայի աչքերում, այն էր, որ նա ուրիշների կերպ հղփացած
չէր իրեն պահում: Մի օր էլ մեր այս նոր հաճախորդը մոտենալով Խուլիային, նրա ականջին
այնսես շշնջաց. «Օրիորդ, թու՛յլ տվեք ձեզ երջանկացնել սիրովս» :
Այդ խոսքերը
բավական էին, ու Խուլիան կորցրեց իր քունն ու դադարը: Համառ հաճախորդը ոչ մի կերպ չէր
ուզում ձեռք քաշել, իսկ նրա պատմու-թյունները վառ ապագայի մասին այնպես հմայիչ էին…
Ու մի օր էլ, դա ամանորի նախաշեմին էր, Խու-լիան իր համար լուռ, բայց տանջվելով, կայացրեց
մի որոշում, որ ինչքան էլ դատապարտելի թվա, այնուհանդերձ լուծում էր գոյի խնդիրը: Գոյ…
այն մաքառումը, որ աղջիկը տալիս էր այդքան
տարի ի վեր:
Ասում են՝
դժվար է տեսնել տղամարդուն արտաս-վելիս, իսկ եթե տեսնում եք, ուրեմն նա այն տղա-մարդն
է, որ իսկապես նման չէ բոլորին: Վերջին հան-դիպումը կայացավ հենց նույն սրճարանում:
Խուլիան հանյտնեց նրան ամենը, երդվեց, որ սիրում է Խեսուսին, միայն թե խնդրում է հասկանալ
իրեն էլ: Իսկ Խեսուսը ոչինչ էլ չէր լսում, ու արցունքները, որ այսքան տարի, այսքան
ցավեր տանելուց հետո անգամ չէին այցելել նրա աչքերին, տեղացին անձրևի պես: Ոչ մի հիստերիա,
ոչ մի հաշիվ պահանջել, կարծես թե անգամ փոխադարձ համըմբռնում կար, միայն թե արցունքներ…
ծով արցունքներ: Ու Խե-սուսը հասկացավ, որ «կյանքի տված դառն դասերից ինքը հոգնել է»:
Ու հեռացավ…
Ամանորի գիշերն էր, մի քանի ժամ ևս, և նա կդի-մավորեր իր քսան տարիների ամենավատ ամանորը:
Փախել էր աշխարհից գյուղ, այնտեղ, ուր ծնվել էր ինքը, ու պատրաստվում էր մենակության
մեջ դիմա-վորել ընտանեկան տոնը՝ այդ բազմահզարամյա ամանորը: Արդեն չափազանց ծանր էր
նրա համար նայել մարդկանց ու այնտեղ միայն բարին տեսնել, նա հոգնել էր ամենուր բարին
տեսնել և կուրորեն հավատալ մարդկանց, հոգնել էր նվիրվել և ի պատասպան ստանալ հետ իր
նվիրած սիրտը, որպես թե «վերցրու՛, այն մեզ էլ պետք չէ»: Նստել էր նա կիսախարխուլ տանը
ու ապագայի մասին այս անգամ չէր ուզում մտածել, կարծես թե այդ ապագան չի էլ գալու:
Ընդամենը
մեկ քառորդ ժամ ու նոր տարին կմտներ տները: Իսկ նրա տան ոչ միայն դուռն ու լուսամուտն
էի ամուր կողպված, որպես թե հյուրի չսպասելիս, այլ կողպված էր նաև սիրտը: Նա այլևս
հրաշքի հույսով չէր ապրում, հրաշք չէր ակնկալում ո՛չ նոր տարուց, ո՛չ մարդկանցից: Բայց
ահա դուռը թակում են ու այն էլ այդ բքին: Ալարկոտությամբ,
կարծես չուզելով (և իսկապես որ չէր ուզում)` նա գնաց դուռը բանալու՝ կարծելով, որ երևի
որևէ մեկը տեսանելության վատ լինելու պատճառով շփոթել է տունը: Սակայն դուռը բացելն ու մի խումբ մարդկանց ներս
խուժելը մեկ եղավ: Մութ սենյակում նա չտարորոշեց դեմքերը և անմիջապես նետվեց անջա-տիչին:
Եվ ի՞նչ … հրա՞շք:
Դրսից
վայրի գազանի պես ներս էի խուժել Ռոդրիգոն, Անաստասին ու գեղեցկուհի Պաուլան:
-Ընկե՜՜՜րս,-
հիմարի ժպիտը դեմքից չհեռացնելով, որն ի դեպ ոչ թե հիմարության այլ անսպասելի ու
անչափելի ուրախության արտահայտիչ էր, գոռաց Անաստասին:-Արի՛, մի՜ գրկենք քեզ…
Ողջագուրանքներից
ընդամենը հինգ րոպե հետո ամանորն սպառնում էր ներս խուժել նույն արագությամն,
ինչպես որ այդ արեցին նրա ընկեր-ները: Ընկերներն ամեն ինչ հաշվարկել էին: Նրանք
իրենց հետ բերել էին պարեն ու, որ այդ օրն իսկապես ամենագլխավորն է, եղևնի, թե չէ
ի՜նչ Նոր
տարի առանց այդ անմահությունը խորհրդանշող ծառի: Նրանք արագ արագ զարդարեցին
եղևնին, իսկ այդքան միահամուռ ուժերով մի երկու րոպեն լրիվ բավական էր նրանց:
Բայց
դեռ իսկական հրաշքը առջևում էր, որը տոնել արժեր: Տասներկու ղողանջների հետ տուն
մտավ ամբողջովին ձյան մեջ կորած Խուլիան: Նա գիտակցել իր սխալը ու զղջացել: Նրա
խորհրդով էին ընկերները եկել այստեղ, քանի որ ոչ ոք Խուլիայից լավ Խեսուսին չէր
ճանաչում:
-Հուսամ՝ կներես իմ հիմարությունը,- արտաս-վաշաղախ
արտասանեց Խուլիան:
-Այսօրվանից
ոչ մի արցունք,- առնելով նրան իր գրկի մեջ՝ ասաց Խեսուսը,-այսօրվանից մեր միաս-նական ընտանիքը
միայն տոնելու է հրաշքները: Մենք երջանիկ ենք լինելու, քանի որ ունենք իրար:
-Դե էլ
մի երկարացրու՜,- ծիծաղով ընդհատեց նրան Պաուլան,- արագացրեք հիմա պետք է երա-զանք
պահենք:
Մեզնից
ոչ մեկը ի զորու չէ իմանալ իսկապես, թե ինչ երազանք պահեցին նրանք իրենց մտքերում,
միայն թե նաև կռահելը դժվար չէ:
Հաստատապես
եմ ասում, և թող կասկածի տակ չդրվի ընթերցողի կողմից խոսքս, նրանք երազեցին
հավերժական միասնության մասին, նրանք երազանք պահեցին ամեն Նոր տարվա հրաշքը միասին տոնե-լու
մասին:
***
Կյանքը հատուցում է մեզ իր սխալների համար… միայն պետք է
սպասել փոքր ինչ:
Ամանորի գիշերն էր, մի քանի ժամ ևս, և նա կդի-մավորեր իր քսան տարիների ամենավատ ամանորը: Փախել էր աշխարհից գյուղ, այնտեղ, ուր ծնվել էր ինքը, ու պատրաստվում էր մենակության մեջ դիմա-վորել ընտանեկան տոնը՝ այդ բազմահզարամյա ամանորը: Արդեն չափազանց ծանր էր նրա համար նայել մարդկանց ու այնտեղ միայն բարին տեսնել, նա հոգնել էր ամենուր բարին տեսնել և կուրորեն հավատալ մարդկանց, հոգնել էր նվիրվել և ի պատասպան ստանալ հետ իր նվիրած սիրտը, որպես թե «վերցրու՛, այն մեզ էլ պետք չէ»: Նստել էր նա կիսախարխուլ տանը ու ապագայի մասին այս անգամ չէր ուզում մտածել, կարծես թե այդ ապագան չի էլ գալու: