2021-03-27

Սթիվեն Քինգ «Հարվիի երազը»

 

Ջանեթը հետ է շրջվում լվացարանից։ Եվ հանկարծ տեսնում է իր գրեթե երեսուն տարվա ամուսնուն, որ իրեն էր նայում՝ նստած խոհանոցի սեղանի շուրջը սպիտակ շապիկով ու լայն բոքսեր-կիսավարտիքով։ Վերջին ժամանակներս նա ավելի ու ավելի հաճախ էր տեսնում Ուոլ Սթրիթի այս կոմանդորին այդտեղ նստած՝ շաբաթօրյա իր հագուկապով։ Կռթնած ուսեր ու դատարկություն աչքերի մեջ։ Այտերին արդեն սպիտակն էր խաղում, կրծքերն ու փորը կախ էին ընկել, ծոծրակի մազերը ոզնու սանրվածք էին հիշեցնում, ինչպես «Փոքրիկ սրիկաների»[1] Ալֆալֆինը, միայն թե ծերացած ու խենթացած։ Ջանեթն ու նրա ընկերուհի Հաննան վերջին շրջանում վախեցնում էին իրար (ինչպես փոքրիկ աղջիկներ, որ քնելուց առաջ ուրվականների մասին պատմություններ են պատմում) Ալցհեյմերի[2] մասին պատմություններով, երբ ինչ-որ մեկն այլևս չի կարողանում ճանաչել իր կնոջը, չի կարողանում հիշել իր երեխաների անունները։

Բայց իրականում Ջանեթը չի հավատում, որ շաբաթօրյա այս առավոտյան ցուցադրությունները ինչ-որ առնչություն ունեն Ալցհեյմերի հիվանդության վաղ սկզբի հետ։ Ցանկացած աշխատանքային օր Հարվի Սթիվենսը առույգ տղամարդ է, որը հիսուն տարեկանի տեսք ունի (դե լավ, լավ՝ հիսունչորս), հագնում է իր երկու լավագույն կոստյումներից մեկը, որով նա դեռ կարողանում էր ձեռնտու պայմանագրեր կնքել, ապառիկ վերցնել ու մատի վրա պտտել անգամ սատանային։ Ոչ, նա կարծում էր, որ Հարվին ուղղակի փորձում է իրեն ծեր պատկերացնել։ Եվ Ջանեթն ատում էր դա։ Նա վախենում էր, որ երբ Հարվին թոշակի անցնի, այդպես կլինի յուրաքանչյուր առավոտ։ Համենայն դեպս մինչև այն պահը, երբ ինքը նրան մի բաժակ նարնջի հյութ կտա ու կհարցնի, ջղայնանալով իր անզորության վրա, թե չի ուզում նա արդյո՞ք խլոպյա կամ ուղղակի տոստ։