2015-09-03

«Մեր»-ի մեջ մեռել է հոգին


Ու թվում է հիմա պատերը մերկացել են,
Մրսում են՝ աստառից զրկված
Ու թվում է նրանք կարոտում են...
Բայց կարոտն էլ մնացել է կարոտած...

Ու գգվում եմ անցյալի քարակույտ հենքին,
Փաթաթվելու է գալիս ինձ դողը պատերի,
Հասկանում եմ,որ «Մեր»-ի մեջ մեռել է հոգին,
Եվ,ավաղ, չենք դառնալու էլ...

Օձագալար մոտենում են հուշերը մտքերիս,
Ու նորից պատկերդ փյունիկվում է հոգուս մեջ,
Թեկուզ «մենքը» չկա, բայց էլի մեր մեջ

Վերադարձի հույսներն են կայծ տալիս:

Ասք զինվորի մասին (պոեմ)

Գնաց Զինվոր-քաջը մարտի՝
Սրտում պահած դեմքեր հազար,
Գնաց,որ իր հողը փրկի,
Ու խափանի մահեր հազար:

Փորձառու չէր, ոչ էլ դյուցազն,
Պատանի էր՝հազիվ տասնութ,
Քանի-քանի տաքուկ երազ
Փայփայում էր հոգու մեջ մութ:

Բայց չգիտեր ուրիշ ճամփա.
-Պի՛տի գնամ, պապս կասեր,
Կամ պիտ մեռնեմ կամ էլ, ահա,
Վերառանամ՝ փրկած կյանքեր:

Ու գնաց մեր Քաջը մարտի,
Գնաց կանգնեց իր դիրքերում,
Թեկուզ պայթեր ռումբը թուրքի,
Վախ չէր ծնվում նրա սրտում:

Ու նա կռվեց, թրեր կռեց,
Թաղեց ձեռքը հողում հայի,
Չտրտնջաց, լսել չուզեց
Հազար թախանձ վերադարձի:

Գիշերային որբ հոգու հետ
Հանգիստ առավ նաև մահը,
Իր ձեռքն առավ(միշտ սրի հետ)

Մի թիզ մատիտ՝ գրեց Քաջը.

-Բարև,մա՛յր իմ, բարի՜ ծնողք,
Ո՞նց եք էդտեղ գլուխ պահում,
Ապու մեջքը էլի զոռու՞մ,
Գիշերները ո՞նց է քնում:

Ո՞նց ես արդյոք  և դու՛,մա՜յր իմ,
Կարոտել եմ,ա՜խ անասել,
Միայն թե, տե՜ս,ո՛չ մի արցունք,
Որդիդ լավ է, ո՛չ մի լացել:

Քույրս ո՞նց է, հիվանդ հո՞ չէ,
Դեմքից ժպտիը չի՞ վերացել,
Դու փոխանցիր,որ այս մարտում
Իր ժպիտն է հոգիս լցրել:



Կգամ շուտով,անու՛շ ծնողք,
Դարդ մի՛ արեք, որդիդ կգա,
Բայց քանի դեռ թուրքը սրով
Սողոսկում է երկրիս վրա,

Ո՛չ մի տունդարձ, ո՛չ մի արցունք,
Միայն արյուն, գանգեր չորուկ,
Երբ կռիվս կտա արդյունք,
Դառնամ էնժամ ձեր գիրկ տաքուկ:

Ծալեց թուղթը, դրոշմ արեց
Իր մահազգաց շուրթով դալուկ,
Թուղթը ծալեց, սրտին դիպցրեց,
Ժպտաց դառը ու անշշուկ:

Արև բացվեց՝ արյուն հագած,
Վերսկսվեց մարտը ահեղ,
Արյուն հագան դաշտեր վարած,
Թափվեց թուրքը որպես հեղեղ:

Ու ջարդ տվին քաջերը մեր,
Ամեն մինը տասը թուրքի
Ուղարկեցին ծոցն Ալլահի,
Որ գեթ այնտեղ հանգիստ գտնի:

Բոլորից քաջ, աչքերն՝ արյուն,
Ձեռքերը՝ շանթ, կուրծքը՝ վահան,
Կռվում էր Քաջը աննկուն՝
Հետև թողած բեռը մահվան:

Իր մի ձեռքով կռվում էր նա,
Ասես՝ մի նոր հերոս ազգի,
Բայց թե նրան ուժ էր տալիս,
Ընկած ընկերի վրեժն ամեհի:

Բայց ո՞ր դավաճան դիպվածի բերմամբ
Իր ընկերքի պես ընկավ մեր Քաջը,
Նա ցողեց փրկած  հողը իր արյամբ,
Որ հողից ծնվի ազգի մարմաջը:

Հանգավ կռիվը, իջավ վարագույր,
Ազատ էր հողը թշնամու ոտքից…
Պատրաստ էր պահում որդուն մի համբույր,
Զառամյալ հայրը՝ընկած ձեռ-ոտից:

Ծիծաղը դեմքին շեմքին միշտ պատրաստ
Մեր Հերոս-քաջի քույրն էր կանգնած,
Մայրը ձեռքն աչքին՝ սպասո՜ղ, զգաստ,
Էն հանդի ծերին հսկում էր հոգնած:

Ու բերին քաջի դիակն արնաշաղ՝
Ձեռքի մեջ բռնած մի թուղթ քառածալ,
Հարգանքով զինվոր-տղերքը ծնկան,
Համբույր տվեցին այտերին մատաղ:

Լուռ էին ամենքը պահից շանթահար,
Միայն մայրն էր,որ քթի տակ կամկար
Խոսում էր, ժպտում, հեկեկում մերթ-մերթ,
Իր վերջին խոսքն էր փոխում որդու հետ:

Ծնկեց և մայրը. դողացող ձեռով
Սրբեց ճակատը որդու արյունից,
Համբուրեց խոցերը նրա՝ հևալով
Ու խեղդվելով իր իսկ արցունքից,

Նա այսպես խոսեց որդու հետ հերոս.
-Չէ, բալե՛ս, գիտցի՛ր,բնավ չեմ լացում,
Միայն թե Աստված չգիտի,ափսո՜ս,
Որ որդուց առաջ ծնողն են առնում:

Դու հանգար, հանգավ և մեր արևը,
Սառեց ժպիտը քրոջդ դեմքին,
Բա մենք ի՞նչ անենք, եթե վերևը
Որոշեն պահել մեզ երկրի երեսին:

Բա մենք քեզ էլ ե՞րբ մեկ էլ կտեսնենք,
Բա մեղք չե՞նք, որդի՛, մի՛ լռիր խոսա՜…

Ու ուշքից գնաց պառավ մայրը խեղճ,
Ու այսպես քանի-քանի մայր,ասա՛,
Ընկան խելագար, կարոտ որդոցն իր,
Ու քանի քույրեր սևեր հագան հար,
Թաքցրին ժպիտը վերևի համար:

Ինչքան էլ դառը չլացեք, մայրե՛ր,
Հայրենի հողի ձայնին ենթակա
Պիտի կռվեն ձեր որդիքը հիմա,
Ազատության գինն էս է, թե որ կա…