Ու թվում է հիմա
պատերը մերկացել են,
Մրսում են՝ աստառից
զրկված
Ու թվում է նրանք
կարոտում են...
Բայց կարոտն էլ
մնացել է կարոտած...
Ու գգվում եմ անցյալի
քարակույտ հենքին,
Փաթաթվելու է գալիս
ինձ դողը պատերի,
Հասկանում եմ,որ
«Մեր»-ի մեջ մեռել է հոգին,
Եվ,ավաղ, չենք
դառնալու էլ...
Օձագալար մոտենում
են հուշերը մտքերիս,
Ու նորից պատկերդ
փյունիկվում է հոգուս մեջ,
Թեկուզ «մենքը»
չկա, բայց էլի մեր մեջ
Վերադարձի հույսներն
են կայծ տալիս:
Комментариев нет:
Отправить комментарий