Գնաց
Զինվոր-քաջը մարտի՝
Սրտում
պահած դեմքեր հազար,
Գնաց,որ
իր հողը փրկի,
Ու
խափանի մահեր հազար:
Փորձառու
չէր, ոչ էլ դյուցազն,
Պատանի
էր՝հազիվ տասնութ,
Քանի-քանի
տաքուկ երազ
Փայփայում
էր հոգու մեջ մութ:
Բայց
չգիտեր ուրիշ ճամփա.
-Պի՛տի
գնամ, պապս կասեր,
Կամ
պիտ մեռնեմ կամ էլ, ահա,
Վերառանամ՝
փրկած կյանքեր:
Ու
գնաց մեր Քաջը մարտի,
Գնաց
կանգնեց իր դիրքերում,
Թեկուզ
պայթեր ռումբը թուրքի,
Վախ
չէր ծնվում նրա սրտում:
Ու
նա կռվեց, թրեր կռեց,
Թաղեց
ձեռքը հողում հայի,
Չտրտնջաց,
լսել չուզեց
Հազար
թախանձ վերադարձի:
Գիշերային
որբ հոգու հետ
Հանգիստ
առավ նաև մահը,
Իր
ձեռքն առավ(միշտ սրի հետ)
Մի
թիզ մատիտ՝ գրեց Քաջը.
-Բարև,մա՛յր
իմ, բարի՜ ծնողք,
Ո՞նց
եք էդտեղ գլուխ պահում,
Ապու
մեջքը էլի զոռու՞մ,
Գիշերները
ո՞նց է քնում:
Ո՞նց
ես արդյոք և դու՛,մա՜յր իմ,
Կարոտել
եմ,ա՜խ անասել,
Միայն
թե, տե՜ս,ո՛չ մի արցունք,
Որդիդ
լավ է, ո՛չ մի լացել:
Քույրս
ո՞նց է, հիվանդ հո՞ չէ,
Դեմքից
ժպտիը չի՞ վերացել,
Դու
փոխանցիր,որ այս մարտում
Իր
ժպիտն է հոգիս լցրել:
Կգամ
շուտով,անու՛շ ծնողք,
Դարդ
մի՛ արեք, որդիդ կգա,
Բայց
քանի դեռ թուրքը սրով
Սողոսկում
է երկրիս վրա,
Ո՛չ
մի տունդարձ, ո՛չ մի արցունք,
Միայն
արյուն, գանգեր չորուկ,
Երբ
կռիվս կտա արդյունք,
Դառնամ
էնժամ ձեր գիրկ տաքուկ:
Ծալեց
թուղթը, դրոշմ արեց
Իր
մահազգաց շուրթով դալուկ,
Թուղթը
ծալեց, սրտին դիպցրեց,
Ժպտաց
դառը ու անշշուկ:
Արև
բացվեց՝ արյուն հագած,
Վերսկսվեց
մարտը ահեղ,
Արյուն
հագան դաշտեր վարած,
Թափվեց
թուրքը որպես հեղեղ:
Ու
ջարդ տվին քաջերը մեր,
Ամեն
մինը տասը թուրքի
Ուղարկեցին
ծոցն Ալլահի,
Որ
գեթ այնտեղ հանգիստ գտնի:
Բոլորից
քաջ, աչքերն՝ արյուն,
Ձեռքերը՝
շանթ, կուրծքը՝ վահան,
Կռվում
էր Քաջը աննկուն՝
Հետև
թողած բեռը մահվան:
Իր
մի ձեռքով կռվում էր նա,
Ասես՝
մի նոր հերոս ազգի,
Բայց
թե նրան ուժ էր տալիս,
Ընկած
ընկերի վրեժն ամեհի:
Բայց
ո՞ր դավաճան դիպվածի բերմամբ
Իր
ընկերքի պես ընկավ մեր Քաջը,
Նա
ցողեց փրկած հողը իր արյամբ,
Որ
հողից ծնվի ազգի մարմաջը:
Հանգավ
կռիվը, իջավ վարագույր,
Ազատ
էր հողը թշնամու ոտքից…
Պատրաստ
էր պահում որդուն մի համբույր,
Զառամյալ
հայրը՝ընկած ձեռ-ոտից:
Ծիծաղը
դեմքին շեմքին միշտ պատրաստ
Մեր
Հերոս-քաջի քույրն էր կանգնած,
Մայրը
ձեռքն աչքին՝ սպասո՜ղ, զգաստ,
Էն
հանդի ծերին հսկում էր հոգնած:
Ու
բերին քաջի դիակն արնաշաղ՝
Ձեռքի
մեջ բռնած մի թուղթ քառածալ,
Հարգանքով
զինվոր-տղերքը ծնկան,
Համբույր
տվեցին այտերին մատաղ:
Լուռ
էին ամենքը պահից շանթահար,
Միայն
մայրն էր,որ քթի տակ կամկար
Խոսում
էր, ժպտում, հեկեկում մերթ-մերթ,
Իր
վերջին խոսքն էր փոխում որդու հետ:
Ծնկեց
և մայրը. դողացող ձեռով
Սրբեց
ճակատը որդու արյունից,
Համբուրեց
խոցերը նրա՝ հևալով
Ու
խեղդվելով իր իսկ արցունքից,
Նա
այսպես խոսեց որդու հետ հերոս.
-Չէ,
բալե՛ս, գիտցի՛ր,բնավ չեմ լացում,
Միայն
թե Աստված չգիտի,ափսո՜ս,
Որ
որդուց առաջ ծնողն են առնում:
Դու
հանգար, հանգավ և մեր արևը,
Սառեց
ժպիտը քրոջդ դեմքին,
Բա
մենք ի՞նչ անենք, եթե վերևը
Որոշեն
պահել մեզ երկրի երեսին:
Բա
մենք քեզ էլ ե՞րբ մեկ էլ կտեսնենք,
Բա
մեղք չե՞նք, որդի՛, մի՛ լռիր խոսա՜…
Ու
ուշքից գնաց պառավ մայրը խեղճ,
Ու
այսպես քանի-քանի մայր,ասա՛,
Ընկան
խելագար, կարոտ որդոցն իր,
Ու
քանի քույրեր սևեր հագան հար,
Թաքցրին
ժպիտը վերևի համար:
Ինչքան
էլ դառը չլացեք, մայրե՛ր,
Հայրենի
հողի ձայնին ենթակա
Պիտի
կռվեն ձեր որդիքը հիմա,
Ազատության
գինն էս է, թե որ կա…
Комментариев нет:
Отправить комментарий