2013-08-17

Ամսանուների նախապատմություն՝ըստ հին տոմարի

1.Նավասարդ
Հայոց հին տոարի առաջին ամիսն է,կազմված է նավ/նոր/ և սարդ /տարի/ բառերից և նշանակում է Նոր տարի:Նավասարդ ամիսը սկսվել է օգոստոսի 11-ին և վերջացել սեպտեմբերի 9-ին:Հին հայերի համար այս ամսվա 1-ը/օգոստոսի 11-ը/ եղել է ժողովրդական խրախճանքի տոն:



2.Հոռի
Հայոց հին տոմարի 2-րդ ամիսն է,սկսվել է սեպտեմբերի 10-ին և  վերջացել հոկտեմբերի 9-ին:Այս ամսանունը,ըստ պատմագրի ու տոմարագետ Վանական Վարդապետի /1181-1251/ , առնչվում է հոր բառի հետ:Դ հավանաբար կապվում է տարվա այն ժամանակի հետ,երբ մարդիկ իրենց հավաքած բերքը ամբարում էին  հորերում:Ըստ ակադեմիկոս Ստ.Մալխասյանի՝Հոռի նշանակում է ուռի ամիս, այսինքն՝որթատունկի՝այգեստանի ամիս:



3.Սահմի
Հայոց հին տոմարի 3-րդ ամիսն է,սկսվել է հոկտեմբերի 10-ին,վերջացել նոյոմբերի 8-ին:Ըստ Վանական Վարդապետի՝Սահմի անունը առնչվում է սահմանել բայի հետ,որովհետև իբր այդ ամսում էր սահմանվում ձմռան նախապատրաստական աշխատանքների կատարումը:Ըստ Մալխասյանի՝Սահմի նշանակում է սերմանց ամիս:



4.Տրե
Հայոց հին տոմարի 4-րդ ամիսն է,սկսվել է նոյեմբերի 9-ին և վերջացել դեկտեմբերի 8-ին:Այս ամսանվան ծագումը կապում են հայոց դպրության աստված Տիրի անվան հետ:



5.Քաղոց
Հայոց հին տոմարի 5-րդ ամիսն է,սկսվել է դեկտեմբերի 9-ին և վերջացել հունվարի 7-ին:Այս անունը կապում են քաղել բայի հետ:Հր.Աճառյանը գտնում է,որՔաղոցը կազմված է <<անասնոց խառքն>> բառերից /քաղ նշանակում է նոխազ,արու այծ/ և կապված է անասունների զուգավորման ամսի հետ:



6.Արաց
Հայոց հին տոմարի 6-րդ ամիսն է,սկսվել է հունվարի 8-ին և վերջացրել փետրվարի 6-ին:Վանական Վարդապետը այս անունը գրում է Արանց,որովհետև սա այն ամիսն է,երբ ձյունապատ լեռներով ու բլուրներով  միայն արանք/տղամարդիկ/ կարող են ճանապարհ գնալ:




7.Մեհեկան/Մեհեկի/
Հոյոց հին տոմարի 8-րդ ամիսն է,սկսվել է փետրվարի 7-ին և վերջացել  մարտի 8-ին:Վանական Վարդապետն այդ ամսանունը կապում է տարվա այն ժամանակի հետ ,երբ տունկերն ու բույսերը գտնվում են դեռևս մեռյալ ,ձյունաթաղ վիճակում:



8.Արեգ
Հայոց հին տոմարի 8-րդ ամիսն է,սկսվել է մարտի 9-ին և վերջացել ապրիլի 7-ին:Ամսանունն առաջացել է արեգակ բառից:Այդ ամսին արեգակի զորությամբ արթնանում է բնությունը:Խոր անցյալում ,երբ հայերն  իրենց տարեգլուխը՝Նոր տարին, սկսում էին բնության զարթոնքին՝գարնան առաջին ամսին,Արեգը եղել է հայոց տոմարի 1-ին ամիսը:



9.Ահեկան
Հայոց հին տոմարի 9-րդ ամիսն է,սկսվել է ապրիլի 8-ին և վերջացել մայիսի 7-ին:Ամսանունը առնչվում է կրակ ,հուր բառերի հետ:Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ:




10.Մարերի
Հայոց հին տոմարի 10-րդ ամիսն է,սկսվել է մայիսի 8-ին և վերջացել հունիսի 6-ին:Ըստ Վանական Վարդապետի՝դա այն ժամանակն է,երբ մայրիք/ծառերը/ կանաչում են ու տերևակալում:



11.Մարգաց
Հայոց հին տոմարի 11-ր ամիսը սկսվել է հունիսի 7-ին և վերջացել հուլիսի 6-ին:Անունը կապում են մարգ բառի ,այսինքն՝խոտհնձի,խոտհարքի հետ:



12.Հրոտից
Հայոց հին տոմարի 12-րդ ամիսն է,սկսվել է հունիսի 7-ին և վերջացել օգոստոսի 5-ին:Անունն առաջացել է հուր բառից,որովհետև ամիսը համընկնում է տարվա ամենաշոգ ժամանակին:



13.Ավելյաց
Հայոց հին տոմարի 13-րդ /լրացուցիչ/ ամիսն է: Ունեցել է 5 օր՝ հասարակ տարիներին, և 6 օր ՝նահանջ տարիներին:Սկսվել է օգոստոսի 6-ին վերջացել օգոստոսի 10-ին:Ավելյաց նշանակում է ավելացած՝ տարվա 12 ամսից ավելացած օրերը:

2013-08-11

Նշանավոր մարդկանց վերջին խոսքերը


Օնորե  դ՛ Բալզակ

-Դուք  տալի՞ս եք ինձ վեց օր,-մահվանից քիչ առաջ դիմեց նա բժշկին,-դա շատ չէ...Ես կպոկեմ վատ էջերը:Ես մեծ  ուժ կհաղորդեմ լավ էջերին:Մարդկային կամքը հաշքներ կգործի:Վեց օրվա ընթացքում ես անմահություն կտամ այն աշխարհին,որն ինքս եմ ստեղծել...






Հայնրիխ Հայնե

...<<Տվեք ինձ թուղթ ու մատիտ...>>:
Բայց մատիտն ընդմիշտ ընկավ նրա ձեռքից...








Լյուդվիգ վան Բեթհովեն

 Անմահ անդորրությամբ ու հանգստությամբ  դիմավորեց  իր վերջին րոպեն Բեթհովենը:Նա ասաց լատիներեն.
-Ծափահարեցեք,բարեկամներ,կատակերգությունն ավարտվեց:





Յոհան Վոլֆգանգ Գյոթե

1832թ-ի մարտի 22-ին նա առավոտից նստել էր բազկաթոռին և խոսում էր բարեկամների ու բժշկի հետ:Հանկարծ նա խնդրեց.
-Բացեք պատուհանը:-Շրջվեց դեպի բաց պատուհանը:-Ավելի շատ լույս,-ասաց նա:
Հետո թիկնեց բազկաթոռին և քնեց առհավետ:




Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

 Մահից քիչ առաջ սկսեց անկողնում բարձացնել ձեռքերը,ասես նվագախումբ էր ղեկավարում:Ինչ-որ մեկը ցանկացավ ուղղել վերմակը,սակայն նա նշան արեց՝չխանգարել իրեն:
-Թույլ տվեք ինձ վերջին անգամ վայելել երաժշտության հնչյունները:
Մի քանի րոպե  հետո մեծ կոմպոզիտորը վախճանվեց:



Նապոլեոն Բոնապարտ

-Զորքերի շարասյու՜ն...
Նա չավարտեց միտքը...






                                         Օգոստոս Օկտավիանոս

Վերջին րոպեին նա դիմեց բժշկին.
-Եթե ես մեռնեմ,ապա վերջին րոպեին կհրամայեմ կախել քեզ...








Ջորջ Գորդոն Բայրոն

Իր կյանքի վերջին րոպեին նա ասաց.
-Այժմ ինձ քնել է պետք:





Ալբերտ Էնշտեյն

Ազջկան.
-Ես այստեղ իմ գործն ավարտեցի: