2014-11-12

Աղջիկներին ի գիտություն...


Ինչպե՞ս երջանկացնել տղամարդուն...
1-Նրա հետ սիրով զբաղվել
2-Սնել
3-Հանգիստ թողնել

Ինչպե՞ս երջանկացնել կնոջը:Դա այդքան էլ դժվար չէ:Մնում է միայն լինել....
1-Ընկեր
2-Սիրեկան
3-Եղբայր
4-Հայր
5-Տեր
6-Ուսուցիչ
7-Խոհարար
8-Տանիքագործ
9-Ջրմուղագործ
10-Մեխանիկ
11-Դեկորատոր
12-Ոճաբան
13-Սեքսոպաթոլոգ
14-Հոգեբան
15-Թերապևտ
16-Կազմակերպիչ
17-Խիզախ
18-Մաքրասեր
19-Սիրալիր
20-Բարի
21-Առատաձեռն
22-Քնքուշ
23-Ուշադիր
24-Բարեկիրթ
25-Ինտելիգենտ
26-Կրթված
27-Հումորի զգացումով
28-Հնարամիտ
29-Սպորտային/մարզիկ/
30-Ըմբռնող
31-Ուժեղ
32-Զիջող
33-Հանդուրժող
34-Ներողամիտ
35-Ուշադիր/զգուշավոր/
36-Մեղմ
37-Հարուստ
38-Վճռական
39-Հուսալի
40-Հարգալից

Դրա հետ մեկտեղ չմոռանալով՝
41-Հաճախ հաճոյախոսել
42-Սիրել գնումներ անելը
43-Չվիճել և խնդիրներ չորոնել
44-Չջղայնացնել նրան
45-Չնայել այլ աղջիկների

Միևնույն ժամանակ անհրաժեշտ է՝
46-Լինել ուշադիր
47-Չլինել խանդոտ
48-Լավ հարաբերություններ ունենալ նրա ընտանիքի հետ
49-Նրա համար ժամանակ գտնել,միևնույն ժամանակ նրան ազատ տիրույթ տալ ու հոգալ նրա մասին

Եվ,ի վերջո,շատ կարևոր է....
50-ԵՐԲԵՔ չմոռանալ
    *Ծննդյան օրերը
    *Առաջին հանդիպման օրը
    *Նշանադրության օրը
    *Հարսանիքի օրը


Ցավոք,անգամ  այս կանոները խստագույնս պահպանելու դեպքում,կնոջ երջանկությունը երաշխավորված չէ...


2014-11-11

Էլեգիա


Անհուսավառ քո իղձերի
Մերկ պատերը դողում են,տե՛ս,
Անտես,անշունչ քեզ նվիրած իմ այս կյանքի
Արբած օրերն ինձ առնում են իրենց գերի:

Հին օրերի դառը դատած կենսափորձում
Հետզհետե դառնում եմ ես բոցից՝մոխիր,
Ու մեղկ սիրուդ բացմերկությունն
Ես դանակով եմ սքողում:





Իմ հատորած սիրո խղճուկ նոթերի մեջ
Դու ապրում ես գլխագրում,
Որպես թե քո՝իմ մեջ թաղված
Անհուսավառ երազների
Դամբանագիր:

Ու ես լքված անելնելի լաբիրինթում
Սիրուց անսեր խճուղին եմ ցատկել փոձում:

Տխրություն սքողող տխրությունը



Տխուր ես հիմա,
Ու քեզ գրկելու անկարողության
Դառը տանջանքն եմ քաշում ես ախով:

Տխուր ես,գիտեմ,
Ու գուցե օդե անտես ճամփեքով
Իմ տխրությունն էլ քոնին միացել,
Ու ռեքվիեմն են երգում կյանքերի:

Տխուր եմ ես էլ,
Ու միայն դաղված մեղեդին գիտի՝
Ինչ ասել է, թե
Կրկնել նույնը...

Խնդրում եմ,որ

լինես քիչ ուրախ,
Որ մեզ կապող

Այս թելերից
Ինձ դող չհասնի: