2014-11-11

Էլեգիա


Անհուսավառ քո իղձերի
Մերկ պատերը դողում են,տե՛ս,
Անտես,անշունչ քեզ նվիրած իմ այս կյանքի
Արբած օրերն ինձ առնում են իրենց գերի:

Հին օրերի դառը դատած կենսափորձում
Հետզհետե դառնում եմ ես բոցից՝մոխիր,
Ու մեղկ սիրուդ բացմերկությունն
Ես դանակով եմ սքողում:





Իմ հատորած սիրո խղճուկ նոթերի մեջ
Դու ապրում ես գլխագրում,
Որպես թե քո՝իմ մեջ թաղված
Անհուսավառ երազների
Դամբանագիր:

Ու ես լքված անելնելի լաբիրինթում
Սիրուց անսեր խճուղին եմ ցատկել փոձում:

Комментариев нет: