1.Ալեքսանդր Մակեդոնացի
Դեպի Պարսկաստան կատարած արշավանքի ժամանակ Ալ. Մակեդոնացուն ասացին,որ Դարեհ թագավորը բազմաթիվ գեղեցիկ աղջիկներ ունի:Բայց Ալեքսանդրը չուրախացավ.-Շատ վատ է պարտվել թշնամուց,-ասաց նա,-բայց ավելի ծանր է,երբ պարտվում ես օտարազգի կնոջից:
2.ա-Արիստոտել
Արիստոտելը,որ Ալ. Մակեդոնացու ուսուցիչն էր ու դաստիարակը,մի անգամ իր սանին այսպիսի խորհուրդ տվեց.-Քո գաղտնիքները երբեք չվստահես երկու մարդու:Երբ գաղտնիքը բացվի,դու չես կարող իմանալ,թե ում մեղքով է բացվել:Եթե երկուսին էլ պատժես՝դրանով դու վիրավորած կլինես նրան,ով կարողացել է գաղտնապահ մնալ:Իսկ եթե երկուսին էլ ներես,դարձյալ վիրավորած կլինես անմեղին,քանզի նա քո ներման կարիքը չունի:
2.բ-
Արիստոտելին հարցրին.
-Նախանձ մարդիկ ինչու՞ են միշտ տխուր:-որովհետև նրանց մաշում է ոչ միայն իրենց չարությունը,այլև ուրիշների բարությունը:
3.Զևքսիս և Պարասիոս
Ավելի քան երկու հազար տարի առաջ Հունաստանում ապրել է նկարիչ Զևքսիսը:Մի անգամ նա այնպիսի վարպետությամբ էր խաղողի ողկույզ նկարել,որ թռչունները թռել եկել էին,որպեսզի օգտվեն համեղ պտուղներից:Երբ այդ մասին իմանում է նկարիչ Պարասիոսը ,ասում է,որ ինքն ավելի լավը կնկարի:Իսկապես,նա շուտով բերում է իր աշխատանքը:Զևքսիսը,տեսնելով,որ նկարը ծածկված է,բացականչում է.<<Ետ տար վարագույրը,ես ուզում եմ տեսնել նկարը>>:-Սա է իմ նկարը,-պատասխանում է Պարասիոսը,-ես վարագույր եմ նկարել:
-Դու հաղթեցիր,-խոստովանում է Զևքսիսը,-ես մոլորեցրի միայն թռչուններին,իսկ դու խաբեցիր նկարչին:
4.Դավիթ Հիլբերտ/մաթեմատիկոս/
Դավիթ Հիլբերտին հարցրին իր նախկին աշակերտներից մեկի մաիսն:-Հա,հա,-հիշեց Հիլբերտը:Նա պոետ դարձավ:Մաթեմատիկայի համար նրա երևակայությունը խիստ նեղ էր:
5.Էյնշտեյն
Էյնշտեյնի գիտական գործունեության սկզբում մի լրագրողտիկին Էյնշտեյնին հարցրեց,թե նա ինչ է մտածում իր ամուսնու մասին:-Ամուսինս հանճար է,-պատասխանեց տիկին էյնշտեյնը,-նա կարող է ստեղծել ամեն ինչ բացարձակապես,բացի փողից:
6.Սոկրատես
Սոկրատեսին հարցրին.-Ո՞րն է ուտելու ամենահարմար ժամանակը:
Պատասխանեց.
-Նա,ով ուտելու բան ունի,թող ուտի,երբ քաղց զգա,իսկ ով ուտելիք չունի,թող ուտի,երբ կճարի:
7.Նապոլեոն
Պատերազմի ժամանակ Նապոլեոնը ծանր վիրավորված փոխհարյուրապետին ասաց.-Դառն է մահը,երիտասա՛րդ,բայց երիտասարդին արտոնված չի լաց լինել:
-մեռնելու համար չէ,որ լաց եմ լինում,վեհափառ,-պատասխանեց վիրավորը,-ես լալիս եմ ,որ չհասա հարյուրապետի աստիճանի:
Վերջին վայրկյանները քաղցրացնելու համար նապոլեոնը նրան հարյուրապետի աստիճան շնորհեց:
Աստիճանի բարձրացում ստանալուց հետո սպան,որ կոչվում էր Շրամ,ոչ միայն չմեռավ,այլ ապրեց մինչև 97 տարի:
8.Ուինստոն Չերչիլ
Ուինստոն Չերչիլին մի անգամ հարցրին,թե որն է հաջողության երաշխիքը:
-Լուրջ վերաբերվիր այն ամենին,ինչ որ անում ես,-պատասխանեց նա,-բայց երբեք ինքդ քեզ լուրջ մի վերաբերվիր: