Բնագրից թարգմանեց Ազատուհի Սարգսյանը
Պատմվածքը «Ամառային առավոտ, ամառային գիշեր» ժողովածուից է։
Պատմվածքն ուղղակի կապ ունի Ռեյ Բրեդբըրիի «Խատուտիկի գինի» վեպի հետ, քանի որ պատմվածքում հիշվող դեպքերի մասին առաջին անգամ հիշատակվում է հենց այնտեղ։
Ամառային գիշերներին նա շատ երկար էր սպասում. թե ինչպես էր մութը խաղաղ իջնում
երկրի վրա, և աստղերը դանդաղորեն սփռվում էին երկնքով մեկ: Նա նստած էր անթափանց մթի
մեջ՝ ձեռքերը փայտե բազկաթոռի արմնկակալներին հենած: Նա լսեց, թե ինչպես էր քաղաքային
ժամացույցն ազդարարում ժամը իննը, տասը, տասնմեկը և, վերջապես, տասներկուսը: