2013-05-09

Ամենուր ես եմ…


Առավոտյան,երբ թաց ամպերն իրենց ծածկոցը կքաշեն հետ
Ու մայրամուտին,երբ արևը պատրաստվի կորչելու անհետ,
Նայիր դեպ վերև…մշուշի մեջ խորը,անբարբառ ու հավիտենական
Կտեսնես հայացքս՝հսկող վերևից,կտեսնես սիրտս արյունաքամ:

Երբ այգիների խաշամն անպիտան կայրվեն թավ ծխով,
Ու ծուխը քուլա առ քուլա կձգվի դեպի անհայտ վերևներ,
Ծխի գալարում աչքդ կտեսնի ձեռքս՝ պարզված դեպի արևներ,
Խնդրող, աղերսագին, ծխի պես անկանոն Վերևներ ուղղված իմ աղոթքներով:

Երբ ձեռքիդ եղած դանակով սուրսայր կարյունոտես ափերդ,
Երբ արյունը ջրի պես կհոսի  կաթ-կաթ ՝ներկելով սարսափով սղմած ձեռքերդ,
Ուշադիր նայիր. արյան մեջ դեռ տաք, դեպի վար հոսող
Կտեսնես հայացքս վախվորած,աչքերիս արցունքը խոսող:

Ու երբ կկանգնես խորանում երդվելու Աստծուն և քեզ,
Ինքնահամոզումի զուր փորձերից հետո կհասկանաս վերջապես,
Որ թե չես սիրել,սեր չի էլ ծնվի,ու չի գոյանա դատարկությունից,
Իսկ եղած սերն էլ չի անհետանա սուտ մոռացումից:

1945-ի մայիսի 9-ից մինչև 1992-ի մայիսի 9-ը


1941-ին սկսվեց Հայրենական մեծ պատերազմը/երկրորդ աշխարհամարտը ծայր էր առել 1935-ի սեպտեմբերի 1-ին/:Սա Սովետմիությոն բոլոր ազգերի կռիվն էր ընդդեմ ֆաշիստական Գերմանիայի:Մեծ հայրենականը  շարունակվեց 4 տարի՝ ավարտվելով 1945-ի սեպտեմբերի 2-ին /ավարտը համընկնում է երկրորդ աշխարհամարտի ավարտին/:Սակայն Խորհրդային կառավարությունը հաղթանակի օր սահմանեց մայիսի 9-ը,այն պարզ պատճառով ,որ այդ օրը գրավվեց Բեռլինը:1945-ի ապրիլի 16-ին խորհրդային բանակը անցավ Բեռլինի գրավմանը:Ապրիլի 25-ին խորհրդային և ամերկյան բանակները իրար հանդիպեցին Էլբայի ափերին,իսկ արդեն ապրիլի 30-ին հայտնի դարձավ ,որ Հիտլերն ինքնասպան է եղել:Մայիսի  8-ի՝լույս 9-ի գիշերը գրավվեց Բեռլինը.ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլացիայի ակտը: Հետագայում էլ հենց այս օրը դարձավ Խորհրդային սոցիալիստական հանրապետությունների համար հաղթանակի օր և այժմ էլ,չնայած արդեն չկա Սովետմիությունը,բայց ենթագիտակցորեն նախկին սովետհանրապետությունները հիշում,շեշտում ու նշում են այս օրը՝որպես Հայրենականի հաղթանակի օր;

Սակայն հայ ազգի համար մայիսի 9-ը այլ խորհուրդ էլ ունի,հաղթանակի մի բերկրանք էլ է պատճառել:Այսպես՝Հայրենականից շուրջ 47 տարի անց մենք տոնեցինք մեր հաղթանակը՝Շուշիի ազատագրումը:Շուշին ազատագրվեց հայ խիզախ զավակների շնորհիվ՝Արկադի Տեր-Թադևոսյանի/Կոմանդոսի/գլխավորությամբ
: Նրա հեղինակած «Հարսանիք լեռներում» օպերացիան սկսվեց մայիսի 8-ին և ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին: Քսանվեց ժամ տևած օպերացիայի արդյունքում հայկական կողմը տվեց 58, իսկ ադրբեջանականը՝ 200 զոհ։ 
Շուշիի ազատագրումը բեկումնային էր Ղարաբաղյան պատերազմի համար, քանի որն հենց Շուշիից էին ադրբեջանցիները գնդակածում Ստեփանակերտն ու մերձակա գյուղերըՉնայած հակառակորդի գերակշռող ուժին, հայ հերոսների արիության և փայլուն մարտունակության շնորհիվ, մայիսի 9-ին Շուշին վերջնականապես ազատագրվեց, ինչը թույլ տվեց վերադարձնել հայրենի հողը և շարժվել առաջ:

Շնորհավոր հաղթանակներդ Հայ,Հայոց Երկիր:
Մեծագույն խանդավառությամբ լեցուն՝Արման Վերանյան

2013-05-06

Հետաքրքիր ֆոտոշարք հատուկ բանասերների համար


 Ա՜՜յ թե ամեն գիրք կարդալը այսքան դրամ բերեր...Չէի դադարի կարդալ:





 Այսպիսի գրասենյակ գրքերով լի ո՞վ չէր ցանկանա:

 Այո՛,գրքերը մեր առաջ շատ ճանապարհներ են բացում:

 Արվեստի գործեր...


 Աղջիկները հաստատ ժամարությունից չեն ուշանա այսպիսի ժամացույցով:
Մի փոքր համամիտ չեմ ներքևի մտքի հետ:


Այո,գրքերը մարդկանցից լավն են:
Փաստորեն Apple-ի դեմք դարձած խնձերը շարունակում է նոր հորզիոններ գրավել:
Այս տնակում ապրողները հաստատ երջանիկ կլինեն:




Սանն այսպիսի անկյուն ունենալուն դեմ չէի լինի
Շատ գեղեցիկ է..

Գրքի նյութ է մարդը ,նրա դեմքը,տեսակը,էությունը:

Տեսնես ո՞ր <աբիժնիկի> մտով է անցել գիրքն այսչափ էժանացնել:
Գիրքը քեզ կտա ավելին,քան Google-ը
հրաշալի վարպետություն...


Երազում եմ որ 22-րդ դարի նոթ- և նեթբուքերը այսպիսին լինեն և այս բովանդակության:
Այստեղ են ասել <Գրքերի աշխարհը տիեզերք է անսահման>/մաթեմատիկորեն բացատրածէգրքերը անսահմանության նշան են կազմել/:



Եվ  ու՞մ մտքով է անցել:

Յուրաքանչյուր գրող պետք է իր անհատական ձեռագիրն ունենա:
Навалились кучей...

Ամենաթանկ կացարանը գնահատողների համար: