2013-05-06

Անվերնագիր

Ու թե հանկարծ մահվան մահճում ինձ որոշես այցելել
Հետդ բեր սիրտդ,տուր ինձ անգութ,տուր թող տանեմ
Կյանքիս մթին ուղին լոկ այդ  սրտի բաբախյունով լուսավորեմ:

Իսկ թե հանկարծ կուզես լինել կողքիս միայն կարեկցանքից
Հետդ կբերես զավակիդ,այն անմեղին որ ծնվել է
Որ իր կյանք գալու հետ իմ  հույսը տարել է:

Ու թող տեսնեմ քո զավակին,մի վախեցիր,մի երկմտիր
Թող պատգամեմ նրան որպես ընկերն  իր ընկերոջը
Որ փայփայի քեզ իր մանուկի արդար ձեռքով
Քեզ,որ
ընդունակ չեղար արդարությունը գնահատել
քեզ,որ
աստծո վարագույրով ստվերեցիր կյանքս,ինձ,
Քեզ,որ
առանց այդ էլ ունակ չեղար սիրո լույսը փափայել:
Թող խրատեմ,որ ինչքան էլ սիրի մորը
Բայց ոչ երբեք,ոչ մի դեպքում չնմանվի նրան հանկարծ:
Թող խուսափի սիրտ կոտրելուց
Բավարարվի լոկ հայելով:
Թող սեր խաղա
Բայց լոկ բեմում:
Ու թող խրատեմ,որ սիրո հարցում
Դատի ինչպես անապատում՝
,,ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ ՊԵՏՔ Է ԱՊՐԵլ,,

Комментариев нет: