2013-05-09

Ամենուր ես եմ…


Առավոտյան,երբ թաց ամպերն իրենց ծածկոցը կքաշեն հետ
Ու մայրամուտին,երբ արևը պատրաստվի կորչելու անհետ,
Նայիր դեպ վերև…մշուշի մեջ խորը,անբարբառ ու հավիտենական
Կտեսնես հայացքս՝հսկող վերևից,կտեսնես սիրտս արյունաքամ:

Երբ այգիների խաշամն անպիտան կայրվեն թավ ծխով,
Ու ծուխը քուլա առ քուլա կձգվի դեպի անհայտ վերևներ,
Ծխի գալարում աչքդ կտեսնի ձեռքս՝ պարզված դեպի արևներ,
Խնդրող, աղերսագին, ծխի պես անկանոն Վերևներ ուղղված իմ աղոթքներով:

Երբ ձեռքիդ եղած դանակով սուրսայր կարյունոտես ափերդ,
Երբ արյունը ջրի պես կհոսի  կաթ-կաթ ՝ներկելով սարսափով սղմած ձեռքերդ,
Ուշադիր նայիր. արյան մեջ դեռ տաք, դեպի վար հոսող
Կտեսնես հայացքս վախվորած,աչքերիս արցունքը խոսող:

Ու երբ կկանգնես խորանում երդվելու Աստծուն և քեզ,
Ինքնահամոզումի զուր փորձերից հետո կհասկանաս վերջապես,
Որ թե չես սիրել,սեր չի էլ ծնվի,ու չի գոյանա դատարկությունից,
Իսկ եղած սերն էլ չի անհետանա սուտ մոռացումից:

Комментариев нет: