2020-07-25

Վիկենտի Վերեսաև «Չհորինված պատմվածքներ անցյալի մասին» (Մաս 1-ին)


1
«Միջադեպ Խիտրովի շուկայում»
Մոսկվայում՝ Սոլյանկայի և Յաուզսկի բուլվարի միջև, գտնվում էր մինչև հեղափոխությունը լայն ճանաչում ունեցող Խիտրովի շուկան։ Ցերեկն այնտեղ խմբվում էր ժողովուրդը, վաճառում և գնում էր ամեն մի անպետքություն, ամբոխում երևում էին խարդախամիտ աչքերով բոսյակներ։ Երեկոյան աղոտ լուսավորվում էին գիշերելու տների, պանդոկների և ցածրակարգ որջերի լուսամուտները։ Բացվում էր գինետան դուռը, գոլորշու քուլաների հետ թավալգլոր սառնամաքնիք էր դուրս թռչում  ծեծված, մռնչացող ալկաշը՝ պատռված չթե վերնաշապիկով։ Գիշերն ամենուրեք հնչում էին արբած երգեր և «կարաո՜ւլի» կանչեր։