2014-11-11

Տխրություն սքողող տխրությունը



Տխուր ես հիմա,
Ու քեզ գրկելու անկարողության
Դառը տանջանքն եմ քաշում ես ախով:

Տխուր ես,գիտեմ,
Ու գուցե օդե անտես ճամփեքով
Իմ տխրությունն էլ քոնին միացել,
Ու ռեքվիեմն են երգում կյանքերի:

Տխուր եմ ես էլ,
Ու միայն դաղված մեղեդին գիտի՝
Ինչ ասել է, թե
Կրկնել նույնը...

Խնդրում եմ,որ

լինես քիչ ուրախ,
Որ մեզ կապող

Այս թելերից
Ինձ դող չհասնի:

Комментариев нет:

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...