1.Նավասարդ
Հայոց հին տոարի առաջին ամիսն է,կազմված է նավ/նոր/ և սարդ /տարի/ բառերից և նշանակում է Նոր տարի:Նավասարդ ամիսը սկսվել է օգոստոսի 11-ին և վերջացել սեպտեմբերի 9-ին:Հին հայերի համար այս ամսվա 1-ը/օգոստոսի 11-ը/ եղել է ժողովրդական խրախճանքի տոն:
2.Հոռի
Հայոց հին տոմարի 2-րդ ամիսն է,սկսվել է սեպտեմբերի 10-ին և վերջացել հոկտեմբերի 9-ին:Այս ամսանունը,ըստ պատմագրի ու տոմարագետ Վանական Վարդապետի /1181-1251/ , առնչվում է հոր բառի հետ:Դ հավանաբար կապվում է տարվա այն ժամանակի հետ,երբ մարդիկ իրենց հավաքած բերքը ամբարում էին հորերում:Ըստ ակադեմիկոս Ստ.Մալխասյանի՝Հոռի նշանակում է ուռի ամիս, այսինքն՝որթատունկի՝այգեստանի ամիս:
3.Սահմի
Հայոց հին տոմարի 3-րդ ամիսն է,սկսվել է հոկտեմբերի 10-ին,վերջացել նոյոմբերի 8-ին:Ըստ Վանական Վարդապետի՝Սահմի անունը առնչվում է սահմանել բայի հետ,որովհետև իբր այդ ամսում էր սահմանվում ձմռան նախապատրաստական աշխատանքների կատարումը:Ըստ Մալխասյանի՝Սահմի նշանակում է սերմանց ամիս:
4.Տրե
Հայոց հին տոմարի 4-րդ ամիսն է,սկսվել է նոյեմբերի 9-ին և վերջացել դեկտեմբերի 8-ին:Այս ամսանվան ծագումը կապում են հայոց դպրության աստված Տիրի անվան հետ:
5.Քաղոց
Հայոց հին տոմարի 5-րդ ամիսն է,սկսվել է դեկտեմբերի 9-ին և վերջացել հունվարի 7-ին:Այս անունը կապում են քաղել բայի հետ:Հր.Աճառյանը գտնում է,որՔաղոցը կազմված է <<անասնոց խառքն>> բառերից /քաղ նշանակում է նոխազ,արու այծ/ և կապված է անասունների զուգավորման ամսի հետ:
6.Արաց
Հայոց հին տոմարի 6-րդ ամիսն է,սկսվել է հունվարի 8-ին և վերջացրել փետրվարի 6-ին:Վանական Վարդապետը այս անունը գրում է Արանց,որովհետև սա այն ամիսն է,երբ ձյունապատ լեռներով ու բլուրներով միայն արանք/տղամարդիկ/ կարող են ճանապարհ գնալ:
7.Մեհեկան/Մեհեկի/
Հոյոց հին տոմարի 8-րդ ամիսն է,սկսվել է փետրվարի 7-ին և վերջացել մարտի 8-ին:Վանական Վարդապետն այդ ամսանունը կապում է տարվա այն ժամանակի հետ ,երբ տունկերն ու բույսերը գտնվում են դեռևս մեռյալ ,ձյունաթաղ վիճակում:
8.Արեգ
Հայոց հին տոմարի 8-րդ ամիսն է,սկսվել է մարտի 9-ին և վերջացել ապրիլի 7-ին:Ամսանունն առաջացել է արեգակ բառից:Այդ ամսին արեգակի զորությամբ արթնանում է բնությունը:Խոր անցյալում ,երբ հայերն իրենց տարեգլուխը՝Նոր տարին, սկսում էին բնության զարթոնքին՝գարնան առաջին ամսին,Արեգը եղել է հայոց տոմարի 1-ին ամիսը:
9.Ահեկան
Հայոց հին տոմարի 9-րդ ամիսն է,սկսվել է ապրիլի 8-ին և վերջացել մայիսի 7-ին:Ամսանունը առնչվում է կրակ ,հուր բառերի հետ:Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ:
10.Մարերի
Հայոց հին տոմարի 10-րդ ամիսն է,սկսվել է մայիսի 8-ին և վերջացել հունիսի 6-ին:Ըստ Վանական Վարդապետի՝դա այն ժամանակն է,երբ մայրիք/ծառերը/ կանաչում են ու տերևակալում:
11.Մարգաց
Հայոց հին տոմարի 11-ր ամիսը սկսվել է հունիսի 7-ին և վերջացել հուլիսի 6-ին:Անունը կապում են մարգ բառի ,այսինքն՝խոտհնձի,խոտհարքի հետ:
12.Հրոտից
Հայոց հին տոմարի 12-րդ ամիսն է,սկսվել է հունիսի 7-ին և վերջացել օգոստոսի 5-ին:Անունն առաջացել է հուր բառից,որովհետև ամիսը համընկնում է տարվա ամենաշոգ ժամանակին:
13.Ավելյաց
Հայոց հին տոմարի 13-րդ /լրացուցիչ/ ամիսն է: Ունեցել է 5 օր՝ հասարակ տարիներին, և 6 օր ՝նահանջ տարիներին:Սկսվել է օգոստոսի 6-ին վերջացել օգոստոսի 10-ին:Ավելյաց նշանակում է ավելացած՝ տարվա 12 ամսից ավելացած օրերը:

Комментариев нет:
Отправить комментарий