Անցյալի մասին ես դեռ
Ներկայով եմ խոսում.
Սերս է հոսում,
Ու դեռ
Զգացմունքդ եմ ենթարկել փորձում:
Սիրո այս անգոյությունից
Մի տեսակ խելառվել եմ,
Ուզում եմ նկարել թախծից՝
Երակիս ջրե արյունով,
Կտավել քեզ սրտիս մաշկին
Ու հագուստվե՜լ,
Հագուստվե՜լ այնքան,
Որ սիրտս բանտ դառնա՝
Թավշյա՜,
Ուզում եմ ունենալ քեզ՝
Որպես Թռչուն`
Բանտվա՜ծ,
Սրտիս անդառն
Ու ալեխառնված այս գոյարանում...
Անցյալի մասին դեռ
Ներկայով եմ խոսում,
Իսկ սերդ անհնազանդ
Բանտիս դռներն է
ծեծում...
Комментариев нет:
Отправить комментарий