2015-09-14

Քայլում էինք կողք կողքի...

Քայլում էինք կողք կողքի,
Համր էինք,
Համրընթաց...         

Ձեռդ ձեռքս էր գուշակում
Մթության աննշմարելիում...

Ոտքերով խաչաձևում էինք`
Գծագրելով սիրո անսահմանություն:

Բայց անփույթ էինք մենք
Սիրո մեջ,
Կյանքի մեջ
Ու կյանքեր խաչելում:

Ու գնում եմ հիմա մեն-մենակ,
Լուռ եմ,
Համրընթաց,
Ձեռքերս են սառչում գրպանում՝

Սիրուց էլ առավել պաղած:

Комментариев нет: