Ձեզ եմ ներկայացնում իմ նոր պատմվածքաշարի առաջին պատմվածքը:Այս պատմվածքները առանձնանում են մյուս պատմվածքներիցս նրանով,որ այստեղ պատմվում են բացառապես հոր և որդիների փոխհարաբերությունները:Միշտ չէ,որ մեր ուզած կերպ է դասավորվում մեր կյանքը:Հենց այսպիսի դեպքերի մասին էլ պատրաստվում եմ պատմել ձեզ:Դե ինչ ,պատմվածք առաջին՝
Հիասթափություն
Հիվանդանոցում
մարդիկ ավելի շուտ են խելահաս դառնում: Եթե սովորական պայմաններում ապրող երեխան
հնարավորություն է ունենում ապրելու կյանքի փուլերը հատիկ- հատիկ ,ապա
հիվանդանոցում իրենց կյանքի մեծագույն ու կարևոր
հատվածը ապրող երեխաների
մոտ այդ փուլերից որոշները բացակայում են:Նրանք ուղղակի պարտավոր են լինում քայլել մեծերին համընթաց, թեթևացնել իրենց ծնողների հոգսը, սկսում
են անել հուսադրող քայլեր,որ եղած խնդիրներին չգումարվի նաև նրանց մռայլ դեմքը:
Իսկ ծնողի համար ավելի վատ բան չկա,քան տեսնել սեփական երեխային ընկճված: Եվ եթե սովորական միջավայրում ապրող երեխան կարող է սրա
մասին չմտածել, ապա հիվանդանոցաբնակ
երեխաները սա սկսում են հասկանալ դեռ իրենք ծնող չդարձած: Սակայն երբեմն անձնվիրությունը նույն
պատասխանը չի ստանում,երեխայի` արտաքնապես հասունացած սիրտը փշրվում է,քանզի նրա
սրտում բույն է դնում հիասթափությունը:
10-ամյա
Միքայելի համար սակայն ցավը հիվանդությունը չէր:Նա մեկն էր այն երեխաներից ,ովքեր
զոհ են դառնում ծնողների լուռ կամ երբեմն էլ բուռն արտահայտվող հակամարտությանը:
Իր խելահաս կյանքում Միքայելը
մատների վրա կարող էր հաշվել, թե քանի օր է առավոտից մինչև երեկո տեսել հորը տանը:
Երբեմն ճիշտ է ասված,որ մարդիկ աշխտանքը կարևորում են ընտանիքից: Սա հենց այդ
դեպքն էր:Ամեն գիշեր, երբ Միքայելը քնած էր լինում, հանկարծ զգում էր հոր՝ չածիլված դեմքի հպումը իր երեսին,նրա համբույրը ու
նրա անխափան ժամացույցի պես ամեն անգամ հնչող նույն արտահայտությունը՝<<Լա՛վ սովորիր, տղա՛ս ,որ լավ մարդ դառնաս>>:Շատ անգամ էր
Միքայելը զգացել, որ ահա, ուր որ է ,կարող
է մոռանալ հոր դեմքը ու նա կառչել էր լուսանկարներից:Իսկ ներկայությունը ապահովող
միակ տարրը ձայնն էր՝անխափան
ժամացույցի տկտկոցի պես հնչող ձայնը: Բայց, չնայած այս սակավատեսությանը, Միքայելը չէր դադարել սիրել հորը,ավելին՝ նրա բացակայությունը ավելի զգացնել էր տալիս նրա
կարիքը ու Միքայելը տենդագին շարունակում էր
սիրել նրան:Ո՞վ էր նրա համար կյանքի
ուղենիշ՝հայրը,ո՞վ էր՝ում փորձում էր
նմանվել՝հայրը,և ամեն ինչի պատասխանը հայրն էր: Նա երջանիկ էր համարում իրեն,որ
ունի նման ծնողներ:
Երեխա
էր:
Վերջին
անգամ նա հորը ողջ օրվա կտրվածքով տեսել էր այն չարաբաստիկ օրը,երբ դպրոցից նրան
ուշաթափ տեղփոխեցին հիվանդանոց:Առաջին անգամ նա հոր հետ զրույց ունեցավ այդքան
երկար:Հայրը փորձում էր նախապատրաստել նրան ընդունելու անխուսափելին:
-Տղե՛ս,մենք պետք է խոսենք:
-Պա՞պ,բա՞ն է պատահել:
-Հա՛, տղես, պատահել է:
-Դե՛ ասա,պա՜պ:
-Բայց խոստացիր, որ քեզ մեծի պես կպահես:
-Ես կմեռնե՞մ:
Հարցը
ուղղակի շփոթի մեջ գցեց հորը:Ինչ կարող էր
իմանալ տասնամյա երեխան մահվան մասին:Աստվա՜ծ իմ,նա ինչքա՜ն է հետ մնացել որդու հասունացուից, որքա՜ն
տարիներ են սահել նրա կողքով,ու նա արժանապես հայրություն չի արել իր միակ որդուն:
-Ի՞նչ ես ասում, Միքո՛ ջան,չէ՛,իհարկե
դու չես մահանա,-անակնկալ հարցադրման
ազդեցության տակ, ինքն էլ չհասկանալով ինչու կամ ինչպես՝ ստեց հայրը:Իսկ իրականում նա պատրաստվում էր ասել
հենց դա:Այո՛, Միքայելը հիվանդ
էր:Հետազատությունները նրա մոտ հայտնաբերել էին գլխուղեղի քաղցկեղ:Անբուժելի էր:
-Ուրեմն
ինչ կարող է լինել,որ այդպես ծանր ես տանում:
-Տղե՛ս,ուղղակի դու որոշ ժամանակ պետք է մնաս
հիվանդանոցում:
-Իսկ
դու հաճախ ինձ կայցելես:
-Իհարկե:
Միքայելը
իր փոքրիկ ձեռքերով գրկեց հոր պարանոցը ու նրա
ականջին շշնջաց. <<Ես այստեղ էլ կսովորեմ,որ լավ մարդ դառնամ,դու
չանհանգստանաս>>:Հոր աչքերից արցունքները գլորվեցին:Որքան էլ բնույթով մարդ
կարծր լինի,սակայն ոչ ոքի անտարբեր չի
կարող թողնել նման սիրո դրսևորումը:
Իսկ
գիեշերը Միքայելի մտքում միայն մի բան էր պտտվում.<<Ես ամենաերջանիկ մարդն
եմ:Պապան խոստացավ շուտ- շուտ այցելել ինձ,իսկ մաման ասաց, որ ամեն օր, ինչքան ես
այստեղ պառկած կլինեմ,մի մեքենա ինձ
կնվիրի:Երբ ես այստեղից դուրս գամ, բոլորը ինձ կնախանձեն,քանի որ ես ամենամեծ
հավաքածուն կունենամ մեքենաների>>:Ապա իր կյանքից գոհ ժպտաց ու փակեց
աչքերը:
Մյուս
օրերին նա պահեց իր խոստումը: Այո՛,նա սովորում էր անգամ հիվանդանոցում,պարտադրում
էր մորը իմանալ հանձնարարությունները, կատարում էր դրանք ,տալիս ստուգելու: Որքան
էլ մայրը թախանձում էր,որ հանգստանա դասերից, մեկ է, Միքայելը չէր պատրաստվում իր խոսքից հետ կանգնել:
Արդարության համար ասենք, որ հայրն էլ էր իր խոստումը պահում:Համեմատած
իրենց մշտական տեսկցությունների՝ հիմա
նա գոնե շաբաթը մեկ այցելում էր որդուն,ու դա Միքայելի համար արքայական կյանք
էր:Ինքն էլ չէր հասկանում, թե ինչով է արժանացել նման երջանկության:Ամեն օր քնելուց առաջ աղոթում էր
Աստծուն,խնդրում երկարեցնել իր հիվանդությունը,չէ որ այդպիսով և իր մեքենաներն էին
շատանում, և հայրն էր հաճախակի այցելում:Սակայն անգամ
թվացյալ երջանկությունը կարճատև է լինում:
Ասում են երջանկությունը թիթեռի նման մի բան է:Փակ տարածություններ չի սիրում
ընդհանրապես:Բավական է ձեռքդ բաց քնես, ու նա դուրս է փախչում ափիցդ,գնում նոր
երջանիկ գտնելու:Երևի Միքայելը հենց բաց ձեռքով էլ քնել էր,թե չէ ինչու պետք է
ամեն ինչ այդպես գլխիվայր շրջվեր:
Արդեն
մոտ ամիսուկես էր, ինչ Միքայելը հիվանդանոցում էր:Իր համար անհասկանալի էր,թե
ինչու չի կարողանում իր հասկակիցների հետ լեզու գտնել,մինչև նրանցից մեկի հետ մի
օր բախտ չունեցավ մոր բացակայության ընթացում խոսելու:
-Քեզ
ի՞նչ է թվում,որ դու
այստեղից դուրս ես գրվելու երբևէ,-հարցրեց նրան զրուցընկերը:-Եթե դու այդպես
ես մտածում,ապա հիմար ես:Այս բաժանմունքից
ոչ ոք տուն չի վերադառնում: Մեր հիվանդությունը անբուժելի է: Օրինակ՝ ինձ մոտ այս
անիծյալ հիվանդությունը հայտնաբերել են 3
տարի առաջ: Ամեն անգամ նոր պայքար եմ մղում
սրա դեմ, բայց դե սրան հաղթահարում չկա: Ինձնից ավելի երջանիկներն էլ կան:
-Էդ
ինչպե՞ս,-հարցրեց Միքայելը:
-Դե,
նրանք էնքանով են երջանիկ, որ ստիպված չեն լինում պայքարել, հիվանդությունը նրանց
տանում է առանց պայքարի հնարավորության:
-Հա, բայց ես չեմ ուզում մեռնել,-լացակումած ասաց
Միքայելը:
-Ես
էլ,նա էլ,մյուսն էլ…ոչ ոք էլ չի ուզում
մեռնել,սակայն տարիներով այստեղ փակվելուց ավելի վատ բան
չկա,հավատա:Երբ ամեն ագամ քեզ այցելողները չգիտեն ինչպես նայել դեմքիդ,քանի որ կասկածում են, որ դա կարող է լինել
վերջին անգամը:նրանք գիտակցաբար չեն նայում, որ հետաձգեն այդ վայրկյանը:Երբ տարին
մեկ անգամ ծննդյանդ օրը հավաքվածները չեն կարողանում քեզ առանց խղճահարության նայել ու առողջություն մաղթել,քանի որ
գիտեն, որ այդ բաղձալի առողջությունը քեզնից շատ հեռու է փախել: Երբ տարիներ անց
անգամ ծնողներդ են հոգնում անընդհատ քո կողքին լինել,քանի որ հիվանդից ավելի ծանր
է հիվանդապահի վիճակը:
-Չէ՛,իմ ծնողները ինձ չեն թողնի երբեք,ես վստահ եմ,-ասաց
Միքայելը,իսկապես համոզված լինելով, որ այդպես էլ կլինի:
Այնպես
տարօրինակ էր տասը-տասնմեկամյա երեխայի
բերանից այդքան ճշմարտություն լսել: Այո՛, և
այստեղ է, որ հասկանում ես ՝ հիվանդանոցը
կյքանի ու հասունացման յուրօրինակ դպրոց է,դաժան դպրոց,որ վիճակվում է անցնել
ամենաուժեղներին,իսկ ով թույլ է, նա այդպես էլ չի սովորում պայքարելու արվեստը,նա հանձնվում է անսահման լույսին,փրկում իրեն
կասկածելիի ու իրականի հորձանուտից՝գնալով դեպի միակ ճշմարիտը:
Այդ
օրը հայրը սովորականի պես շաբաթական իր այցելությունն էր անում որդուն,սակայն նրա հայցքում նորից անհանգստություն
կար, ինչպես այն օրը, երբ ստիպված էր հայտնել որդուն իր հիվանդության մասին:
Միքայլեը կարծում էր, որ նա պետք է իրեն հայտնի այն, ինչը արդեն իմացել էր իր
զրուցընկերոջից:Նա արդեն գիտեր, որ վաղ թե ուշ պետք է մեռնի,բայց պատրաստ էր
պայքարել,պայքարել հանուն այն բանի որ հայրը ամեն շաբաթ այցելի իրեն,պայքարել
հանուն ծնողների:
-Պա՞պ,բա՞ն ես ուզում
ասել:
-Հա,
Միքո՛ ջան,ուզում եմ:
-Ես
գիտեմ, թե ինչ:
-Հա՞:Ու որտեղի՞ց գիտես:
-Դե
գիտեմ էլի:Մի՛ անհանգստացիր, ես չեմ վախենում մահվանից:Դու ու մաման ինձ ուժ եք
տալիս :Ես կպայքարեմ:Ես չեմ հանձնվի:
Հայրը
երեխայի պես արտասվում էր:Այն, ինչ նա չէր համարձակվել ասել նախորդ անգամ,որդին
ասում էր այդպես համարձակ ու դեռ միասնական պայքարի հույսով:Բայց նա ուրիշ բան էր
պատրաստվում հայտնել որդուն:
-Տղա՛ս,-մի կերպ խեղդելով արցունքները շարունակեց
հայրը,-այո մենք միասին կպայքարենք,դու չես մահանա,չտածես:Բայց ես քեզ ուրիշ բան
էի ուզում ասել:
-Հա՞,ու ի՞նչ:
-Դու
ինձ կհասկանաս,այնպե՞ս չէ:
Միքայելը
լայն բացված աչքերը խոժոռել էր հոր դեքին
ու, պատրաստ հակամարտությանը, սպասում էր նոր հարվածին:
-Դու
գիտես,-շարունակեց հայրը,-որ վերջին ժամանակներում ես ու մայրդ հաճախ ենք
վիճում:Մեզ համար դժվար էր նման որոշում կայացնելը,բայց ավելի լավ էր հիմա, քան
հետո:
-Դուք
էլ իրար չե՞ք սիրում,-տխուր հարցրեց
միքայելը:
-Սիրում
ենք, բայց ոչ առաջվա պես:Ու դրա համար էլ ես ուզում եմ, որ մենք բաժանվենք մայրիկի
հետ:
-Ի՞նչ,-իր ականջներին չհավատաց Միքայելը:
-Բայց
դու չմտածես, մենք էլի երեքով կպայքարենք,դա ոչնչ չի փոխի:
-Կարող
եք սպասել գոնե մինչև իմ դուրս գրվելը,հետաձգիր բաժանումը,պապ,-թախանձագին ասաց Միքայելը:
-Չեմ
կարող տղաս:
-Դուք
արդեն բաժանվե՜լ եք,այո՞: Ու դու հիմա պատրաստի լուրն ես եկել ասելու ինձ,- ոչինչ
չարտահայտող հայացքը առաստաղին հառելով՝ ասաց
Միքայելը ու մեջքով շրջվեց դեպի հայրը:Նա անձայն լաց էր լինում: Հանկարծ նորից
շրջվեց դեպի նա, կատաղությամբ լի աչքերով նայեց հոր աչքերին ու ասաց.
-Ես
այսքան ժամանակ սխալ եմ եղել: Արդեն տասը
տարի է, ինչ ես քեզ հազարից մեկ եմ տեսնում,այն էլ անգամ հիմա, երբ ամենից շատ քո
կարիքն ունեմ,բայց, մեկ է, ես չեմ դադարել քեզ սիրել,հպարտանալ քեզնով: Գիտե՞ս, իսկ ես հիմարի պես մտածում էի, որ մեծանալով ամեն
ինչ կանեմ, որ քեզ նմանվեմ:Այո՛, հիմար եմ
եղել:Ինչպե՜ս կարելի է երազել լինել
նույնպիսի հրեշ ծնող, ինչպիսին դու ես: Իսկ ես շարունակում էի անգամ մահը
աչքերումս սովորել,որ դու անգամ մահվանիցս հետո հպարտանաս ինձնով:Սովորեմ,որ
լավ մարդ դառնա՞մ,հա՞:Իսկ ու՞մ է
պետք լավ որդին, երբ հայրն այսպիսի ոչնչություն է:Դու անգամ
չհամբերեցիր երկու ամիս,չհամբերեցիր գոնե մինչ կմեռնեմ:Դու՛րս արի իմ
սենյակից,դու՛րս,-գոռաց հանկարծ Միքայելը,-դուրս արի ու այլևս չմտնես այս սենյակ:Հետդ այս գրքերն էլ կտանես: Իսկ ես պայքարելու հույս ունեի:Իսկ ինչի՞ համար:Որ քո նման մի հրեշ էլ էս աշխարհում ուրիշի
ճակատագրի հետ խաղա՞ր:Չէ՛,գոհ եմ,ես իմ երեխաներից այսպիսի անեծքի չէի ուզենա՝ արժանանամ: Այնպես որ՝ հեռացիր ու մոռացիր, որ ընտանիք ունես: Հեռացի՛ր:
Հայրը
շշմել էր որդու արձագանքից:Երբեք նա այդպես չէր խոսել իր հետ: Ու չնայած սազական
չէր որդու խոսելը հոր հետ,բայց նա հասկանում էր որ երեխայի բերանով ինքը
արդարությունն էր խոսում:
Իսկ երկու
օր անց Միքայելը հանձնվեց հիվանդությանը:Նա լուռ ու առանց
պայքարի գնաց դեպի
անսահման լույսը:
Նա այն քիչ երջանիկներից
էր,ում հիվանդությունը տարավ առանց պայքարի:
Երեխա էր,հիասթափված երեխա:

Комментариев нет:
Отправить комментарий