Բնօրինակը/Լոռվա խոսվածք/
Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի։ Կինը չէր համաձայնում։— Չեմ ուզում, իմ քորփա էրեխին էն անիրավ աշխարքը՝ մի գցի, չեմ ուզում,— լալիս էր կինը։Բայց Համբոն չլսեց:
Գէղացի Համբօյի տուն կըռիվ էր յընգի:
Համբօն գուզէր զուր տըսվէրգու տարէգան Գիքօրին տանէր քաղաք, գօրձի մի իդէր, օր մարթ դառնէր, դադէր ու բանէր: Կընիգ չուզէր:
- Չըմ հուզի, զիմ մատղաշ ճըժուն ինա զուլում աշխարք մը թալէր, չըմ հուզի,- գիլէր կընիգ:
Բըլէ Համբօն լըլսէց:
Գյումրու/Կարնո բարբառ
Գէղցի Համբոյի տունը կըռիվ էր ընգէ:
Համբօն գուզէր օր իրան տասէրգու տարէգան Գօգօրին տանէր քաղաք, օր արէստըմ սօրվէր, մարտ դառնար: Հըմը կընիգը չէր հուզէ:
- Չէմ հուզէ, քօրփա էրէխուս էն անխիղջ աշխարքը մի քցէ,- կըսէր,- չէմ հուզէ:
Հըմը Համբօն չըլսէց:
Զեյթունի բարբառ
Կեղացը Համփըյուն դօնը գըռըէվ էյ յընգի:
Համփօյը գո գուզանէյ յու իյ դասնէյգու դայու Կուկույը քաղօք դանը, պօնի մը դոր, յույ մոըյթ տառնօր ու ծավծավա: Գընըգն ա օյզօր չօ գունէյ:
- Չօ գուզիմ, էմ մասում բօլուզը ան անավոըտ աշխօյը մի ըցգի, չօ գուզիմ,- գու գուլէյ գընըգը:
Ամմա Համփօյը չի լըսից:
Մեղրու բարբառ
Շինէցէ Համբօյի տօնը կռէվ լու նամ:
Համբօն խնդիս ի լու իյուր տըսնէրկու տըրէկան Կուքուրուն շիհար տանի, մին գործու տա, հօր մարդ դէռնի, ըխշատանք արի: Կընէկը հօժար չէ լու:
- Խընդիս չիմ, իմ քօրփա րախէն ցիքիլ մու նա անիրավ ախշարքը, խընդիս չիմ,- լէց լունիս կընէկը:
Ղարաբաղի բարբառ
Շինացի Համբօն տօնը կըռէվ ար ինգյալ:
Համբօն օզըմ ար ուրան տանէրկու տըրէկան Քրիքօրին տանի քաղաք մի կօրծու տա, վըէր մառթ տառնա, աշխադանք անի: Ամա կընէկը ռազի չար:
- Օզըմ չըմ, իմ քէօրփա րախան էն անդէր աշխարքը մի քէիցիլ, օզըմ չըմ,- լէաց ար ինում կընէկը:
Ամա Համբօն անգուճ չըկալավ:
Կապանի խոսվածք
Շընեցի Համբօյի տօնը կըռէվ լյա ընգած:
Համբօն օզըմ լյա իրա տանէրկու տըրէկան Գրիքօրեն տանե քաղաք մի գօրծու տա, վըր մառթ տըռնա, աշխատանք անէ: Ամա կընէկը ռազի չի լյա:
- Օզըմ չըմ, իմ քյօրփա խօխեն էն անդէր աշխարքը մա քցե, օզում չըմ,- լեց լյա նյում կընէգը:
Ամա Համբօն անջուկ չի րա:
Մարտունու բարբառ/Վարդենիկի/
Գեղացի Համբոյ տուն կռիվ էր հնգե։
Համբոն գուզեր հուր տասներկու տարեկան Գիքորին տանա քաղաք, մե գործի տա, օր մարթ դառնա, աշխատանք էնա։ Կնիկ ջամաձայնվեր։
-Ջուզեմ, իմ քոռփա ճժուն էտ անիծվուկ աշխար մի թալ, ջուզեմ, -գիլեր կնիկ։
Բայց Համբոն անգաճ չէրեց:
Նյութի աղբյուր՝Հայ Վիքիպեդիա
/Ըստ Հ.Ա. Հարությունյանի <<Հետաքրքրաշարժ հայոց լեզու >> գրքի/
Կարդացեք պատմվածքն ամբողջությամբ՝ Հայ Վիքիդարան
Դիտեք Ֆիլմը
Комментариев нет:
Отправить комментарий