Սիրել
հայտնի
Ու փոխադարձ:
Ես ուզում
եմ
Ամեն անգամ
Չերկնչել
մահվան դիմաց:
Ես ուզում
եմ,
Որ իմ
կողքի
Դատարկ
տեղը
Լցվի քեզնով:
Ամեն անգամ
Քեզ տեսնելիս
Ես չեմ
ուզում
Սուտ ձևացնել,
Թե իմ
սիրո աճյունը սուրբ
Արդեն
թաղել եմ ես խորը:
Ու թող
լցվեմ ես քեզանով.
Միայն
թե դու լինես լիքը....
Համաձայն
եմ անգամ ,եթե,
Թե դու
լինես այն զրոյից,
Որ ինքն
իրեն դատարկություն,
Բայց մեկի
հետ
Դեռ կարող
է
Հասնել
մինչև անվերջություն..
Ես ուզում
եմ
Լինել
մեկը անվերջության:
Ես ուզում
եմ
Զգալ ափդ
դեմքիս վրա
Ու չարթնանալ
հանկարծ քնից:
Ես ուզում
եմ քեզնից ահա
Մի ողջ
մարմին ու էություն:
Ես ուզում
եմ միասնաբար
Հարթենք
կնճռոտ ճանապարհներ,
Ես ուզում
եմ...
Բայց մի
հոգու ուզելը դեռ
Ոչինչ չարժե...
Комментариев нет:
Отправить комментарий