2013-10-06

Արի կեղծենք մերկությունը....

Արի՛ երազենք ,
Մերկացնե՛նք երազները մեր,
Թո՛ղ լինեն առանց շղարշ,
Թո՛ղ լինեն պարզված,
Հեռու մարդկային կեղծիքի՛ց,
Ստի՜ց,
Դավի՜ց,
Կորստի՜ց,
Ցավի՜ց ահռելի...
Թո՛ղ մերկության մեջ
Մեզ տաք-տաք սնեն
Երազները մեր:

Արի մերկանանք մեր գաղտնիքներից,
Թույլ լինենք մի օր,
Կարոտ մեկմեկու,
Արի՛ բարկանանք սիրելու նման
Ու արի սիրենք առանց բարկանալ...

Արի՛ թափանցենք անեզրություններ,
Գոնե մեկ օրով կտրվենք հողից
Ու այն ամենից, ինչ մարդկայն է:
Արի՛ ունկնդրենք քամու սուլոցին
Ու նրան հանձնենք մեր երազները՝
Արդեն մերկացված,
Առանց շղարշի,
Մեր մերկությունը իրենց մեջ թաքցնող
Մերկ երազները...



Արի կեղծենք մերկությունը...

Комментариев нет: