Սիկվել (անգլ. Sequel [siːkwəl], լատ. sequo`շարունակում եմ) – գիրք,
կինոնկար կամ ցանկացած այլ ստեղծագործական պատմություն, որը
փաստացի իրենից ներկայացնում է այլ ստեղծագործության շարունակությունը: Սիկվելների
հատուկ խումբ են կազմում «հոգևոր սիկվելները», որոնք որևէ ստեղծագործության
ուղղակի շարունակությունը չեն, բայց միևնույն ժամանակ հաշվի են նստում մի շարք
նույն հասկացողությունների և գաղափարների հետ, ինչպես և դրանց նախորդող ստեղծագործությունները:
Պրիկվել (անգլ. Prequel,
ստեղծված pre-(մինչ) նախածանցի և sequel բառի համադրմամբ)- Ստեղծագործություն,
որը ժամանակագրական կարգով նկարագրում է իրադարձություններ՝ կատարված մինչև հիմնական
ստեղծագործությունը: Պատկերացրեք վեպ, որը գրված է ոմն հերոսի մասին, և նկարագրում
է համաշխարհային 2-րդ պատերազմի տարիները: Հետո հեղինակը գրում է մեկ այլ գիրք,
որտեղ ցույց է տալիս նույն հերոսին արդեն մինչպատերազմական տարիները(հենց դա էլ կոչվում է պրիկվել):
Ինտերկվել (անգլ.
Interquel, inter(միջև)+sequel)- գեղարվեստական գործ, ստեղծագործություն, որի
իրադարձությունները տեղի են ունենում մինչ այդ լույս տեսած այլ
ստեղծագործությունների միջև: Այդ կերծ ինտերկվելը մի ստեղծագործության համար
դառնում է սիկվել, մյուս ստեղծագործության համար պրիկվել:
Միդկվել (անգլ. Midquel, middle(կես,
մեջտեղ)+ sequel)- ֆիլմ, գիրք կամ ցանկացած այլ գեղարվեստական ստեղծագործություն,
որտեղ զարգանում է նախորդ ստեղծագործությունների սյուժեն: Միդկվելի
յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն ժամանակագրորեն վերաբերում է հիմնական
սյուժեյի ընթացքին, ի տարբերություն սիվելի, որը հաջորդում է հիմք-ստեղծագործությանը,
և պրիկվելի, որը նախորդում է դրան: Օրինակ՝ «Բեմբի 2» անիմացիոն ֆիլմը, որը ցույց է
տալիս գլխավոր հերոսի հասունացումը, ինչը չի ցուցադրված «Բեմբի» մուլտֆիլմում:
Տրիկվել–հանդիսանում է
սիկվելի սկիվելը, այսինքն հաջորդական ստեղծագործություններից երրորդը: Օրինակ՝ «Ազատության
50 երանգները» գիրքը հանդիսանում է «Մոխրագույնի 50 երանգները» և «50 երանգով
ավելի մուգ» գրքերի շարունակությունը:
Կվադրիկվել-
հաճախ օգտագործվում է որպես բնութագրիչ ստեղծագործության 4 -րդ բաղադրիչի համար: Օրինակ՝
«Taxi 4» ֆիլը հանդիսանում է «Taxi» ֆիլմի կվադրիկվելը:
Սփին-օֆ (անգլ. spinn-off)- հանդիսանում է գեղարվեստական ցանկացած
ստեղծագործության թեմաներից մեկի անջատված և դրա հիման վրա ստեղծված նոր թեմայի
բնութագրիչ անունը: Սփին-օֆերը հիմնականում հաճախադեպ երևույթ են սերիալների
դեպքում, օրինակ «Ֆլեշը»(The Flash) «Նետ» (Arrow) սերիալի սփին-օֆն է, «Առաջնածինները»
(The Originals)՝ «Վամպիրի օրագրերը» (The Vampire Diaries) սերիալի:
Դիալոգիա- Բոլորիս քաջ հայտնի
տրիոլոգիայի «ընկեր» տերմինն է, որով անվանվում են սյուժետային գծով իրար կապված
երկու գեղարվեստական ստեղծագործությունները: Դրանից հետո «Տրիալոգիա», «Թեթրալոգիա»,
«Պենտալոգիա»(անգլերենում հաճախ փոխարինվում է «Քվինտետ» տերմինով), «Հեքսալոգիա»,
«Հեպտալոգիա» և այլն:
Կամեո (անգլ. cameo, [ˈkæmioʊ])- Գեղարվեստական ցանկացած ստեղծագործության մեջ (Ֆիլմ, թատերական
ներկայացում և այլն) որևէ էպիզոդիկ կերպար, որի ենթատեքստում կարելի է հասկանալ
հանրաճանաչ որևէ մարդու:
Ռիմեյք (անգլ. remake, բառացիորեն՝ վերամշակում)- Հայտնի որևէ ստեղծագործության (հիմնականում՝ ֆիլեր, բազմասերիանոց կինոնկարներ) վերաթողարկում՝ փոխոխության ենթարկված սյուժեով և նոր ստեղծագործական անձնակազմով: Օրինակ՝ «Կապիտան Ամերիկա»(1944) ֆիլմը գրեթե ամեն երեսնամյակում ունի իր ռիմեյքը. 1979 թ. «Կապիտան Ամերիկա», 1990
թ. «Կապիտան Ամերիկա», 2011թ. «Կապիտան Ամերիկա: Առաջին Վրիժառուն»:
Քավըր-տարբերակ (անգլ. cover version): Երաժշտական հայտնի ստեղծագործության կատարում այլ խմբի կամ անհատի կողմից: Քավըր տարբերակը կարող է իր մեջ պահպանել օրիգինալ տարբերակից ինչ-որ մաս, սակայն դրան համադրվում է նաև նոր տարբերակը:
Ռեմիքս (անգլ. Re-mix)- երաժշտական
ստեղծագործության տարբերակ՝ ձայնագրված օրիգինալ տարբերակից ավելի ուշ և ավելի
ժամանակակից արանժիրովկայով: Հաճախ ռեմիքսը իրենից ներկայացնում է օրիգինալ
կատարման տեմպը փոխած տարբերակը, այդ
պատճառով էլ հասարակությունը, ռեմիքս ասելով, անմիջապես մտածում է երգի «արագացված»
տարբերակի մասին:
Հիատուս (անգլ. Hiatus)- Ցուցադրության դադար հեռուստատեսային որևէ կանոնավոր ծրագրի մեջ: Սա գովազդը չէ, այս դադարը կարող է տևել մեկ շաբաթից մինչև մի քանի ամիս: Օրինակ՝ ամերիկյան կաբելային հեռուստաալիքները դադարեցնում են իրենց ծրագրերը Ծննդյան տոներից առաջ և վերսկսում տոներից հետո կամ փետրվար ամսին: Սա կոչվում է ձմեռային հիատուս:
Աղբյուրը՝ https://ru.wikipedia.org
Комментариев нет:
Отправить комментарий