2021-03-30

Ռեյ Բրեդբըրի «Ամառային առավոտ, ամառային գիշեր»

 

«Ամառային առավոտ, ամառային գիշեր»-ը (անգլ․՝ Summer Morning, Summer Night) պատմվածքների ժողովածու է՝ գրված ամերիկացի ֆանտաստ, արձակագիր Ռեյ Բրեդբըրիի կողմից 2007 թվականին։

Ժողովածուն շարունակությունն է «Խատուտիկի գինի» վեպի և «Հաջողությո՜ւն, ամառ» վիպակի։ Սրանց հետ միասին այն կազմում է հեղինակի մանկության մասին պատմող ինքնակենսագրական եռագրությունը։

Ժողովածուն բաղկացած է 27 պատմվածքներից, որոնցում իրադարձությունները տեղի են ունենում Գրինթաուն հորինված քաղաքում։

Այս ժողովածուում իրենց անմիջական շարունակությունն են ստանում նախորդ երկու գրքերի որոշ սյուժետային գծեր (ինչպես մարդասպանի պատմությունը «Խատուտիկի գինի» վեպից), այստեղ ընթերցողին հնարավորություն է տրվում վերջին անգամ քայլել պատանության շեմը հատող Դագլասի և նրա եղբոր՝ Թոմի հետ։

Այս ժողովածուում դուք կգտնեք պատմություններ առաջին սիրահարությունների, կրծքի տակ թևածող թիթեռնիկների, ջենտլմենության մասին, այն մասին, թե ինչպես պետք է ապրել կյանքը, որպեսզի հետո չափսոսեք արածի, իսկ ավելի հաճախ՝ չարածի համար։


Կարդալ առցանց

«Ամառային առավոտ, ամառային գիշեր»


Թարգմ․՝

Արման Վերանյան,

 

Ազատուհի Սարգսյան,

 

Հռիփսիմե Սարգսյան,

 

Կ․ Սահակյան։

 

Խմբ․՝ Ազատուհի Սարգսյան

Համացանցում մասնակի կամ ամբողջությամբ տարածելու դեպքում ՊԱՐՏԱԴԻՐ Է նշել սկզբնաղբյուրը՝ Arman Veranyan's Blog

Комментариев нет:

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...