Գուցե
խոսենք մենք երբևէ.
Թո՛ղ դա
լինի անգամ մի բառ
Թո՛ղ որ
հայացք մի փութանցիկ՝
Միայն
խոսուն...
Թո՛ղ բառերը
ծորուն դառնա՜ն
Ու թող
ծորան ականջս ի վար,
Թո՛ղ խոսքովդ
լինեմ խաբված
Ես վերստին,
Ամեն անգամ:
Քա՜ղցր
է լինել քեզնից խաբված,
Գերի խոսքիդ
սուտ շարանին.
Միա՜յն...միա՜յն
տեսնեմ կողքիս
Քեզ վերստին
Ի՛մը դարձած:
Комментариев нет:
Отправить комментарий