Ես չեմ հոգնել սպասելուց,
Սպասումը նվիրում է,
Սպասումը լուռ անհատակ
Կործանում է,
Սպասումը որոնում է,
Սպասումը քեզ տեսնելու
Հաղթանակի բերկրություն է,
Սպասումը մոլորում է,
Իսկ հետո էլ ինքդ քեզնից
Նեղանալու հատուցում է,
Սպասումը շատ նման է
Այն ճոպանին,
Որ կապել են ու ցած գցել
Մեծ կամրջից
Ու դու պիտի վախից գոռաս`
Հաճելի է....
Սպասումը անջրպետ է,
Կամ կամուրջ է անջրպետին,
Կամ այն տեղը,
Որտեղ վերջում ասիր`
Հաջող...
Շատ գրեցի, հիմա կարդա ու որոշի
Սպասում եմ, թե մեկնում եմ
Վերադարձի....
Комментариев нет:
Отправить комментарий