2025-07-26

Նարինե Աբգարյան «Ապրել»․ մեջբերումներ (մաս 2-րդ)

 

҉ ...ուզում եմ՝ ամառը հավերժ լինի։ Որ քայլեմ փողոցով ու երիցուկի պես հավաքեմ մարդկանց ժպիտները: Ամեն ժպիտում՝ արև: Մի գիրկ արև: Ոչ ոք չի ափսոսում, բոլորը տալիս են: Ես լաց չեմ լինում, ես հավաքում եմ: Ինձ համար դժվար չէ, ես կարող եմ (Ամառը):

҉ Մայրը հրաժարվեց մեկնելուց. մնաց տունուտեղին, ունեցվածքին տեր կանգնելու. «Օրերից մի օր պատերազմը կվերջանա, ու դուք էլ հետ կդառնաք»: Միասին մեկնելու հորդորներն էլ կտրուկ մերժել էր: «Ես ասորուհի եմ, ինձ մատով չեն դիպչի»: «Մայրիկ, ախր, չե՞ս տեսնում՝ շուրջդ ինչ է կատարվում»,- արտասվել էր Նունիկը: «Պառավ կնիկ եմ, ով ինձ վրա ձեռք կբարձրացնի»,- մայրն այդպես էլ տեղի չէր տվել։ Ձեռք բարձրացնող եղավ, իհարկե: Նրան քրջե տիկնիկի պես մտցրին բեռնատարի անվադողի մեջ ու ողջակիզեցին: 

҉ Երբեմն, հայացքով ուղեկցելով այս կողմերում երկինք սուրացող հազվագյուտ բազեին, մի ակնթարթ քարանում էր՝ նայելով երկնքի հեռվին, ասես ինչ-որ նշանի սպասումով, բայց հետո աչքերը հոգոցով ցած էր իջեցնում: Աստծուն նա այլևս ոչ մի խնդրանքով չէր դիմում (Աղոթքը):

҉ -Հեչ մտածե՞լ ես՝ ինչ տարօրինակ ժողովուրդ ենք մենք: Խխունջ-ժողովուրդ:

Ու նկատելով ընկերոջ շվար հայացքը՝ արագ պարզաբ҉ Նրան փոքրուց հավատացրել են, որ սիրո մեջ ամենակարևորն անձնազոհությունն է: Դու հայուհի ես, պիտի նվիրվես բոլորին, ում սիրում ես՝ ծնողներին, ամուսնուն, երեխաներին: Նախ՝ իրենք, հետո՝ դու: Ա՛յ սա է սիրո ամբողջ իմաստը: 

անում էր` լավ իմաստով. ունեցած-չունեցածներս հետներս ենք տանում (Վերադարձ):

҉ Երբ առաջին անգամ գնաց եկեղեցի, պառավները, գլուխներն օրորելով ու իրար հերթ չտալով, ջանում էին բացատրել, որ նա սխալ ձևով է խաչակնքում. ոչ թե աջից ձախ պիտի խաչակնքի, այլ ձախից աջ: Գլխի ընկնելով, որ ուղղափառ է, խանդոտությամբ հետևում էին, որ չշփոթվի. բոլորը խաչակնքում են ձախից աջ, հանկարծ ու շեղվի և մյուսների պես անի: Մեկ էլ տեսար՝ վրացիների Աստված նեղացավ, ո՞վ իմանա՝ էդ աստվածների գլխում ինչ է կտարվում:

҉ Մի կուշտ ծիծաղում ու հանդարտվում են: Երկար, շատ երկար լռում են: Չեն խոսում նրա մասին, թե ինչպես Նուգզարի գյուղում պատերազմ բռնկվեց: Թե ինչպես գյուղը լքելիս մարդիկ բացեցին գոմերն ու Ճագարանոցները, որ հավ ու ճիվը, անասունները սովից չսատկեն: Թե ինչպես լայն բացած թողեցին իրենց տների դռները, որ անկոչ նոր տերերը դռները չջարդեն: Մտի՛ր, ապրիր, միայն թե մի՛ քանդիր-ավերիր։ Թե ինչպես Նուգզարը երեք օր շարունակ սահմանի կողմն էր սողոսկել մռայլ անանցանելի անտառի միջով, որովհետև ճանապարհներին փախստականներին կողոպտում ու սպանում էին: Թե ինչպես էր եղբոր դիակը շալակած կրել. չէր ցանկացել էնտեղ թողնել: Եղբորը հրամայել էին դեն նետել փաթեթը, որը նա հանել էր հայրական տնից, երբ մեկընդմիշտ լքում էր այնշպրտիր՝ հրամայեցին նրան ու ավտոմատի կոթով բոթեցին կողերը: Եղբայրը հրաժարվեց, ու նրան գնդակահարեցին: Իսկ երբ նա ընկավ, փաթեթը քանդվեց, հովհարաձև ցրիվ եկան ընտանեկան լուսանկարները. վրացի պապիկ-տատիկների, բուսաբանական այգում ակացիաների, շոգից այրվող ծովափի լուսանկարները (Կենացը):

҉ -Բատոնո Նուգզար, հեռուստացույցով բժշկական հա- ղորդում էին ցույց տալիս: Ասում էին՝ աչքի նոր վիրահատություն են մտածել. բարդ է, բայց օգնում է: Մեկ էլ տեսար՝ Օհանեսին էլ օգնեց:

–Ի՞նչ եմ անում բարդ վիրահատությունը, էս աշխարհում էդ ի՞նչ եմ տեսնելու, որ դեռ չեմ տեսել,- չթողնելով, որ Նուգզարը բերանը բացի, խայթում է Օհանեսը:

-Տեսնում եմ՝ էսօր քեֆդ լավ է, Օհանե՛ս դայի,- կծում է Միշիկը:

-Լավ էլ ջոկում ես,- պարտքի տակ չի մնում Օհանես բիձեն:

-Քեզ եմ քաշել։

-Է՛հ, շան լակոտ:

-Վա՛յ մե, էս ինչ մարդիկ եք դուք,- նրանց հումորային խոսակցությանը խառնվում է Նուգզարը:

- Մենք էլ հիացած չենք էդ փաստով (Խաչքարը):



҉ Երբեմն գնորդների մեջ էնպիսի տհաճ մարդիկ են պատահում, որ նա խիստ զարմանում է՝ ոնց է հողը սրանց դիմանում. վերևից են նայում լկտի ձևերով, մթերքն էնպես վերցնում, ասես քեզ լավություն են անում: Նրանց գոյության փաստին փիլիսոփայորեն է վերաբերվում. ուզես-չուզես՝ ամեն հոտի մեջ քոսոտ ոչխար կգտնես, էլ ինչո՞ւ զայրանաս մի բանի համար, ինչը փոխել հնարավոր չէ:

҉ Եթե Ալեքսանին հարցնես՝ աշխարհում ամենաշատն ինչից է վախենում, առանց մտածելու կպատասխանի՝ սովից: Ցավը կարող ես մեղմել դեղով, վախը կարելի է հաղթահարել, իսկ այ սովը ոչնչով չես կարող մեղմել կամ հաղթահարել. դժո- խային խավարի պես կպտտվի գլխավերևդ՝ ծաղրելով ու մեջդ սպանելով ամենայն մարդկայինը: Ալեքսանը լավ գիտի սովի դեմքը, իր մաշկի վրա է զգացել երկար, անվերջանալի երկու տարի, քսանհինգ սարսափելի ամիս։

҉ «Սովից սարսափելի բան չկա»,- համարում էր Ալեքսանը, ու նա գիտեր՝ ինչ է ասում, որովհետև տեսել էր սովի դեմքը: Սովը հայտնվել էր նրա առաջ տանջահար ծերունու կերպարանքով. փոս ընկած այտեր, անարյուն շուրթերի գծեր, մագաղաթե մաշկ՝ դուրս ցցված սուր այտոսկրերին ձգված: «Եթե մատներդ անզգուշորեն անցկացնես դեմքով, կարող ես քերծել»,- անժամանակ մտածել էր Ալեքսանը: 

҉ Մի անգամ նա փարվեց Ալեքսանին ու ահալի փսփսոցով պատմեց, որ նախկինում ամեն ինչ լավ էր, տատիկն ու պապիկը դասավանդում էին Բաքվի դպրոցում, հայրիկը տներ էր սարքում, մայրիկը մեծացնում էր փոքր եղբորը, ու ոնց մի օր նրանք մեռան, որովհետև տուն ներխուժեցին մարդիկ ու սպանեցին բոլորին: Աննային չգտան. տատիկը վերջին պահին նրան խցկեց բազմոցի տակ ու պատվիրեց ոչ մի դեպքում դուրս չգալ, իսկ չորսամյա թոռանը թաքցնել չհասցրեց, Աննան տեսավ՝ ոնց ինչ-որ մեկի կեղտոտ սապոգը խփեց-վայր գցեց վազող եղբորը, նա ընկավ մեջքի վրա, դեմքով խփվեց, լաց եղավ, ու էդ նույն սապոգավորը, թռչելով նրա մեջքին, մի քանի անգամ ուժեղ ցատկոտեց, մինչև որ եղբայրը լռեց։

҉ Կյանքն իմաստ ունի, քանի դեռ քո խնամքի կարիքն ունեն, հաճախ կրկնում է Ալեքսանը: Արփինեն չի հակաճառում. ինչ վիճես, երբ ամեն ինչ հենց էդպես է, որ կա: Կյանքն իմաստ ունի, երբ կա մեկը, ում համար պետք է ապրես (Սովը):

҉ -Ու ո՞նց գլխի ընկաք, որ ես կին եմ,- լռությունը խախտելու համար հարցրեց նա․․․

- Կնոջ շնչառությունն ավելի խորն է ու ավելի դանդաղ,- հետևեց բացատրությունը։ — Ա՛խր, տղամարդիկ չեն էլ շնչում, էնպես էլի, իրենց քեֆի համար խաղ են անում։ Կյանքին էլ են էդպես անփույթ վերաբերվում. կյանքով չեն ապրում, չէ, կյանքն են մսխում (Ժանյակները):

҉ Ագապիի ընտանիքում պատերազմի մասին երբեք չեն խոսում, գուցե այն պատճառով, որ դրա մասին ամեն ինչ գիտեն: Որ պատերազմը սկսվելու սովորություն ունի, բայց երբեք չի ավարտվում: Գիտեն, որ սկզբում պատերազմն ավերում է տունուտեղն ու խլում է տղամարդկանց կյանքը, իսկ հետո, երբ խաղաղվում է, կանանց անբուժելի հիվանդություններ է ուղարկում։ Դրանից հետո, մի կուշտ ծանակելով չափահասներին, պատերազմը հանդերձյալ աշխարհ է տանում այն երիտասարդներին, որոնք ի վիճակի չեղան հաղթահարելու վախը։ Պատերազմը յուրաքանչյուրին դրոշմում է իր խարանով ու ոչ մեկին փրկվելու հնարավորություն չի տալիս (Զբոսանք):

 ҉ Պատից նրան էր նայում նախագահի հերթական դատարկագլուխ թեկնածուի լուսանկարով գունաթափ նախընտրական պաստառը: Սրա պես քանի-քանիսին է տեսել կյանքում, թիվ ու հաշիվ չկա. նրանցից յուրաքանչյուրը կարծես գրազի համար նախորդից ավելի անխիղճ ու խարդախ է դուրս գալիս: Նունուֆարը կարդաց թեկնածուի ներկայացրած կոuսակցության ծուռտիկ-մուռտիկ անվանումը («Առավել բարեկեցիկ հանրապետություն»), մի րոպեի չափ ուշի ուշով զննում էր նրա ծանր, քառակուսի ծնոտն ու մանր ճանճային աչիկները: «Անպատկառ քիթումռթիդ էինք կարոտ»,- մտածեց նա ու դժգոհ տոնով դիմեց Կոլիկին.

- Էս տխմարի նկարն ինչի՞ ես պատիցդ կախել։

Սա հետևեց նրա հայացքին ու քրթմնջաց.

-  Պատի Ճաքն է պարտակում: Գոնե մի օգուտ է տալիս։

-Ես տանը գիպս ունեմ: Կբերեմ, պատիդ ճաքը կսվաղես: Իսկ էս վերացրո՛ւ, սրա համար շատ մեծ պատիվ չէ՞։

҉ Հարևան արհեստանոցից դուրս նայեց դերձակը, առանց Կոլիկին հարցնելու՝ նրա ծխախոտատուփից գլանակ հանեց: Կոլիկը լուցկին քաշեց՝ դերձակի գլանակը վառելով:

ի՛հ, գոնե դու խիղճդ չկորցնեիր, Արտո տղա,- ձայն տվեց Նունուֆարը: 

Դերձակը՝ վառ կապույտ աչքերի՝ անսպասելի մանկական ու դրանից էլ անօգնական թվացող արտահայտությամբ գիրավուն, թիկնեղ հսկան, հազալով մաքրեց կոկորդն ու ձեռքերը լայն տարածեց.

-Էլ մեջս խի՞ղճ է մնացել, Նունուֆար մոքիր:

-Էդ չլինի՞, որ երբ Աստված խիղճ էր բաժանում, դու ինադու դրսերում պտիտ էիր գալիս։

- Մեղքս ինչ թաքցնեմ, ինադու պտիտ էի գալիս: Փոխարենը հետո անհարմար զգալով Աստված ինձ կրկնակի բաժին սիրունություն պարգևեց,- անվրդով տեսքով հարվածը հետ մղեց Բերդում իր անառարկելի ու նույնիսկ ջախջախիչ տգեղությամբ հռչակավոր Արտոն:

-Կարգին սիմպո, թեթևակի շիլաչք ու մի քիչ չեչոտ, բայց դե կպատահի,- մեծահոգաբար արձագանքեց Նունուֆարն ու սեփական փաստարկները բավականաչափ համոզիչ չհամարելով՝ ավելացրեց.- փոխարենը քեզ ոչ ոք աչքով չի տա չար աչքն այլանդակությանը չի կպչում:

 -Վա՛խ, մամա՛ ջան,- փռթկացրեց Կոլիկը:

҉ Պատերազմը սկսվեց, երբ լրացրել էր որդիների քսանամյակը։ Երկուսն էլ վերջերս ծառայել վերջացնելուց հետո վերադարձել էին բանակից ու երկուսն էլ միանգամից պատրաստվեցին մեկնելու ռազմաճակատ՝ իբրև կամավորական․․․․ Նա աղերսեց՝ գոնե երկուսովդ մի՛ գնացեք, թող ձեզնից մեկնումեկը մնա ինձ հետ: Եվ երկվորյակներից մեկը (Նունուֆարը հետո այդպես էլ չկարողացավ հիշել՝ եղ- բայրներից հատկապես որ մեկը) պատասխանեց իրեն երի- տասարդ, անխոհեմ սրտի սառը ցասումով՝ դե ուրեմն ինքդ էլ ընտրի՛ր, թե մեզնից ով պիտի հետդ մնա:

Այդպես էլ Վայինանց Նունուֆարը չկարողացավ պահպա- նել որդիներին (Ոտնամանը):

҉ Մի անգամ հայրը Մասիսին խոստովանեց, որ իրեն վիճակ ված ամենատանջալից բանն ընտրությունն էր. «Ես, մեկ է, նրանց ողջ-ողջ հանձնվողը չէի։ Ու ոչ էլ կարող էի ձեզ անպաշտպան թողնել, որ հում-հում հոշոտեն: Ես վախ չունեի մահվան հանդեպ, չէի հուսահատվել ու կասկած էլ չունեի: Միակ բանը, որ ինձ տանջում էր, ընտրություն անելն էր: Մեր տունը պաշտպանելու ամբողջ ընթացքում միայն մի բանի մասին էի մտածում. երբ պահը գար, առաջինը ձեզնից որ մեկի վրա պիտի կրակեի՝ քեզ, թե մորդ»։

҉ Պատերազմի մասին Մասիսը գիտի միայն այն, ինչ գիտի ամեն մի սահմանամերձ գյուղի բնակիչ. մի անգամ սկսվելով՝ այն թերևս երբեք չի էլ ավարտվում։ Պատերազմը դանդաղ կսողա՝ ժանտահոտ շնչառությամբ իր ճամփին թունավորելով ամեն ինչ: Օրերից մի օր պատերազմն անպայման կհայտնվի ձեր տան շեմին, ու միակ ելքը, որը նա ձեզ կթողնի, հեռանալն է՝ հետներդ վերցնելով նրանց, ովքեր թանկ են ձեզ համար (Ընտրություն):

҉ -Լսում եմ քեզ ու հասկանում՝ ոնց է լինում, եթե լինում է, երջանկությունը։ Պաշտում եմ քեզ, իմ՝ մի կոնկրետ, բավա- կանին քիփլիկ, իսկ տիեզերքի մասշտաբով ընդհանրապես մանրապճեղ պատճառ՝ երջանկության համար,- շշնջում էր Արտոն:

҉ Կատաղած բզզալով՝ օդում թռչում էին մեղուները, գլուխը պտտվում էր դաշտային ծաղիկների սուր բույրից, հեռվում, առավոտվա տեղատարափ անձրևից արթնացած, երգում էր գետը: Արտոն դժգոհ մի կողմ դրեց հեռադիտակը. պատերազմում ինչ աստիճանի անիմաստ կարող է թվալ բնության գեղեցկությունը (Սիրտը):

҉ Ամեն մեկն իր ճշմարտությունն ունի: Մարիամինը պարզ է, պարզից էլ պարզ. որքան էլ հոգիդ ցավի, որքան էլ սիրտդ լա, մաքուր պահիր աշխարհի էն պատառը, որ վստահված է քեզ: Չէ՞ որ ուրիշ ոչինչ չես կարող անել նրա փրկության համար (Փրկությունը):

҉ Սոնան պատերազմի մասին էնպիսի բաներ գիտի, որոնք չէր ուզի՝ իմանար. որ քնելու պառկելուց առաջ պետք է փակել բոլոր դռները, իսկ ապակենախշ դռներին պետք է ծածկոց կախել, որպեսզի եթե դրանք պայթյունի ալիքը ջարդի, բեկորներից չվիրավորվեն: Որ պետք չէ հաց խնդրել, երբ հաց չկա. քաղցդ չես հագեցնի, իսկ մորդ դարձյալ կլացացնես: Որ չի կարելի բողոքել խայթող ցրտից, որովհետև դրանից ավելի ահավոր բաներ էլ կան: Որ չի կարելի լաց լինել, երբ վախենում ես, որովհետև դրանից ավելի վախենալու է դառնում ամեն ինչ: Ապրի՛ր ասես մշուշում ու մի՛ տրտնջա (Մշուշները):

҉ Սա պատմությունն է այն պատերազմի, որի հետ բախվելու բախտ մեզ չվիճակվեց։ Ու սրա մասին պետք է անպայման պատմել՝ հույսով, որ... Այստեղ քույրս կիսատ թողեց խոսքը:

-Ինչի՞ հույսով,— հարցրի ես։

-Որ ընդհատված գրկախառնությունները կմիանան, - անվստահությամբ պատասխանեց նա:

҉ Պատերազմի մասին գրելը համազոր է հույսդ սպանելուն: Հավասարազոր է առանց հայացքը փախցնելու մահվան աչքերին նայելուն: Եթե փախցրիր, ինքդ քեզ կդավաճանես:

҉ Կյանքն արդարացի է մահից. հենց սրանում է թաքնված նրա անխորտակելի ճշմարտությունը:

Պիտի անպայման հավատանք դրան, որ շարունակենք ապրել (Վերջաբանի փոխարեն):

Комментариев нет:

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...