2013-08-08

Գարեգին Նժդեհ:Առյուծածին մայրեր

Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը

  Միշտ էլ հիշենք,թե մեր հայրենիքը ծնված է մի կնոջ սրտից,նրա սիրուց և արցունքներից,այն արյունից,որ նա թափեց մեզ համար:
  Մայրերը պիտի հովազներ ծնեն,այլ ոչ թե կատու:
  Հայուհին,որին կարելի է ճանաչել հազարավոր օտարուհիների մեջ այն կնիքով,որ նրա ճակատին դրել է ձիգ դարերի տառապանքը,որ կարող է փոխարինել խազափայտի տիրամորը,-հայ կինը ավելի հերոսուհի,քան թախծության մայր պիտի լինի:
 
Նա միայն պիտի չողբա վերքերն իր հայրենիքի,այլև մեր սերունդներին անսահման սեր և պաշտամունք պիտի ներշնչի դեպի այդ վերքերը:
  Նա ավելի պիտի  սիրե և հպարտանա,քան կարեկցի:
  Ահա թե ինչու հայ կինը հայրենասիրության տաճարի սրբազան կրակը անշեջ պահողն է:
  Բնությունը կնոջ ձեռքով է գրում տղամարդկանց սրտի մեջ:
  Նրա հայրենասիրությունը,որպես աստվածային կրակ,բոց,ջերմություն,պիտի արթնացնե թմրած առյուծը իր ժողովրդի մեջ,պիտի բարձրացնի մեր առօրյա կյանքի թափը,պիտի քաղցրացնե  ու հեշտացնի անձնազոհությունը:Ոգիացած հայրենասիորություն,որից ժողովուրդները ստեղծում են մի հրաշագործ ուժ՝անհրաժեշտ՝հայրենիքի անկախության ու հզորության համար:
  Ժողովրդի բարքերը,-գովելի թե պարսավելի,-կախում ունեն մայրերից:
  Հաճախ վիրավոր,բայց հոգեպես անպարտելի.միայն նման ժողովուրդներն են հաղթում պատմության մեջ:
  Հաջողում են նրանք,որոնք ծանոթ չեն հուսահատություն կոչված տկարության:Իսկ չեն հուսահատվում ժողովուրդները,որովհետև մարդկության ընտանիքի  բոլոր անդամները/մեր մտավորականության որոշ մասից զատ/,գիտեն,որ մեկի հայրենի հողը չի կարող մյուսի համար մնայուն հայրենիք դառնալ,որ դա հավիտենական արդարության օրենքի ուժով վաղ թե ուշ վերադարձվում է իր տերերին ,եթե վերջինների մեջ չի նվազել սերը դեպի հարազատ երկրամասը:
  Իսկ սեր և նվիրում դեպի հայրենիքը ներշնչում և սնուցում է հայրենասեր մայրը:
  Հայ կինը:
  Սրա միջոցով հեղափոխենք հայ ընտանիքը,այդ վերջինի միջոցով՝հայությունը:
  Սկսենք հայ կնոջից,աշխատենք անդուլ,մինչև որ սրա կաթը կդառնա հայրենապաշտության սրբազան կաթը:

  Հարենապաշտորեն դաստիարակենք հայ կինը և նրան թողնենք մեր մատաղ սերնդի դաստիարակության գործը:
  Հայ կնոջ միջոցով դարձի և զգաստությոան հրավիրենք գաղութահայության ազգայնորեն սկարացած տարրերը:Նրա պաշտպանության ու գուրգուրանքին հանձնենք մեր մայրենի լեզուն ,եռագույնը, անկախության մայիսը՝սրբությունները մեր ցեղի:Ապագան վտանգված մեր որբախնամ ժողովուրդը,մեկ էլ կրկնենք,չկորչելու համար հրամայողաբար պիտի դառնանք արիադավան և արիախնամ:Հայ կնոջից սպասենք հոգեբանական այդ հրաշքը:
  Ունենանք առյուծածին մայրեր,որոնց արիական որդիները ավելորդ դարձնեին Հայաստանը պաշտպանողարվեստական ամրությունից:
  Ամեն ինչ՝սեր,հարգանք,ակնածանք,հայրենասեր մորը:

Комментариев нет: